«Էն. Պի. Էյ.»-ի մրցումները շարունակուեցան երէկ, ուր տեղի ունեցան «Էմիրէյթս Էն. Պի. Էյ. Քափ»-ի 4-րդ եւ վերջին մրցումները` խմբակներու առաջին հանգրուանին:
Միակ խումբերը, որոնք կրցան յաղթել իրենց 4 մրցումներուն ալ, Արեւելեան շրջանի առաջին երկու խմբակներու պարագլուխի դիրքը գրաւող խումբերն են` Նիւ Եորք Նիքս եւ Միլուոքի Պաքս:
Նիւ Եորք Նիքս 121-106 արդիւնքով պարտութեան մատնեց Օրլանտօ Մեճիքը, եւ երկու խումբերն ալ հասան քառորդ աւարտական:
«Մետիսըն Սքուեր Կարտըն»-ի 19.812 համակիրները ուրախ մնացին Նիւ Եորքի յաղթանակով, որ պահ մըն ալ 37 կէտի հասցուց իր առաւելութիւնը:
Քարլ-Անթոնի Թաունզ 23 կէտ եւ 15 ռիպաունտ ձեռք ձգեց, մինչ Ճէյլըն Պրանսըն աւելցուց 21 կէտ ի նպաստ Նիքսի, որուն հիմնական կազմի 5 մարզիկներն ալ 10-է աւելի կէտեր նշանակեցին: Նիւ Եորք գլխաւորեց Ա. խմբակը եւ պիտի մեկնի Աթլանթա Հոքսի դաշտը` 11 դեկտեմբերին, մինչ Օրլանտօ Մեճիք լաւագոյն 2-րդ դիրքը գրաւող խումբերէն մէկը ըլլալով պիտի մրցի Միլուոքիի դէմ:
Միլուոքի Պաքս Տիթրոյիթի մէջ 128-107 արդիւնքով յաղթեց Փիսթընզի: Յոյն հսկայ Եաննիս Անթեթոքումփօ 28 կէտ, 8 էսիսթ եւ 7 ռիպաունտ ձեռք ձգեց ի նպաստ Պաքսի, իսկ Տեմիըն Լիլըրտ աւելցուց 27 կէտ ի նպաստ Պաքսի, որ իր վերջին 10 մրցումներուն արձանագրեց իր 7-րդ յաղթանակը:
Տալաս Մեւրիքս իր դաշտին վրայ 121-116 արդիւնքով յաղթելէ ետք Մեմֆիսի, գրաւեց Արեւմտեան շրջանի Գ. խմբակի երկրորդ դիրքը եւ հասաւ քառորդ աւարտական: Պէտք է ըսել, որ Մեմֆիս Կրիզլիզ 15 կէտի առաւելութիւն ունէր, բայց Տալաս շատ լաւ 4-րդ մաս մը խաղալով (39-21) կրցաւ յաղթել եւ հասնիլ քառորդ աւարտական, ուր պիտի մրցի Օքլահոմա Սիթի Թանտըրի դէմ: Լուքա Տոնչիչ 37 կէտ եւ 12 ռիպաունտ ձեռք ձգեց, մինչ Փի. Ճէյ. Ուաշինկթըն (18 կէտ), Տերեք Լայվլի (17 կէտ եւ 11 ռիպաունտ) եւ Քայրի Ըրվինկ (10 կէտ եւ 6 ռիպաունտ) աւելի հանդարտ մրցում մը ունեցան:
Ճա Մըրենթ 31 կէտ նշանակեց ի նպաստ Մեմֆիսի:
Ստորեւ` երէկուան արդիւնքները եւ վերջնական դասաւորումները.
Տիթրոյիթ Փիսթընզ – Միլուոքի Պաքս 107-128
Քլիվլենտ Քեվելիրզ – Ուաշինկթըն Ուիզըրտծ 118-87
Չարլոթ Հորնեթց – Ֆիլատելֆիա 76-ըրզ 104-110
Թորոնթօ Ռեփթըրզ – Ինտիանա Փէյսըրզ 122-111
Նիւ Եորք Նիքս – Օրլանտօ Մեճիք 121-106
Օքլահոմա Սիթի Թանտըր – Եութա Ճեզ 133-126
Տալաս Մեւրիքս – Մեմֆիս Կրիզլիզ 121-116
Ֆինիքս Սանզ – Սան Անթոնիօ Սփըրզ 104-93
Սաքրամենթօ Քինկզ – Հիուսթըն Ռոքեթց 120-111
Տենվըր Նակեթց – Կոլտըն Սթէյթ Ուորիըրզ 119-115
Լոս Անճելըս Քլիփըրզ – Փորթլենտ Թրէյլ Պլէյզըրզ 127-105
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | |
| ԱՐԵՒԵԼԵԱՆ ՇՐՋԱՆ | |
| Ա. ԽՄԲԱԿ | |
| 1.- Նիւ Եորք Նիքս | 4-0 |
| 2.- Օրլանտօ Մեճիք 3-1 | 3-1 |
| 3.- Ֆիլատելֆիա 76-ըրզ | 2-2 |
| 4.- Պրուքլին Նեթց | 1-3 |
| 5.- Չարլոթ Հորնեթց | 0-4 |
| Բ. ԽՄԲԱԿ | |
| 1.- Միլուոքի Պաքս | 4-0 |
| 2.- Տիթրոյիթ Փիսթընզ | 3-1 |
| 3.- Մայեմի Հիթ | 2-2 |
| 4.- Թորոնթօ Ռեփթըրզ | 1-3 |
| 5.- Ինտիանա Փէյսըրզ | 0-4 |
| Գ. ԽՄԲԱԿ | |
| 1.- Աթլանթա Հոքս | 3-1 |
| 2.- Պոսթըն Սելթիքս | 3-1 |
| 3.- Քլիվլենտ Քեվելիրզ | 2-2 |
| 4.- Շիքակօ Պուլզ | 2-2 |
| 5.- Ուաշինկթըն Ուիզըրտծ | 0-4 |
| ԱՐԵՒՄՏԵԱՆ ՇՐՋԱՆ | |
| Ա. ԽՄԲԱԿ | |
| 1.- Հիւսթըն Ռոքեթց | 3-1 |
| 2.- Լոս Անելըս Քլիփըրզ | 2-2 |
| 3.- Մինեսոթա Թիմպըրվուլվզ | 2-2 |
| 4.- Փորթլենտ Թրէյլ Պլէյզըրզ | 2-2 |
| 5.- Սաքրամենթօ Քինկզ | 1-3 |
| Բ. ԽՄԲԱԿ | |
| 1.- Օքլահոմա Սիթի Թանտըր | 3-1 |
| 2.- Ֆինիքս Սանզ | 3-1 |
| 3.- Լոս Անճելըս Լէյքըրզ | 2-2 |
| 4.- Սան Անթոնիօ Սփըրզ | 2-2 |
| 5.- Եութա Ճեզ | 0-4 |
| Գ. ԽՄԲԱԿ | |
| 1.- Կոլտըն Սթէյթ Ուորիըրզ | 3-1 |
| 2.- Տալաս Մեւրիքս | 3-1 |
| 3.- Տենվըր Նակեթց | 2-2 |
| 4.- Մեմֆիս Կրիզլիզ | 1-3 |
| 5.- Նիւ Օրլինզ Փելիքընզ | 1-3 |
Քառորդ աւարտականին` 10 եւ 11 դեկտեմբերին, Միլուոքի Պաքս պիտի հիւրընկալէ Օրլանտօ Մեճիքը, Նիւ Եորք Նիքս` Սթլանթա Հոքսը, իսկ Արեւմտեան շրջանին մէջ Օքլահոմա Սիթի պիտի հիւրընկալէ Տալասը, իսկ Հիուսթըն Ռոքեթց` Կոլտըն Սթէյթ Ուորիըրզը:


