Երէկ, Թեհրանի մէջ, Ուասլի մրցաշարքի Ա. խմբակի մրցումներուն գծով, Լիբանանի ներկայացուցիչ Սաժես 81-68 արդիւնքով պարտութիւն մը կրեց Շահրտարի Կորկան խումբէն:
Ուիլ Չերի (21 կէտ), Նաւիտ Նաւիտ Ռեզայֆար (13 կէտ), Մոհամետսինա Վահետի (18 կէտ) եւ Նորվել Փել (նախապէս` ՀՄԸՄ-ի սենթըր, 12 կէտ եւ 3 պլոք) եղան իրանեան խումբին լաւագոյնները, մինչ Արսալան Քազեմի 12 ռիպաունտ ձեռք ձգեց:
Սաժեսի մարզիկներէն Ահմետ Իպրահիմ 5 հատ 3 կէտնոց կողովներ նշանակեց` ընդամէնը 20 կէտ ձեռք ձգելով: 2 օտար մարզիկով Սաժեսի գործը շատ դժուար էր, բայց տղաքը լաւ պայքարեցան: Տենկ Աքոթ 13 կէտ եւ 10 ռիպաունտ ձեռք ձգեց, մինչ Մարք Խուէյրի (12 կէտ), Ազիզ Ապտել Մասիհ (10 կէտ) եւ Ռատուան Սլիման (7 կէտ եւ 11 ռիպաունտ) լաւ ելոյթներ ունեցան ի նպաստ «Կանաչներուն»:
Ստորեւ Ա. խմբակի դասաւորումը` 4 մրցումներէ ետք.
| ԿԷՏ | |
| 1.- Կորկան (Իրան | 8 |
| 2.- Սաժես (Լիբանան) | 6 |
| 3.- Իթթիհատ Ահլի (Սուրիա) | 6 |
| 4.- Նաֆթ (Իրաք) | 4 |


