Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

ՀՅԴ-ի Գաղափարները Հարազատ Են Իւրաքանչիւր Հայի, Ով Սիրում Է Իր Հայրենիքը, Ով Մտածում Է Իր Ժողովրդի Մասին

March 6, 2020
| Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter

Հարցազրոյցը` ՏԱԹԵՒԻԿ ԱՂԱՋԱՆԵԱՆԻ     

Ստորեւ կը ներկայացնենք «Ապառաժ»-ի հարցազրոյցը Հայ օգնութեան միութեան Արցախի միաւորի ատենապետ, ՀՅԴ համամասնական ցուցակով առաջադրուած պատգամաւորութեան թեկնածու Արմինէ Յարութիւնեանի հետ:

ՀԱՐՑՈՒՄ.- Հայ օգնութեան միութիւնն Արցախում գործում է արցախեան պատերազմի տարիներից: Եթէ կարճ ամփոփելու լինէիք, դուք ինչպէ՞ս կը գնահատէիք այդքան տարիների գործունէութիւնը:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Հայ օգնութեան միութիւնն Արցախում տարաբնոյթ ծրագրեր է իրականացրել, որոնք բոլորը հնարաւոր չէ կարճ ներկայացնել: Բայց կ՛ուզենայի անդրադառնալ ՀՕՄ-ի մշտական ծրագրերից մի քանիսին:

Նախ նշեմ, որ ՀՕՄ-ի «Սօսէ» մանկապարտէզներն Արցախում հիմնադրուել են պատերազմից անմիջապէս յետոյ, այն տարիներին, երբ պետութիւնը դեռեւս ի վիճակի չէր հոգալ մանկապարտէզների հոգսերը: Դրանով ՀՕՄ-ը փորձում էր անհրաժեշտ կրթութիւն, դաստիարակութիւն տալ նախադպրոցական տարիքի երեխաներին:

ՀՕՄ-ի կրթական ծրագրի շրջանակներում օգնութիւն է ցուցաբերուել զոհուած զինծառայողների զաւակներին` հնարաւորինս թեթեւացնելով տուեալ ընտանիքի նիւթական կամ ֆինանսական բեռը:

«Լաւագոյն ուսանող» ծրագրով ոչ միայն խրախուսւում է բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների ուսանողների առաջադիմութիւնը, այլեւ հաշուի առնելով ուսանողների ընկերային վիճակը` փորձում ենք ինչ-որ չափով օգտակար լինել: Ճիշդ է` ՀՕՄ-ի հիմնական խնդիրը ընկերային խնդիրները լուծելը չէ, բայց կազմակերպութիւնը մշտապէս ուշադրութեան կենտրոնում է պահում խոցելի խաւերին:

«Ուսանող» ծրագիրը խնամակալութեան ծրագրի շարունակութիւնն է, որով աջակցում ենք զոհուած զինծառայողների եւ երկկողմանի ծնողազուրկ զաւակներին:

Հ.- Արդեօ՞ք արցախեան պատերազմի տարիների եւ ներկայիս ՀՕՄ-ի ծրագրերի ուղղուածութիւնը փոխուել է:

Պ.- Կան մնայուն ծրագրեր, որոնք շարունակւում են մինչեւ հիմա: Բայց ծրագրերի ու նախաձեռնութիւնների մի մասն էլ բխում են ժամանակի պահանջներից: Դրա ապացոյցն է ապրիլեան պատերազմի ժամանակ աշխարհասփիւռ հայութեան, այդ թւում` ՀՕՄ-ի աջակցութիւնը, որով օգնել ենք առաջնագծում ծառայող եւ զոհուած զինծառայողների ընտանիքներին:

Օրինակ, «Այցելութիւն դիրքապահ զինուորին» ծրագիրը սկսեցինք իրագործել, երբ աւելի էր սաստկանում թշնամու կրակը, դիրքերում իրադրութիւնն անհանգիստ էր: Մենք ի հարկէ չենք կասկածում դիրքում կանգնած մեր զինուորների ոգուն, բայց նպատակը տնից-տեղից հեռու, առաջնագծում կանգնած զինուորին ոգեւորելն էր, մեր մայրական սէրը, աջակցութիւնը յայտնելը: Ծրագիրը գործում է մինչեւ հիմա: Այսինքն ՀՕՄ-ի ծրագրերը կարեւորւում են ոչ միայն նիւթական աջակցութեան առումով, այլեւ բարոյահոգեբանական նշանակութիւն ունեն:

Հ.- 2011թ-ից ՀՕՄ-ի անդամ էք, երկու անգամ ատենապետ էք ընտրուել: Եւ այժմ ՀՅԴ համամասնական ցուցակում էք: Ձեր հասարակական աշխուժ գործունէութիւնն արդեօ՞ք չի տուժի քաղաքական գործունէութեան պատճառով:

Պ.- Ես ինձ երբեք քաղաքականութեան մէջ չեմ պատկերացրել, բայց կարծում եմ, որ այն չի խանգարի հասարակական գործունէութեանը: Ներկայումս ես պետական ծառայող եմ եւ կարողանում եմ հասարակական գործունէութիւնս աշխատանքային պարտականութիւնների հետ համատեղել: Մեծ հաճոյքով, պատասխանատուութեամբ եմ կատարում իմ աշխատանքը:

Կարծում եմ նաեւ, որ տարիների ընթացքում հասարակութեան տարբեր խաւերի հետ շփումները, խնդիրներին ծանօթ լինելը նպաստելու է դրանց լուծման ուղղութեամբ աշխատելուն: Շուտափոյթ լուծում պահանջող խնդիրներից եմ համարում նուազագոյն աշխատավարձի, թոշակի բարձրացումը լիարժէք կենսապայմաններ ապահովելու համար: Անհրաժեշտ է մեքանիզմներ մշակել, ուղիներ փնտռել դրանք լուծելու համար: Կարծում եմ, որ այն հնարաւոր է համատեղ ուժերով լուծել:

Նաեւ կրթական ոլորտում եմ բազում խնդիրներ, բացթողումներ տեսնում, որոնք լուծում են պահանջում: Թեսթերի, կրկնուսոյցների համակարգն արդիւնաւէտ չեն:

Հ.- Ինչպէ՞ս էք պատկերացնում կնոջ դերը քաղաքականութեան մէջ:

Պ.- Մինչեւ վերջերս այդ հարցի մասին լրիւ այլ տեսակէտ ունէի: Չեմ կարծում, որ կինը պէտք չէ քաղաքականութեան մէջ լինի, որովհետեւ կան ընկերային, կրթական բազում խնդիրներ, որոնց կինն աւելի քաջատեղեակ է: Կինն իր մտածելակերպով, իր մօտեցումներով նորամուծութիւններ ու առաջխաղացում է բերելու: Կնոջ ներկայութիւնը նաեւ զգաստութեան, աւելի իրատեսական որոշումներ կայացնելու երաշխիք է: Կանանց ներկայութիւնն անհրաժեշտութիւն է բոլոր բնագաւառներում: Բայց կանայք այնքան են ընտանեկան եւ աշխատանքային հոգսերով ծանրաբեռնուած, որ համեմատաբար քիչ  տեղ ունեն քաղաքական դաշտում:

Հ.- Արդեօ՞ք բնական էք համարում, որ ՀՅԴ ուղեկից կազմակերպութեան անդամն ընդգրկուած է ՀՅԴ համամասնական ցանկում:

Պ.- Ինչ-որ տեղ բնական է, քանի որ ՀՕՄ-ը ստեղծուել է Դաշնակցութեան կողմից: ՀՅԴ-ն ու ՀՕՄ-ը միմեանց փոխլրացնում են, եւ ՀՕՄ-ի անդամների փորձը կարող է օգտագործուել առկայ խնդիրները վեր հանելու եւ համատեղ ուժերով դրանք լուծելու համար: Երկու կառոյցների գերագոյն նպատակն էլ ի շահ ժողովրդի աշխատելն է, հոգսերը թեթեւացնելը` լինի քաղաքական, կրթական, ընկերային կամ այլ ոլորտում:

Ես դաշնակցական չեմ, բայց ՀՅԴ-ի գաղափարները հայանպաստ են եւ հարազատ են իւրաքանչիւր հայի, որ սիրում է իր հայրենիքը, որ մտածում է իր ժողովրդի մասին:

 

 

Նախորդը

Հարցազրոյց` Լիբանանի «Տը Կոլտըն Վոյս»-ի Մրցանակակիր Գլարա Ալիխանեանի Հետ

Յաջորդը

Լիբանան Ապաստանած Սուրիացիներուն Դժուարութիւնը` Տնտեսական Անորոշութեան Մէջ

RelatedPosts

«Իւրաքանչիւր Նոր Բեմ Իր Փորձառութիւնը Կը Բերէ, Սակայն Հնդկաստանի Եւ Չինաստանի Մէջ Ելոյթ Ունենալը Ինծի Համար Տարբեր Նշանակութիւն Ունէր»,  «Ազդակ»-ին Կ՛ըսէ Շողիկ Թորոսեան
Հարցազրոյց

«Իւրաքանչիւր Նոր Բեմ Իր Փորձառութիւնը Կը Բերէ, Սակայն Հնդկաստանի Եւ Չինաստանի Մէջ Ելոյթ Ունենալը Ինծի Համար Տարբեր Նշանակութիւն Ունէր», «Ազդակ»-ին Կ՛ըսէ Շողիկ Թորոսեան

October 20, 2026
Հայագիտութիւն Մագիստրոսական Ծրագիր` Հայագիտական Համակողմանի Գիտելիքի Կարելիութիւն
Անդրադարձ

«Մեղու»-ն Ծնած Է Սէրէն»

October 16, 2026
«Ունկնդիրներուն Հաւատարմութիւնն Է, Որ «Վանայ Ձայն»-ին Ուժ Կու Տայ Իր Երթը Շարունակելու 40-Ամեակէն Անդին»  «Ազդակ»-ին Կ՛ըսէ «Վանայ Ձայն»-ի  Տնօրէն Վիգէն Աւագեան
Հարցազրոյց

«Ունկնդիրներուն Հաւատարմութիւնն Է, Որ «Վանայ Ձայն»-ին Ուժ Կու Տայ Իր Երթը Շարունակելու 40-Ամեակէն Անդին» «Ազդակ»-ին Կ՛ըսէ «Վանայ Ձայն»-ի Տնօրէն Վիգէն Աւագեան

October 13, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.