Իտալական Եուվենթուսին մաս կազմող արժանթինցի միջնապահ Անխել Տի Մարիա, Իտալիոյ ֆութպոլի ֆետերասիոնին կողմէ երկու մրցումով կախակայուեցաւ:
Իր կազմին կատարած վերջին մրցումին, Տի Մարիա արմուկով հարուածած էր Մոնցայի յետսապահ Արմանտօ Իցոյին, որուն պատճառով ստացած էր կարմիր քարտ մը:
34 տարեկան ֆութպոլիստը այսպիսով պիտի բացակայի Պոլոնիայի (2 հոկտեմբեր) եւ Ա. Ս. Միլանի դէմ (8 հոկտեմբեր) կատարուելիք մրցումներէն:


