Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Իմ Ընկերոջ Յիշատակին. Կեանքից Հեռացաւ Սպանաբնակ Լրագրող Արթուր Ղուկասեանը

March 22, 2023
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՅԱԿՈԲ ԱՍԱՏՐԵԱՆ

18 փետրուար 2023  առաւօտեան սպանական Վալենսիայում կեանքից հեռացաւ մեր սիրելի գործընկեր, տաղանդաւոր լրագրող, նուիրեալ հայր ու ամուսին Արթուր Ղուկասեանը: Թէեւ վերջին տարին չափազանց ծանր էր նրա համար, սակայն արդէն կազդուրուել էր ու լաւ էր զգում: Եւ յանկարծ անսպասելի գնաց` 54-ը չբոլորած:

Արթուրը ծնուել էր 1969 թուականի յունիսի 18-ին,  Ազրպէյճանի, Շամխորի շրջանում, բայց ընտանիքն անմիջապէս տեղափոխուել էր Հայաստան, բնակութիւն հաստատել Հրազդան քաղաքում: Աւարտել էր Բրիւսովի անուան օտար լեզուների հիմնարկը, ապա աշխատանքի անցել Արցախում, ապա` Հրազդանում: Այնուհետեւ տեղափոխուել էր Յունաստան, ապա` Սպանիա: Այս տարիների ընթացքում նա չի դադարել գրել, թղթակցել ոչ միայն «ՕՐԵՐ» եւրոպական ամսագրին, այլեւ` Հանրային հեռուստատեսութեան «Հայլուր» ծրագրին,  «Ակօս»-ին, «Մարմարա»-ին, «Ֆրանս Արմէնի» ամսագրին, վերջին տարիներին նաեւ` «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթին: Սպանիայում  երկար տարիներ աշխատում էր  «Վեկա Մետիա Փրես» լրատուական գործակալութիւնում` իբրեւ հայկական բաժանմունքի` «Արմենիա Փրես»-ի խմբագիր: Անուրանալի է Արթուր Ղուկասեանի դերակատարութիւնը վերջին տասնամեակներին Սպանիայում Հայոց ցեղասպանութեան թեմայի հանրայնացման եւ տարածման գործում: Նրա բազմաթիւ հարցազրոյցները սպանացի գիտնականների ու քաղաքական գործիչների հետ, տեղեկատուական աշխատանքը գրքերի հեղինակների ու լրագրողների հետ կարեւոր նշանակութիւն են ունեցել Հայոց ցեղասպանութեան ճանաչման ուղղութեամբ: Եւ պատահական չէր, որ 2009 թուականին նա իր գործադրած ջանքերի համար արժանացաւ Մամուլի միջազգային ակումբի եւ «Վեկա Մետիա Փրես» գործակալութեան պատուաբեր մրցանակին:

15 տարեկանից նա թղթակցում էր հայկական մամուլին, նախ «Կոմսոմոլեց» թերթին, ապա Ղարաբաղում` Ասկերանի շրջանի «Խաչէն» թերթին: 1990 թուականին վերադառնալով Հրազդան եւ աշխատելով տեղի հեռուստաընկերութիւնում` մեկնել էր Արցախ, տեղեկագրութիւններ պատրաստել Ղարատաղլու եւ Խոջալու գիւղերի ազատագրման մասին, հարցազրոյցներ վարել հայ ազատամարտիկների հետ: Լրագրութիւնը նրա տարերքն էր: Ուր էլ լինէր, նա անպայման կապ էր հաստատում մամուլի միջոցների հետ, պրպտում էր, գրում էր, թղթակցում էր:

Ու երբ հայրենադարձութեան ծրագրով ընտանիքը տեղափոխուեց Յունաստան, քանի որ կինը` Կարինէն, կիսով չափ յոյն էր, այնտեղ էլ սկսեց թղթակցել «Նոր Աշխարհ» շաբաթաթերթին:

Սպանիայում ապրելու առաջին տարիներին Արթուրը նաեւ աշխուժ հասարակական գործունէութեամբ էր զբաղւում, մասնակցում ցոյցերին ու հեռուստահաղորդումներին, ամէն միջոց օգտագործում` հայութեան խնդիրների մասին բարձրաձայնելու համար: Աշխուժօրէն մասնակցում էր համաեւրոպական հայկական համագումարներին, լրագրողների համահայկական հաւաքներին, իր փորձով ու գիտելիքներով կիսւում էր բոլորի հետ:

Արթուրը գրական մեծ ձիրք ունէր: Նոյնիսկ 2020-ին, երբ ողջ աշխարհը փակուեց «Քովիտ» համավարակի պատճառով, նա ամէն օր դիմատետրեան իր էջում հրապարակում էր հետաքրքիր  ակնարկներ սպանական առօրեայի, մարդկանց մտածելակերպի ու սահմանափակ շփումների մասին: Հաւասարապէս տիրապետում էր մի քանի լեզուի, գրում էր հայերէն, ռուսերէն, սովորել էր նաեւ յունարէն ու սպաներէն:

Նա նաեւ մեծ ծրագրեր ունէր, որոնց մասին չէր բարձրաձայնում: Ցաւօք, դրանք այլեւս չեն իրականանայ:

Անսահման հայրենասէր հայորդու կորուստը զգալի է ոչ միայն իր ընտանիքի, հարազատների ու բարեկամների, այլեւ ողջ հայ աշխարհի համար: Սպանահայութեան կարեւոր խօսափողներից մէկը մարեց:

Փրակա

Նախորդը

Հայ Կրթութեան Ու Մշակոյթի Ոլորտի Երախտաւորներու Պարգեւատրում

Յաջորդը

Իրան-Սէուտական Արաբիա Մերձեցումը` Պատուար Նոր-Օսմանականութեան

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Խորհրդարանական Հարցապնդում Եւ Խաղաղութեան Խոստում

September 16, 2026
Հետաքրքրական Եւ Արժէքաւոր Յուշագրութիւն Մը.  Մովսէս Ա. Քհնյ. Շրիգեանի «Յուշեր»-ու Հրատարակութեան Առիթով
Անդրադարձ

Հետաքրքրական Եւ Արժէքաւոր Յուշագրութիւն Մը. Մովսէս Ա. Քհնյ. Շրիգեանի «Յուշեր»-ու Հրատարակութեան Առիթով

September 16, 2026
Ազգային Արժէքներու Եւ Հայ Եկեղեցւոյ Կարեւորութիւնը` Սփիւռքի Մէջ Հայկական Ինքնութեան Պահպանման Համար. Նոր Իրավիճակի Մարտահրաւէրներ
Անդրադարձ

Ազգային Արժէքներու Եւ Հայ Եկեղեցւոյ Կարեւորութիւնը` Սփիւռքի Մէջ Հայկական Ինքնութեան Պահպանման Համար. Նոր Իրավիճակի Մարտահրաւէրներ

September 16, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.