Բոլոր երկիրներու ֆութպոլի ազգային խումբերուն մարզիչներուն նման, իր կարգին` Տիտիէ Տեշան հրապարակեց Քաթարի մէջ տեղի ունենալիք 2022-ի Մոնտիալին մասնակցող իր 25 ֆութպոլիստներուն անունները:
Ֆրանսա, որ մաս կը կազմէ Դ. խմբակին, Ա. հանգրուանի մրցումներուն, իրեն մրցակից պիտի ունենայ Աւստրալիան, Թունուզը եւ Դանիան:
Ստորեւ` Տեշանի կողմէ նկատի առնուած մարզիկներուն անունները.
Բերդապահներ.- Ալֆոնսէ Արէոլա (Ուեսթ Համ), Հիւկօ Լիորիս (Թոթենհամ) եւ Սթիւ Մանտանտա (Ռենն):
Յետսապահներ.- Լուքաս Հերնանտեզ, Պենժամեն Փաւար, Տայօ Ուփամենքանօ (Պայէրն Միւնիխ), Թէօ Հերնանտեզ (Ա. Սէ. Միլան), Փրեսնել Քիմփեմպէ (Փարիզ Սեն Ժերմեն), Իպրահիմա Քոնաթէ (Լիվըրփուլ), Ժիւլ Քունտէ (Պարսելոնա), Ուիլիամ Սալիպա (Արսենալ) եւ Ռաֆայէլ Վարան (Մանչեսթըր Եունայթըտ):
Միջնապահներ.- էտուարտօ Քամաւինկա, Օրելիեն Չուամենի (Ռէալ Մատրիտ), Եուսուֆ Ֆոֆանա (Մոնաքօ), Մաթէօ Կուենտուզի, Ճորտան Վերեթու (Մարսէյ) եւ Ատրիեն Ռապիօ (Եուվենթուս):
Յառաջապահներ.- Քարիմ Պենզեմա (Ռէալ Մատրիտ), Քինկզլի Քոման (Պայէրն Միւնիխ), Ուսման Տեմպելէ (Պարսելոնա), Օլիվիէ Ժիրու (Ա. Սէ. Միլան), Անթուան Կրիզման (Աթլեթիքօ Մատրիտ), Քիլիան Էմպափէ (Փարիզ Սեն Ժերմեն) եւ Քրիսթոֆըր Նքունքու (Լայփցիկ):


