Վիեննայի թենիսի տղոց բաց մրցաշարքին (Աւստրիա) 1/16-րդ հանգրուանի մրցումներուն, հայազգի Կարէն Խաչանով բաւական դիւրին յաղթանակ մը արձանագրեց չեխ թենիսմեն Ժիրի Լեհեչքայի դէմ մրցումին, 6-3 եւ 6-1 արդիւնքով: Կարէն Խաչանով 6 էյսեր կատարեց եւ 8 պրէյք փոյնթերէն 4-ը կրցաւ շահիլ:
Այլ մրցումի մը թիւ 1 դասուած Տանիիլ Մետվետեւ 6-4 եւ 6-2 արդիւնքով յաղթեց ֆրանսացի Արթիւր Ֆիսի:
37 տարեկան Կայել Մոնֆիս 6-4 եւ 6-4 արդիւնքով պարտութեան մատնեց գերմանացի Տանիէլ Ալթմայըրը:
Քառորդ աւարտականին Խաչանով պիտի մրցի Մետվետեւ-Տիմիթրով մրցումին յաղթականին դէմ:
Այս մրցաշարքի վերջնական արդիւնքները շատ բան կրնան փոխել տղոց «Էյ. Թի. Փի.»-ի շաբթուան դասաւորման մէջ` նկատի ունենալով, որ 4-րդ դիրքէն մինչեւ 10-րդ դիրքի թենիսմեններու կէտերը շատ մօտ են իրարու, եւ շատեր դիրքեր կրնան շահիլ կամ կորսնցնել արդիւնքներու լոյսին տակ:
Ստորեւ` այս շաբթուան դաւաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Նովաք Ճոքովիչ (Սերպիա) | 11,045 |
| 2.- Քարլոս Ալքարաս (Սպանիա) | 8,805 |
| 3.- Տանիիլ Մետվետեւ (Ռուսիա) | 7,355 |
| 4.- Եանիք Սինըր (Իտալիա) | 5,000 |
| 5.- Անտրէ Ռուպլեւ (Ռուսիա) | 4,765 |
| 6.- Հոլկըր Ռունէ (Դանիա) | 4,400 |
| 7.- Սթեֆանոս Ցիցիփաս (Յունաստան) | 4,300 |
| 8.- Քասփըր Ռուտ (Նորվեկիա) | 3,705 |
| 9.- Թէյլըր Ֆրից (Միացեալ Նահանգներ) | 3,500 |
| 10.- Ալեքսանտր Զվերեւ (Գերմանիա) | 3,460 |


