Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը, «Եու. Է. Էֆ. Ա.»-ի «Ազգերու լիկա»-ի ֆութպոլի մրցաշարքին ծիրին մէջ, այսօր` երկուշաբթի, 19 նոյեմբերին կը մրցի Լիխթնշթայնի դէմ: Այս մրցումը, որ տեղի պիտի ունենայ Լիխթնշթայնի դաշտին վրայ, պիտի սկսի ժամը 21:45-ին` Պէյրութի ժամանակացոյցով:
Նոյլ ժամուն պիտի սկսի նաեւ Մակեդոնիա – Ճիպրալթար մրցումը:
Այժմու դրութեամբ յաջորդ հանգրուանին հասնելու համար Հայաստան պէտք է յաղթէ, բայց անոր զուգահեռ Մակեդոնիա պէտք չէ յաղթանակ արձանագրէ: Եթէ Մակեդոնիա հաւասարութիւն մը արձանագրէ, հայրենի կազմը դուրս պիտի մնայ մրցաշարքէն, նոյնիսկ եթէ յաղթէ:
Այժմ Մակեդոնիա ունի 12 կէտ, մինչ Հայաստան` 9:
Եթէ մէկ կողմէ պիտի ուրախանանք Հայաստանի արձանագրելիք յաղթանակին գծով, միւս կողմէ պիտի փափաքինք նաեւ, որ երկրորդ մրցումին յաղթանակ մը արձանագրէ Ճիպրալթար:
Դ. դասակարգի Դ. խմբակին մէջ յաջորդ հանգրուանի իր տոմսը կ՛ապահովէ խմբակին պարագլուխի դիրքը գրաւողը (բոլոր խմբակներուն նման):
Ստորեւ` դասաւորման պատկերը.
| Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
| 1.- Մակեդոնիա | 4 | 0 | 1 | 10 | 5 | 12 |
| 2.- ՀԱՅԱՍՏԱՆ | 3 | 0 | 2 | 12 | 6 | 9 |
| 3.- Ճիպրալթար | 2 | 0 | 3 | 5 | 11 | 6 |
| 4.- Լիխթնշթայն | 1 | 0 | 4 | 5 | 10 | 3 |



