
Հակառակ անոր որ Սպանիոյ, Գերմանիոյ եւ Ֆրանսայի ֆութպոլի ախոյեանութեան մրցումները իրենց ձմեռնային դադարին մէջ են, սակայն Անգլիոյ եւ Իտալիոյ մէջ մրցումները կը շարունակուին, եւ ֆութպոլիստները ցարդ չեն սկսած իրենց հանգիստին:
Անգլիոյ մէջ, արդէն իսկ աւարտած են երթի մրցումները, եւ այսօր ազդանշանը կը տրուի դարձի հանգրուանին:
Կարեւորագոյն ճակատումը տեղի պիտի ունենայ այսօր, երբ պարագլուխի դիրքին վրայ գտնուող եւ երթի ախոյեան հանդիսացած Լիվըրփուլ պիտի հիւրընկալէ Արսենալը:
Վերջին շրջանին քիչ մը կաղալու սկսած Մանչեսթըր Սիթի պիտի այցելէ Սաութհեմփթընի դաշտը:
Իսկ հետզհետէ ինքզինք վերագտնող Մանչեսթըր Եունայթըտ պիտի հիւրընկալէ Պուրնըմաութը:
Ինչ կը վերաբերի Իտալիոյ, այսօր տեղի կ՛ունենան 19-րդ եւ երթի վերջին հանգրուանի մրցումները:
Պարագլուխի դիրքին վրայ գտնուող Եուվենթուս, որ այժմ 9 կէտի հանգիստ առաւելութիւն մը ունի Նափոլիի վրայ, պիտի հիւրընկալէ Սամտորիան: Իսկ Նափոլի պիտի հիւրընկալէ Պոլոնիան:
Ստորեւ` շաբաթավերջի մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով. փակագիծերուն մէջ նշուած են խումբերուն գրաւած դիրքերը).
ԱՆԳԼԻԱ. 20-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
| Պրայթըն (13) – Էվըրթըն (8) | 17:00 |
| Ֆուլհեմ (19) – Հատըրսֆիլտ (20) | 17:00 |
| Լայսթըր Սիթի (7) – Քարտիֆ (17) | 17:00 |
| Թոթենհամ (2) – Վուլվզ (11) | 17:00 |
| Ուաթֆորտ (10) – Նիւքասըլ (15) | 17:00 |
| Լիվըրփուլ (1) – Արսենալ (5) | 19:30 |
| ՎԱՂԸ | |
| Քրիսթալ Փալաս (14) – Չելսի (4) | 14:00 |
| Պըրնլի (18) – Ուեսթ Համ (9) | 16:15 |
| Սաութհեմփթըն (16) – Մանչեսթըր Սիթի (3) | 16:15 |
| Մանչեսթըր Եունայթըտ (6) – Պուրնըմաութ (12) | 18:30 |
ԻՏԱԼԻԱ. 19-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| ԱՅՍՕՐ | |
| Եուվենթուս (1) – Սամտորիա (5) | 13:30 |
| Քիեւօ (20) – Ֆրոսինոնէ (19) | 16:00 |
| Էմփոլի (16) – Ինթեր Միլան (3) | 16:00 |
| Ճենովա (14) – Ֆիորենթինա (10) | 16:00 |
| Փարմա (12) – Ա. Էս. Ռոմա (7) | 16:00 |
| Լացիօ Ռոմա (4) – Թորինօ (8) | 16:00 |
| Սասուոլօ (11) – Աթալանթա (9) | 16:00 |
| Ուտինեզէ (17) – Քալիարի (13) | 16:00 |
| Նափոլի (2) – Պոլոնիա (18) | 19:00 |
| Ա. Սէ. Միլան (6) – ՍՓԱԼ (15) | 21:30 |


