Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Վիրահայոց Թեմն Ընդդէմ Վրաստանի Պետական Մարմինների. Երկու Եկեղեցու Հարցով Թեմը Դիմել Է Թիֆլիսի Քաղաքային Դատարան

August 20, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՔՐԻՍՏԻՆԷ ԱՂԱԼԱՐԵԱՆ

Վիրահայոց թեմն այս տարի երկու հայց է ներկայացրել Թիֆլիսի քաղաքային դատարան: Առաջինը վերաբերում է Թիֆլիսի Թանդոյեանց Ս. Աստուածածին եկեղեցուն, երկրորդը` Թիֆլիսի Ս. Նշան եկեղեցուն:

Թանդոյեանց եկեղեցու համար երկու հայցապահանջ է ներկայացուել

2018թ. յունուարի 5-ին. վիրահայոց թեմը վարչական բողոք է ներկայացրել դատարան ընդդէմ Վրաստանի հանրային մատեանի ազգային գործակալութեան եւ տնտեսութեան նախարարութեան գոյքի կառավարման ազգային գործակալութեան: Թեմը գտնում է, որ 2017 թուականի յուլիսի 18-ի որոշմամբ Թանդոյեանց Ս. Աստուածածին եկեղեցին փոխանցելով Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանին` Վրաստանի հանրային մատեանը խախտել է վիրահայոց թեմի շահերը` չուսումնասիրելով եկեղեցու ծագումը, նրա պատմութիւնը եւ եկեղեցու նկատմամբ թեմի ունեցած պահանջը:

Այս եկեղեցու համար երկրորդ հայցապահանջը ներկայացուել է տնտեսութեան նախարարութեան գոյքի կառավարման ազգային գործակալութեան դէմ, որը Թանդոյեանց եկեղեցին եւ դրան կցուած հողակալուածքը, առանց որեւէ հիմնաւորման, պետութեան հաշուեկշռից օտարել է` այդպիսով հեշտացնելով հայոց եկեղեցին վրաց պատրիարքարանի հաշուեկշռին փոխանցելու գործը:

Վիրահայոց թեմի շահերը դատարանի եւ համապատասխան վարչական մարմիններում պաշտպանում են միջազգային EMC եւ TDI (Tolerance and Diversity InstituteTop of Form) կազմակերպութիւնների իրաւաբանները:

«Վիրահայոց թեմն ունի բոլոր իրաւական, փաստացի, արխիւային նիւթերն ինչպէս ՀՀ-ի արխիւից, այնպէս էլ Վրաստանի ազգային արխիւում պահպանուած բազմաթիւ նիւթերից, որոնք ապացուցում են, որ եկեղեցին ի սկզբանէ եղել է հայկական, կառուցուել է Իսահակ Թանդոյեանցի կողմից եւ նրա միջոցներով, եւ այն պէտք է վերադարձուի իր իրաւական սեփականատէրերին` վիրահայոց թեմին», «Հետք»-ի հետ զրոյցում ասաց վիրահայոց թեմի մամլոյ դիւանի պատասխանատու Սուսաննա Խաչատրեանը:

Լուսանկարը՝ Վիրահայոց թեմի կայքից

Համաձայն վիրահայոց թեմի նիւթերի, Թանդոյեանց Ս. Աստուածածին եկեղեցին (Պլեխանովի, այժմեան Դաւիթ Աղմաշենեպելի փողոց 38), կառուցուել է 19-րդ դարի 50-60-ական թուականներին: 1866թ. Թանդոյեան ընտանիքի նախաձեռնութեամբ հարց է բարձրացուել Ս. Աստուածածին փայտաշէն հին եկեղեցու տեղում նորը կառուցելու առնչութեամբ: Եկեղեցին ի սկզբանէ կառուցուել է որպէս հայկական առաքելական եկեղեցի` հայազգի Սահակ Թանդոյեանցի կողմից: Վերջինիս անունով էլ այն ստացել է Թանդոյեանց անուանումը: Այդ մասին է վկայում նաեւ եկեղեցու հարեւանութեամբ մինչեւ վերջերս պահպանուած գրութիւնը:

1923-1924թթ. Թանդոյեանց եկեղեցին փակուել է խորհրդային իշխանութիւնների կողմից: Եկեղեցու ունեցուածքը բռնագրաւուել է, իսկ եկեղեցին յանձնուել Հանրապետութեան պիոներական (սկաուտական-Խմբ.) կազմակերպութեանը, ապա վերածուել է «Կոլխիտա» (Կոլխեթի) շարժապատկերի սրահի:Վրաստանի անկախութեան հռչակումից յետոյ` 1990-ական թուականներից, Վրաստանի կառավարութիւնը, հաշուի չառնելով կիսաւեր եկեղեցու պատմական ծագումն ու դաւանանքային յատկանիշները, այն չի վերադարձրել վիրահայոց թեմին: 2017 թուականին Վրաստանին Հանրային մատեանի ազգային գործակալութիւնը Թանդոյեանց եկեղեցին փոխանցել է վրաց եկեղեցու պատրիարքարանին` որպէս սեփականութիւն: Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանը Թանդոյեանց եկեղեցու հիմքերի վրայ արդէն իսկ տարբեր տեսակի աշխատանքներ է իրականացրել:

Վրաց ուղղափառ եկեղեցին էլ յայտարարել է, որ այնտեղ յայտնաբերուել են վրաց ուղղափառ եկեղեցու հետքեր եւ գրանցել է եկեղեցին որպէս վրաց պատրիարքարանի սեփականութիւն:

«Պահանջում են եկեղեցին կրկին վերադարձնել պետական հաշուեկշռին, այսինքն` տնտեսութեան նախարարութեան, քանի որ առանց ուսումնասիրութեան` այն հանուել է պետական հաշուեկշռից, եկեղեցին իբր թէ յայտնուել է օդում, եւ դրանից ելնելով` Վրաց ուղղափառ եկեղեցին յայտ է ներկայացնել այն որպէս իր սեփականութիւնը գրանցելու համար», պատմեց Սուսաննա Խաչատրեանը:

Վիրահայոց թեմի մամլոյ դիւանի պատասխանատուն յայտնեց, որ դատական նիստերն այս գործով յետաձգւում են: Յաջորդ նիստը նշանակուած է սեպտեմբերի 11-ին:

Վիրահայոց թեմն ընդդէմ Թբիլիսիի քաղաքապետարանի

Վիրահայոց թեմի երկրորդ հայցն ընդդէմ Թիֆլիսի քաղաքապետրանի է` Ս. նշան եկեղեցու հարցով: Վիրահայոց թեմն այս գործով վիճարկում է քաղաքապետարանի տրամադրած շինթոյլտուութիւնը մի քաղաքացու, ով Ս. Նշան եկեղեցու կողքին տարածք է ձեռք բերել եւ շինարարութիւն սկսել: Պատրաստւում է եռայարկ տուն կառուցել: Թեմը պահանջում է անվաւեր ճանաչել այդ շինթոյլտուութիւնը:

«Եկեղեցին այժմ վթարային, պահպանուած վիճակում է, իսկ Ս. Նշանի կողքին այժմ կատարւում է անօրէն շինարարութիւն, որը կարող է միանգամայն փլուզել եկեղեցին: Մենք դիմել ենք դատարան, որպէսզի դադարեցնենք շինարարութիւնը: Մենք դիմել ենք դատարան` ընդդէմ քաղաքապետարանի, որը պատմական հոգեւոր յուշարձանի կողքին շէնք կառուցելու թոյլտուութիւն է տուել», մանրամասնեց Սուսաննա Խաչատրեանը:

1701թ. կառուցուած Ս. Նշան եկեղեցու պատկանելութիւնը վրացական կողմը վիճելի է համարում: 2012 թուականի յունուարին, յիշեցնենք, եկեղեցում բռնկուած հրդեհի պատճառով փլուզուել էր աջակողմեան գմբէթը պահող սիւնը, համապատասխանաբար` նաեւ գմբէթը: Նոյն տարուայ մայիսին էլ արդէն առաւել մեծ ծաւալների փլուզում էր տեղի ունեցել:

Հայաստանի մշակոյթի նախարարութեան պատմութեան եւ մշակոյթի յուշարձանների պահպանութեան գործակալութեան աշխատակիցներից եւ բնագաւառին առնչուող մասնագէտներից կազմուած աշխատանքային խումբ էր մեկնել Վրաստան` փլուզումն ու եկեղեցու վիճակն ուսումնասիրելու համար: Թէեւ յուշարձանի վերականգնման նախահաշուարկ էր կազմուել վրացի գործընկերների հետ, որով վերականգնման արժէքը կազմել էր շուրջ 1,4 մլն. լարի (325 մլն. դրամ), սայլը տեղից այդպէս էլ չէր շարժուել: Եկեղեցին շարունակում էր մնալ վթարային եւ առանց հսկողութեան:

Եկեղեցու կողքի տները եւս խարխուլ վիճակում են, եւ այդ տարածքում շինարարական աշխատանքները վտանգում են նաեւ յարակից բնակիչների տներին:

Բացի վիրահայոց թեմից` Ս. Նշան եկեղեցու անմիջական կողքին գտնուող տան բնակիչը եւս դիմել է դատարան` ընդդէմ այդ շինարարութեան, քանի որ իր տան պատն ընդհանուր է եւ շինարարութիւնը սպառնում է տան կայութեանը:

Ս. Նշանի գործով երկու նիստ է տեղի ունեցել, որոնք, սակայն, եւս յետաձգուել են:

Պատահական եւ զարմանալի չէ, որ Վրաց ուղղափառ եկեղեցին որպէս իր սեփականութիւն է գրանցել Թանդոյեանց եկեղեցին, քանի որ դեռեւս 2013 թուականից ահազանգել էինք, որ Վրաց ուղղափառ եկեղեցին որպէս իր ունեցուածք գրանցել Է Սամցխէ-Ջաւախք նահանգի Ասպինծայի շրջանի հայաբնակ Դամալա (որոշ աղբիւրներում` Տամալա) գիւղի հայկական Վանք եկեղեցին, Ախալցխայի հարաւարեւմտեան ծայրամասում գտնուող երկու մատուռները, որոնք տեղացի հայերն անուանում են Քրոջ եւ Եղբօր վանքեր եւ այլ եկեղեցիներ ու մատուռներ:

Փոխարէնը` իրաւաբանական գրանցում չունեն Վրաստանի տարածքում գտնուող հայկական գործող ու չգործող եկեղեցիներն ու մատուռները: Վիրահայոց թեմը Վրաստանի տարածքում գործող 58 եկեղեցիների գրանցման համար դիմել է Վրաստանի կառավարութեանը, սակայն հարցը դեռեւս քննարկման փուլում է:

«ՀԵՏՔ»

 

Նախորդը

Տնտեսութեան Ներուժը Պէտք Է Ունենայ Երկրի Համեմատական Առաւելութիւնների Ամրապնդման Եւ Նորարական Լուծումներով Ընդլայնման Կայուն Հիմքեր

Յաջորդը

Հարցազրոյց` Գրող, Հրապարակագիր Եւ Հասարակական Գործիչ Յակոբ Պալեանի Հետ

RelatedPosts

Ընտրութիւնները` Մեր Ետին
Անդրադարձ

Վարդագոյն Ժապաւէնը` Կնոջ, Աղջիկներու Եւ Մօր Իրաւունքը

October 29, 2026
Եապանճօ Հարսին Օտար Առաջարկը
Անդրադարձ

Աշունը Գլուխը Երկարեց

October 28, 2026
Պարտութենէն Անդին` Պատմութիւնը Ուրանալու Վտանգը
Անդրադարձ

Թրքական Աշխարհի Ռազմական Համախմբումը. Ո՞ւր Է Հայաստանի Տեղը Նոր Աշխարհաքաղաքական Քարտէսին Վրայ

October 28, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.