Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Ապառաժ»-ի Խմբագրական. Որոշումը Կայացուելու Է Արցախում

November 6, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Թրամփեան Ամերիկայի շունչը անցեալ շաբաթուայ ընթացքում զգաց նաեւ Կովկասի տարածաշրջանը: Անվտանգութեան հարցերով Միացեալ Նահանգների նախագահի խորհրդական Ճոն Պոլթընը թրամփեան Ամերիկայի հռետորաբանութեամբ այցելեց տարածաշրջան` Վրաստանին, Ազրպէյճանին եւ Հայաստանին հրամցրեց ամերիկեան շահը գերակայող քաղաքականութեան «առաջարկները», որոնք, ըստ էութեան, ոչ թէ առաջարկ էին, այլ` սպառնալիքով համեմուած թելադրանք: Ինչքան էլ Հայաստանի արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան պատասխանատուները պնդեն, թէ Պոլթընի ասուլիսներում հնչեցրած մտքերը պաշտօնական բանակցութիւնների նիւթ չեն դարձել, պէտք է հաստատենք, որ հէնց այդ միջոցով էլ Պոլթընը փորձեց Հայաստանին հրամցնել ամերիկեան մօտեցումներն ու սպասելիքները Հայաստանից:

Պոլթընի արտայայտութիւնները կարող են թուալ մանրուքներ, սակայն ընդհանուր քաղաքականութիւնը, որպէս համակարգ, բաղկացած է հէնց այդ մանրուքներից: Եւ հէնց այդ մանրուքներն են կերտում ընդհանուր քաղաքական հայեցակարգը: Ըստ ամենայնի, Պոլթընի այցով Ամերիկան Հայաստանին առաջարկեց դառնալ ոչ թէ հիւսիս-հարաւ կապող օղակ, այլ` արեւելք-արեւմուտք միջանցք, որը տեղաւորւում է ամերիկեան գերակայ ծրագրերի մէջ, եւ որով Ամերիկան փորձում է աշխուժացնել իր յաւակնութիւնները տարածաշրջանում: Եւ այդպէս, պահանջուեց Հայաստանից` ձերբազատուել պատմական կաղապարներից, «անկախանալ» Ռուսաստանից` Ամերիկայից զէնք գնելով, մասնակցել Իրանի դէմ ուղղակի սեղմմանը, առաջիկայ ընտրութիւններում ձեւաւորել ուժեղ մանտաթ Արցախում կտրուկ քայլերի գնալու համար, որը ենթադրում է` տարածքներ հաղորդակցման ուղիների դիմաց պայմանաւորուածութիւններ:

Պարզ է, որ Հայաստանը, այդ թւում` Արցախը, Ամերիկայի մեծապետական շահերի համար «մանրուքներ» են, բայց մեզ համար քաղաքական ուղղութեան փոփոխութիւնը կարող է յանգել լինել կամ չլինելուն: 1918. թ յունուարին Պրեսթ-Լիթովսկի պայմանագրով Հայաստանը զոհ գնաց պոլշեւիկեան համաշխարհային յեղափոխութեանը` ռուսական զօրքերը նահանջեցին Արեւմտեան Հայաստանից:  2003-ի վարդերի յեղափոխութիւնից յետոյ Վրաստանը գնաց այդ ճամբով եւ 2008-ի ռուս-վրացական պատերազմից յետոյ վերջնականապէս զոհաբերուեց յանուն Թուրքիայի եւ Ազրպէյճանի միջեւ միջանցքի կառուցմանը: Իսկ հիմա Ամերիկան մեզ հրաւիրում է իր ծրագրերի զոհասեղանին:

Հասկանալի է, որ Ամերիկայի կողմից մեզ արուած այս առաջարկները այն առաջարկներից չեն, որ արւում են սեփական կամքով դրանք ընդունելու կամ մերժելու դիտանկիւնով: Դրանք իրանց յետեւից բերելու են թէ՛ պարտադրանք, թէ՛ պատժամիրոց եւ, ինչո՞ւ չէ, ընդունման դէպքում` խրախուսանք: Դժուար ընտրութեան առաջ է կանգնած Հայաստանի Հանրապետութեան ղեկավարութիւնը: Որպէս դիմակայութեան առաջին քայլ` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը արցախեան հարցի ճակատագրի որոշման դերակատար դարձրեց նաեւ սփիւռքին` փորձելով դիմակայութեան ճակատը ընդլայնել, սակայն, ըստ ամենայնի, ծանր է լինելու վերջնական որոշման կայացման փուլը: Իսկ այդ որոշման գաղափարական հնոցը եւ դիմակայութեան վերջնակէտը, ինչպէս 30 տարի առաջ, վճռուելու է Արցախում:

1 նոյեմբեր 2018 թ.

 

Նախորդը

Անդրադարձ. Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակ. Էջմիածինի Անտառը Եւ Գաղթականները

Յաջորդը

Գիրքի Շնորհահանդէս – Գինեձօն «Armenia And Soviet Turkish Relations In Diplomatic Documents, 1945-1946»

RelatedPosts

Յուշերու Կապոց.  Զայրացող Լեզուագէտը, Որ Փափուկ Սիրտ Ունէր  (Տոքթ. Արմենակ Եղիայեանի Յիշատակին)
Անդրադարձ

Արմենակը

November 14, 2026
«Ազդակ»-ի Հարցազրոյցը Նշանաւոր Դերասան Սիմոն Աբգարեանին Հետ
Անդրադարձ

«Ազդակ»-ի Հարցազրոյցը Նշանաւոր Դերասան Սիմոն Աբգարեանին Հետ

November 13, 2026
Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Խօսողին Լսող Է Պէտք

November 13, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.