Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը, շաբաթասկիզբին իր գումարած ժողովին վաւերացուց նախորդ շաբաթավերջին արձանագրուած մրցումներուն արդիւնքները եւ տուաւ կարգ մը որոշումներ, ինչպէս նաեւ սահմանեց տուգանքներ:
Նըժմէ մէկ միլիոն լիբանանեան ոսկիի տուգանք մը ստացաւ, մինչ Ռասինկ, Թատամոն Սուր, Ահտ, Պեքաա Ռիատի եւ Ախա Ահլի Ալէյ` 500 հազարական լիբանանեան ոսկիի:
Ֆետերասիոնը հրապարակեց այս շաբաթավերջին տեղի ունենալիք Լիբանանի ֆութպոլի բաժակի մրցաշարքի 2018-2019 տարեշրջանի Ա. հանգրուանի մրցումներուն յայտագիրը:
Ստորեւ` յայտագիրը.
| ՈՒՐԲԱԹ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Սփորթինկ Ռիատի – Ահլի Սայտա | 14:15 | Ահտ |
| Թաքատտոմ Անքուն – Իսլահ Պըրժ Շիմալի | 14:15 | Քֆարժոզ |
| Շապապ Պըրժ – Սաժես | 14:15 | Պհամտուն |
| ՇԱԲԱԹ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Նըժում – Շապապ Արապի | 14:15 | Ահտ |
| Մապարրա – ՀՄԸՄ | 14:15 | Սաֆա |
| Պըրժ – Նասեր Պար Էլիաս | 14:15 | Պհամտուն |
| ԿԻՐԱԿԻ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Իրշատ Շըհիմ – Իժթիմահի | 14:15 | Սաֆա |
| Ահլի Նապաթիէ – Նահտա Պար Էլիաս | 14:15 | Ահտ |


