Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

ՀՅԴ-ն Չէ, Որ Միշտ Իշխանութեան Կողքին Է, Իշխանութիւնն Է Ուզում, Որ Դաշնակցութիւնն Իր Կողքին Լինի. Սպարտակ Սէյրանեան

June 11, 2018
| Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter

Զրոյցը` ՌՈՒԶԱՆ ԽԱՉԱՏՐԵԱՆԻ

Իշխանափոխութիւնից յետոյ, երբ ՀՅԴ-ն նորից կառավարութեան մաս կազմեց, այդ քաղաքական ուժի ներսում տարաձայնութիւնների ալիք բարձրացաւ: Արդէն գրել ենք, որ սփիւռքի կառոյցները դժգոհութիւն էին յայտնել հայաստանեան դաշնակցականների քաղաքական դիրքորոշումների առնչութեամբ: Ճգնաժամը յաղթահարուե՞ց` հարցրինք ՀՅԴ Բիւրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Սպարտակ Սէյրանեանին:

– Յաջորդ տարի կը լրանայ իմ կուսակցական կենսագրութեան 30 տարին, ու ես 30 տարի լսում եմ, որ ՀՅԴ-ում կայ ճգնաժամ,- ասաց պատգամաւորը:

– 30 տարի լսում եմ, որ Դաշնակցութիւնում պառակտումներ կան, որ Դաշնակցութիւնում թեւերի կռիւ կայ, նոյնքան տարի էլ լսում եմ` իբր հազարաւոր մարդիկ են կուսակցութիւնից դուրս գալիս: Ընդ որում, եթէ, ըստ լուրերի, գումարեմ ՀՅԴ-ից դուրս եկող անձանց թիւը, հիմա Հայաստանում պէտք է ունենայինք ոչ թէ 7 հազար անդամ, այլ` նուազ 20,000:

– Բայց չէք ժխտի, չէ՞, որ Հրանդ Մարգարեանի հետ տարաձայնութեան պատճառով Աբօ Պողիկեանը դուրս եկաւ կուսակցութիւնից, որ` սփիւռքի կառոյցների հետ էլ խնդիրներ կան:

– Սփիւռքի կառոյցների հետ խնդիրները հայաստանեան որոշ լրատուամիջոցների, որոշակի շրջանակների անիրականանալի ցանկութիւններն են, որովհետեւ այդ խօսակցութիւններն էլ տասնամեակներ շարունակ լսում ենք, սակայն կեանքը ցոյց է տալիս, որ նման իրողութեան հետ ՀՅԴ-ն երբեւէ չի առնչուել: Պէտք չէ շփոթել կուսակցութիւնում եղած բանավէճը, խնդիրների մասին քննարկումները պառակտման կամ այլ տիպի խնդիրների հետ: ՀՅԴ-ն աւանդոյթներ ունի, 128 տարուայ կենսունակութեան կարեւորագոյն բաղադրիչներից մէկն էլ այն է, որ կուսակցութիւնում փակ թեմաներ չկան: Ցանկացած հարցի մասին կան քննարկումներ, ցանկացած խնդրի վերաբերեալ լինում են բուռն բանավէճեր, բայց դրանք նոյն նպատակին ձգտող մարդկանց բանավէճեր են` տարբեր շեշտադրումներով, մօտեցումներով: Սա ոչ թէ Դաշնակցութեան թուլութիւնն է, այլ` ուժը: Երանի հայաստանեան միւս կուսակցութիւններում էլ նման քննարկումներ լինէին:

– Այդուհանդերձ, տարաձայնութիւններ կան:

– Տարաձայնութիւններ, բազմակարծութիւն կան, քանի դեռ ներսում խնդիրները քննարկւում են, իսկ երբ հարցի առնչութեամբ կայացւում է կուսակցութեան որոշում, պէտք է բոլորը ենթարկուեն դրան: Շատ դէպքեր են եղել, երբ քննարկման փուլում որեւէ հարցի վերաբերեալ դէմ եմ արտայայտուել, սակայն որոշումը կայացուելուց յետոյ, լինելով այդ որոշման հարցում փոքրամասնութիւն, աշխուժօրէն աշխատել եմ կայացուած որոշումն իրագործելու ուղղութեամբ: Կը գա՞յ հաշուետուութեան ժամանակը, ոչ թէ կը չարախնդամ, այլ փաստարկներ կը ներկայացնեմ, որ իմ մօտեցումները ճիշդ էին: Ասել է` ներկուսակցական քննարկումները պէտք չէ նոյնացնել պառակտման կամ տարակարծութիւնների հետ: Չի կարող այնպէս լինել, որ մի հարցի շուրջ 100 հոգի նոյն կարծիքն ունենայ: Համոզուած եմ` եթէ բոլորը կուսակցութիւնում նոյն կարծիքն ունեն, ապա ոչ մէկն էլ կարծիք չունի:

– Տարօրինակ չէ՞, որ ով գալիս է իշխանութեան, ՀՅԴ-ն միշտ նրա կողքին է:

– ՀՅԴ-ն չէ, որ միշտ իշխանութեան կողքին է, իշխանութիւնն է ուզում, որ Դաշնակցութիւնն իր կողքին լինի:

– Ինչո՞վ է պայմանաւորուած ՀՅԴ-ի հանդէպ այդ կայուն սէրը:

– Պայմանաւորուած է այն բանով, որ քաղաքական փորձառութիւն ունեցող ուժի հետ համագործակցելու ցանկութիւն ունենում են նոյնիսկ իրար հետ տարամէտ ճամբարներում յայտնուած ուժերը: Սա նշանակում է, որ ոչ թէ ՀՅԴ-ն է սպասում, թէ ով պէտք է իշխանութիւն լինի, որ նրա կողքին կանգնի, այլ հակառակը` ով գալիս է իշխանութեան, անպայմանօրէն փնտռում է Դաշնակցութեան հետ համագործակցութեան հնարաւորութիւն:

– Նոր իշխանութիւնը ցանկութիւն ունի կտրելու բոլոր թելերը «հին» Հայաստանի հետ, իսկ ՀՅԴ-ն «հին» Հայաստանը մարմնաւորող ուժերից է:

– ՀՅԴ-ն հին, ներկայ եւ ապագայ Հայաստանի հետ նոյնականացուող քաղաքական ուժ է: «Հին» կամ «նոր» Հայաստան ասելով անձա՞նց նկատի ունէք, թէ՞ քաղաքական տեսլականը:

– Այդ հարցին նոր կառավարութիւնը պէտք է պատասխանի, այդ թուում նաեւ կառավարութեան մաս կազմող ՀՅԴ-ն:

– Նոր իշխանութեան շատ գործիչների ելոյթներ, գնահատականներ եմ լսել, ու այնպէս չէ, որ բոլորը նման կարծիք ունեն: Ինձ իրավիճակային մօտեցումները չեն հետաքրքրում, ոչ էլ քաղաքական ինքնադրսեւորումները, այլ` թրենդը: Եթէ ոեւէ մէկը մէկ ամիս առաջ փողոցներ չի փակել կամ գործադուլ ու դասադուլ չի արել, դա դեռ չի նշանակում, որ այդ մարդը դէմ է բարեփոխումներին կամ այն տեսլականին, որի շուրջ հաւաքուել են քաղաքական ուժերը: Աւելի՛ն. եթէ ոեւէ մէկը, որպէս քաղաքական պայքարի մեթոտ, դէմ է եղել փողոցներ փակելուն, դրանից ինքնաբերաբար չի բխում, որ նա դէմ է Հայաստանի զարգացմանը: Իսկ եթէ ոեւէ մէկն էլ փողոց է փակել, դրանից էլ չի բխում, որ նա նոր Հայաստանի տեսլական ունի եւ աշխատելու է այն իրականացնելու ուղղութեամբ: Փողոց փակելը եւ հռետորաբանութիւնը որեւէ կապ չունեն ազգի ու պետութեան զարգացման, դրա իրագործմանն ուղղուած ջանքերի հետ:

– Նոր իշխանութիւնը նոր, թարմ դէմքեր է ասպարէզ բերել: ՀՅԴ-ն չի՞ ուզում թարմացնել իր շարքերը:

– Երբ խօսում ենք նորութեան, թարմութեան մասին, նախ պէտք է հասկանանք, թէ տուեալ մարդուց ի՛նչ սպասելիքներ ունենք` արդիւնաւէտ աշխատա՞նք, հմտութիւննե՞ր, թէ՞ նայելու ենք միայն անձնագրային տուեալներին: Անպայմանօրէն չի ենթադրւում, որ ամէն մի նոր մարդ պէտք է արդիւնաւէտ աշխատի, իսկ ամէն «հինէ մարդ` վատ: Ինչ վերաբերում է թարմացումներին, ՀՅԴ ղեկավար մարմինների ընտրութիւններից յետոյ միշտ էլ նոր դէմքեր են ի յայտ գալիս: Վերջին ԳՄ-ի կազմը դիտարկէք` 2/3-ը նոր մարդիկ են: Իսկ եթէ դիտարկենք կառավարութիւնում ՀՅԴ-ի առաջարկած մարդկանց, մեր թարմացման կամ նորացման մեթոտաբանութիւնը շատ աւելի արդիւնաւէտ է, քան` այլ ուժերինը:

– ՀՅԴ-ի առնչութեամբ մէկ այլ «մեղադրանք» էլ կայ. տեսակէտ է հնչում, որ եթէ նախորդ ընտրութիւններում ՀՀԿ-ն չօգնէր, Դաշնակցութիւնը չէր կարող անգամ անցողիկ շեմը յաղթահարել: Այս իշխանութիւնը մտադիր է արտահերթ ընտրութիւններ անցկացնելու, Հյդ-ն միայնակ կը կարողանա՞յ կրկին յայտնուել խորհրդարանում:

– Բոլորին կ՛առաջարկէի ուշադրութիւն դարձնել այն փաստին, որ Հյդ-ն առաջին անգամ ընտրութիւնների մասնակցել է 1999-ին, մինչ այդ Դաշնակցութիւնն արգելուած, փակուած կուսակցութիւն էր: 1999-2017 խորհրդարանական բոլոր ընտրութիւնների ժամանակ ՀՅԴ-ն հանդէս է եկել առանձին եւ այն բացառիկ քաղաքական ուժերից է, որ բոլոր գումարման խորհրդարաններում խմբակցութիւն է ունեցել: Այնպէս որ, յաջորդ ընտրութիւններում էլ ՀՅԴ-ն ներկայանալու է առանձին ու կը հաւաքի այնքան քուէ, որքան թոյլ կը տայ նրա ունեցած հասարակական վստահութիւնը:

– Խնդիրների լուծման` նոր իշխանութեան որդեգրած մօտեցումն ինչպէ՞ս էք գնահատում:

– Երեք-չորս շաբաթուայ աշխատանքին դժուար է գնահատական տալ:

– Բայց այս ընթացքում ակնյայտ է մէկ բան, որ մեր երկրի բոլոր խնդիրներով զբաղւում է ԱԱԾ-ը:

– Կարծում եմ` առաջիկայում հնարաւորութիւն կ՛ունենանք աւելի հանգամանալի անդրադառնալու նոր կառավարութեան գործունէութեանը, մեթոտաբանութեանը: Նախարարներ կան, որ երկու-երեք շաբաթ են աշխատել, ու այդ ամէնը գնահատել Դիմատետրի կամ լրատուամիջոցների հրապարակումներով, պարկեշտ չէ: Ժամանակ ու հնարաւորութիւն կ՛ունենանք թէ՛ խորհուրդ տալու, թէ՛ քննադատելու, թէ՛ գնահատելու:

«Երկիր»

 

Նախորդը

Ղեկավարման Քոալիսիոն Սկզբունքը Հայաստանում

Յաջորդը

Խմբագրական «Գանձասար»-ի – Յունիս Ա.- Ամբողջական Համակարգի Վերանայման Կարիք

RelatedPosts

«Գաղափարական Պայքարի Դրօշը Դեռ Պէտք Է Երկար Փողփողայ Իր Բարձունքին Վրայ»
Հարցազրոյց

«Գաղափարական Պայքարի Դրօշը Դեռ Պէտք Է Երկար Փողփողայ Իր Բարձունքին Վրայ»

September 12, 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ Եւ Յանձնում
Հարցազրոյց

Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ Եւ Յանձնում

September 9, 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ Եւ Յանձնում
Հարցազրոյց

Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ Եւ Յանձնում

September 8, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.