«Չեմփիընզ լիկ»-ի 6-րդ շաբթուան երկրորդ օրուան մրցումներուն, Եուվենթուս անակնկալի բերաւ Մանչեսթըր Սիթին, որ ըստ երեւոյթին ինքզինք չէ գտած նոյեմբերէն սկսած իր ձախող արդիւնքներէն: Թորինոյի մէջ տեղի ունեցած մրցումի առաջին կիսախաղին Սիթի աւելի իշխեց, սակայն կոլի առումով վտանգը միայն 40-րդ վայրկեանին Հաալանտի առիթն էր, զոր դիւրութեամբ զսպեց Եուվէի բերդապահ Տի Կրէկորիոն:
20-րդ վայրկեանին, Քենան Եըլտըզ իր կարգին առիթ մը կորսնցուցած էր ի նպաստ Եուվէի: Բ. կիսախաղին Սիթի աւելի իշխեց գնդակին վրայ, մինչ Եուվէ աւելի վտանգեց Սիթիի բերդը: 53-րդ վայրկեանին Տուշան Վլահովիչ անզսպելի հարուածով մը նշանակեց Եուվէի առաջին կոլը: Սիթի քանի առիթ ստեղծեց, սակայն 75-րդ վայրկեանին Ժորժ Ուէայի զաւկին` Թիմոթիի փոխանցումէն օգտուելով Ուեսթըն Մաքինի նշանակեց Եուվէի 2-րդ կոլը: Կուարտիոլա քանի մը փոփոխութիւն կատարեց, բայց արդիւնքը մնաց անփոփոխ: Սիթի այս ձեւով իր վերջին 10 մրցումներէն 7-րդը պարտութեամբ աւարտեց եւ կը գտնուի 22-րդ վտանգաւոր դիրքին վրայ, ուր 24 խումբեր միայն պիտի հասնին յաջորդ հանգրուան: Նշենք, որ Սիթի տակաւին պիտի մրցի Փարիզ Սեն Ժերմենի եւ Պելճիքայի Պրիւժ ակումբին դէմ:
Տիգրան Բարսեղեանի Սլովան Պրաթիսլաւան Աթլեթիքօ Մատրիտի դէմ կը մրցէր Սպանիոյ մէջ, ուր վերջինս 3-1 արդիւնքով յաղթեց: 26-րդ վայրկեանին Բարսեղեան գնդակը դպցուց Աթլեթիքոյի բերդի ձողին, մինչ արժանթինցի խօսնակը զինք կը նմանցնէր արժանթինցի նախկին յառաջապահ Հիկուայինի… «Պիպա, դո՞ւն ես», անգամ մըն ալ հարց տալով: Սակայն 36-րդ վայրկեանին Բարսեղեան վիրաւորուելով դուրս եկաւ մարզադաշտէն:
Հետաքրքրական մրցումի մը ընթացքին, Պորուսիա Տորթմունտ իր «Սիկնալ Իտունա փարք» դաշտին վրայ կը հիւրընկալէր Պարսելոնան: Առաջին կիսախաղին ճերմակ հաւասարութեամբ աւարտելէ ետք, Պարսելոնա Բ. կիսախաղին 3 կոլ նշանակեց Տորթմունտի 2-ին դիմաց եւ մեծ քայլ առաւ հասնելու Բ. հանգրուան: Ռաֆինիա եւ Ֆեռան Թորես (2) նշանակեցին Պարսելոնայի 3 կոլերը, մինչ Սերհու Կիրասի (2) նշանակեց Տորթմունտի կոլերը: Վերջինս շատ աւելի լաւ կիսախաղ մը խաղցաւ:
Սաքա փայլեցաւ եւ 2 կոլ նշանակեց 3-րդին ալ էսիսթ տալով Հավերցի, եւ Արսենալ 3-0 արդիւնքով յաղթանակ մը տարաւ Մոնաքոյի մրցումին:
Ստորեւ` մրցումներուն արդիւնքները.
Աթլեթիքօ Մատրիտ – Սլովան Պրաթիսլաւա 3-1
Լիլ – Շթուրմ Կրաց 3-2
Ա. Սէ. Միլան – Կարմիր Աստղ Պելկրատ 2-1
Արսենալ – Մոնաքօ 3-0
Պենֆիքա – Պոլոնիա 0-0
Տորթմունտ – Պարսելոնա 2-3
Ֆեյենուրտ – Սփարթա Փրակա 4-2
Եուվենթուս – Մանչեսթըր Սիթի 2-0
Շթութկարթ – Եանկ Պոյզ 5-1
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Լիվըրփուլ | 18 (13-1) |
| 2.- Պարսելոնա | 15 (21-7) |
| 3.- Արսենալ | 13 (11-2) |
| 4.- Պայեր Լեւերքուզըն | 13 (12-5) |
| 5.- Ասթոն Վիլա | 13 (9-3) |
| 6.- Ինթեր Միլան | 13 (7-1) |
| 7.- Պրեսթ | 13 (10-6) |
| 8.- Լիլ | 13 (10-7) |
| 9.- Տորթմունտ | 12 (18-9) |
| 10.- Պայերն Միւնիխ | 12 (17-8) |
| 11.- Աթլեթիքօ Մատրիտ | 12 (14-10) |
| 12.- Ա. Սէ. Միլան | 12 (12-9) |
| 13.- Աթալանթա | 11 (13-4) |
| 14.- Եուվենթուս | 11 (9-5) |
| 15.- Պենֆիքա | 10 (10-7) |
| 16.- Մոնաքօ | 10 (12-10) |
| 17.- Սփորթինկ Լիզպոն | 10 (11-9) |
| 18.- Ֆեյենուրտ | 10 (14-15) |
| 19.- Ֆ. Ք. Պրիւժ | 10 (6-8) |
| 20.- Ռէալ Մատրիտ | 9 (12-11) |
| 21.- Սելթիք | 9 (10-10) |
| 22.- Մանչեսթըր Սիթի | 8 (13-9) |
| 23.- Փ. Ս. Վ. Այնտհովըն | 8 (10-8) |
| 24.- Տ. Զաղրեպ | 8 (10-15) |
| 25.- Փարիզ Սեն Ժերմեն | 7 (6-6) |
| 26.- Շթութկարթ | 7 (9-12) |
| 27.- Շախթիոր Տոնեցք | 4 (5-13) |
| 28.- Սփարթա Փրակա | 4 (7-18) |
| 29.- Շթուրմ Կրաց | 3 (4-9) |
| 30.- Ժիրոնա | 3 (4-10) |
| 31.- Կարմիր Աստղ Պելկրատ | 3 (10-19) |
| 32.- Ռետ Պուլ Զալցպուրկ | 3 (3-18) |
| 33.- Պոլոնիա | 2 (1-7) |
| 34.- Ռետ Պուլ Լայփցիկ | 0 (6-13) |
| 35.- Սլովան Պրաթիսլաւա | 0 (5-21) |
| 36.- Եանկ Պոյզ | 0 (3-22) |


