– Այսօր` Չելսի – Արսենալ Տաք Ճակատում
– Քրիսթիանօ Ռոնալտոյի Առաջին Մրցումը` «Քալչիօ»-Ի Մէջ
Այս շաբաթավերջին տեղի ունենալիք եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան ծիրին մէջ պիտի կատարուին շարք մը հետաքրքրական եւ տաք ճակատումներ:
Նախ նշենք, որ Անգլիոյ եւ Ֆրանսայի ֆութպոլի ախոյեանութիւններուն կու գան միանալու նաեւ «Քալչիօ»-ն եւ «Լա լիկա»-ն: Իտալիոյ մէջ հետաքրքրական մրցում մը կը խոստանայ ըլլալ տարեշրջանի բացման մրցումը, որուն ընթացքին ախոյեան Եուվենթուս այսօր հիւրը պիտի ըլլայ Քիեւօ Վերոնայի:
Ռէալ Մատրիտի փորթուգալցի յառաջապահ Քրիսթիանօ Ռոնալտօ պիտի կատարէ ախոյեանութեան իր առաջին մրցումը` Եուվենթուսի հետ:
Դարձեալ այսօր, այլ հետաքրքրական եւ տաք ճակատումի մը ընթացքին իրարու դէմ պիտի մրցին Չելսի եւ Արսենալ:
Ըստ «Տէյլի Մէյլ»-ին, Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի 29 տարեկան միջնապահ Հենրիխ Մխիթարեան Արսենալի հետ դաշտ պիտի ներկայանայ իբրեւ հիմնական մարզիկ:
Արսենալ իր կատարած առաջին մրցումին պարտուեցաւ գործող ախոյեան Մանչեսթըր Սիթիէն (2-0), մինչ Չելսի յաղթեց Հատըրսֆիլտին (3-0):
Ստորեւ` մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
ԱՆԳԼԻԱ. 2-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
| Քարտիֆ – Նիւքասըլ | 14:30 |
| Էվըրթըն – Սաութհեմփթըն | 17:00 |
| Լայսթըր Սիթի – Վուլվզ | 17:00 |
| Թոթենհամ – Ֆուլհեմ | 17:00 |
| Ուեսթ Համ – Պուրնըմաութ | 17:00 |
| Չելսի – Արսենալ | 19:30 |
| ՎԱՂԸ | |
| Պըրնլի – Ուաթֆորտ | 15:30 |
| Մանչեսթըր Սիթի – Հատըրսֆիլտ | 15:30 |
| Պրայթըն – Մանչեսթըր Եունայթըտ | 18:00 |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | |
| Քրիսթալ Փալաս – Լիվըրփուլ | 22:00 |
ԻՏԱԼԻԱ. Ա. ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| ԱՅՍՕՐ | |
| Քիեւօ Վերոնա – Եուվենթուս | 19:00 |
| Լացիօ Ռոմա – Նափոլի | 21:30 |
| ՎԱՂԸ | |
| Թորինօ – Ա. Էս. Ռոմա | 19:00 |
| Ա. Սէ. Միլան – Ճենովա (յետաձգուած) | (յետաձգուած) |
| Պոլոնիա – Սփալ | 21:30 |
| Էմփոլի – Քալիարի | 21:30 |
| Փարմա – Քալչիօ-1913 – Ուտինեզէ | 21:30 |
| Սամտորիա – Ֆիորենթինա | (յետաձգուած) |
| Սասուոլօ – Ինթեր Միլան | 21:30 |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | |
| Աթալանթա – Ֆրոսինոնէ | 21:30 |
ՍՊԱՆԻԱ. Ա. ՀԱՆԳՐՈՒԱՆ | |
| ԱՅՍՕՐ | |
| Սելթա Վիկօ – Էսփանիոլ | 19:15 |
| Վիարէալ – Ռէալ Սոսիետատ | 21:15 |
| Պարսելոնա – Տեփորթիւօ Ալաւես | 23:15 |
| ՎԱՂԸ | |
| Էյպար – Հուեսքա | 19:15 |
| Ռայօ Վայեքանօ – Սեւիլլա | 21:15 |
| Ռէալ Մատրիտ – Կեթաֆէ | 23:15 |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | |
| Վալենսիա – Աթլեթիքօ Մատրիտ | 21:00 |
| Աթլեթիքօ Պիլպաօ – Լեկանես | 23:00 |
ՖՐԱՆՍԱ. 2-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| ԱՅՍՕՐ | |
| Կենկան – Փարիզ Սեն Ժերմեն | 18:00 |
| Ամիեն – Մոնփելիէ | 21:00 |
| Քան – Նիս | 21:00 |
| Տիժոն – Նանթ | 21:00 |
| Մոնաքօ – Լիլ | 21:00 |
| Ռենն – Անժէ | 21:00 |
| ՎԱՂԸ | |
| Սթրազպուրկ – Սենթ Էթիեն | 16:00 |
| Թուլուզ – Պորտօ | 18:00 |
| Նիմ – Մարսէյ | 22:00 |




