Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Բոշաները Մինչեւ 1950-ական Թուականները Չեն Կարողացել Ծառայել Թուրքական Բանակում

May 22, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ

Արդուին նահանգի Արդանուջ գաւառի Ադաքալ, (հայկական անուանումը` եւ Գեւհերնիք) թաղամասում հանդիպեցինք Շաւշաթ գաւառից եւ Շահբազ տոհմից ծագող (ըստ աւանդութեան, Շահբազները 4 եղբայր են եղել) 52-ամեայ Եաշար Քարաթաշին, ով աշխատում էր տեղի շուկայում: Ի դէպ, Ադաքալեն նախկինում բնակեցուած է եղել միայն հայերով: Ներկայում գիւղում ապրում են նաեւ քրտեր, սակայն բոշաներն այստեղ մեծամասնութիւն են կազմում: Եաշար Քարաթաշը նախ մեզ ցոյց տուեց գիւղում պահպանուած հայկական հետքերը, ապա հիւրընկալեց իր տանը եւ հաղորդեց հետեւեալ տեղեկութիւնները:

Եաշար Քարաթաշը Թուրքիայում մեզ հանդիպած բոշաների շրջանում ամենաշատն էր հետաքրքրուած իր արմատներով: Նա յայտնեց, որ յատուկ նպատակադրուած գնացել է Սվազ` Սեբաստիա, եւ այնտեղ հանդիպել տեղի բոշաների հետ, ովքեր պահպանել են իրենց լեզուն: Նա նաեւ պատմեց, որ ինքը ցանկացել է Արդանուջ գաւառում բացել լոմերի միութիւն, սակայն գիտակցելով, որ այստեղի բոշաները նման կազմակերպութիւնից ոչ թե սեփական մշակոյթի պահպանում, այլ զուտ նիւթական շահ կ՛ակնկալեն, հրաժարուել է այդ գաղափարից: Եաշար Քարաթաշը համոզուած էր, որ լոմերը պէտք է պահպանեն իրենց մշակոյթը, սակայն բոշաների մեծամասնութիւնը Թուրքիայում այդպէս չի մտածում:

Նա մեզ նաեւ յայտնեց, որ մի անգամ Խոփա եկած հայաստանցի բոշաների է հանդիպել ու իր տանը հիւրընկալել նրանց, եւ շեշտեց, թէ ցանկալի կը լինէր, որ հայաստանցիները, յատկապէս` մեր պետութեան մէջ բնակուող լոմերը կապեր եւ երկխօսութիւն զարգացնէին Թուրքիայի բոշաների հետ: Բայց եւ այնպէս, նա եւս ենթադրում էր, թէ լոմերի մշակոյթը նման է Ախլցխայի թուրքերի մշակոյթին: Ըստ նրա, հնում իրենց տղամարդիկ շրջազգեստ են կրել եւ դրանով պարել: Նախկինում բոշաները նախընտրել են վառ գոյները, սակայն ներկայում նրանց հագուստն առանձնապէս չի տարբերւում Թուրքիայի միւս ազգային հանրութիւնների հագուստից:

Եաշար Քարաթաշն ընդգծեց, թէ թուրքական պետութիւնը լոմերին հիմնականում որպէս անվստահելի տարր է ընկալել, եւ որ մինչեւ 1950-ական թուականները, այսինքն` ժողովրդավարների իշխանութեան գալը- չի թոյլատրել, որ նրանք ծառայեն թուրքական բանակում եւ պաշտօններ ստանան պետական հաստատութիւններում:  Նրա խօսքով, ընդհանուր առմամբ, այստեղի բոշաներն իրենց ճնշուած են զգացել եւ հենց դրա պատճառով են գիտակցաբար մոռացութեան մատնել սեփական մշակոյթն ու լեզուն:

Թէեւ իր ընտանիքում պահպանուել է լոմաւրենը, բայց իրենց տանը նոյնպէս թուրքերէնը հիմնական հաղորդակցման լեզու է հանդիսանում: Ըստ նրա, հայերէն բառերի առկայութիւնն իրենց լեզւում պայմանաւորուած է համշէնցիների հետ սերտ շփումներով: Նրա կարծիքով, լոմերի մշակոյթը միախառնուած է հարեւան մշակոյթների հետ: Սակայն իրենց մշակոյթում առկայ են նաեւ միայն իրենց յատուկ տարրեր: Օրինակ` բոշաներն ունեն մէյ անուամբ երաժշտական գործիք, որը նման է սրինգին:

Նրա կինը` 43-ամեայ Մերիեմ Քարաթաշը, մեզ հետ զրոյցում նշեց, թէ իրենք բռնի են իսլամացուել եւ ամենավերջինն են իսլամ ընդունել Թուրքիայի ցեղային խմբերի մէջ, եւ որ 1980 թ. ռազմական յեղաշրջումից յետոյ` ֆաշիստ զօրավար Քենան Էվրենի իշխանութեան գալով, լոմերն աւելի մոլի եւ պահպանողական են դարձել կրօնի հարցում: Ի դէպ, նոյնը կարելի է ասել նաեւ միւս ցեղային խմբերի մասին: Մերիեմ Քարաթաշը բոշաների խոհանոցին յատուկ մի քանի ուտեստներ թուարկեց` քէթ` (գաթա), խենկել, բիշի, խաշոյ, քանչլամա, խաշիլ, փուչիքո, ֆեթիր:

Ի պատասխան մեր այն հարցին, թէ արդեօք բոշա կանայք ճնշուա՞ծ են ընտանիքում եւ հասարակութեան մէջ, նա ասաց, որ իր ամուսնու ներկայութեամբ չի կարող պատասխանել այդ հարցին` այդպիսով ակամա մատնելով իր ոչ այնքան ազատ դիրքն ընտանիքում:

Հիւրընկալուելով Քարաթաշների ընտանիքում` զրուցեցինք նաեւ Եաշար Քարաթաշի աւագ որդու հետ (Քարաթաշները 3 արու զաւակ ունեն): 23-ամեայ Օլճայ Քարաթաշն աւարտել է Կիւմիւշհանէի համալսարանի հաղորդակցութեան ճիւղը: Նա յայտնեց, որ բոշայ երիտասարդները չեն գիտակցում իրենց արմատները պահպանելու անհրաժեշտութիւնը, քանի որ հիմնականում ամաչում են իրենց ինքնութիւնից: Նա նաեւ նշեց, թէ լոմ երիտասարդները բաւականին հեռացել են սեփական արմատներից:

Նշենք, որ բոշաները Թուրքիայում աքլորակռուի աւանդոյթ ունեն: Վերջում Քարաթաշների ընտանիքը մեզ ցոյց տուեց յատուկ այդ նպատակով իրենց այգում պահուող աքլորներին:

19-ը նոյեմբերի, 2016 թ., Արդանուջ, Ադաքալէ,
Ուսումնասիրութիւնը կատարուել է ՀՀ սփիւռքի նախարարութեան հովանաւորութեամբ:

«Ակունք»

Նախորդը

Ազգային Եղիշէ Մանուկեան Քոլեճի Մայրերու Տօնին Նուիրուած Նախաճաշ

Յաջորդը

Ճէյմս Պրայս (1838-1922). Հայկական Հարցի Միջազգայնացման Բրիտանացի Նախակարապետը

RelatedPosts

«Դրօշակ»-ի Առաջնորդող.  Քաղաքական Դաշինքներ Եւ Միասնութիւն Ընդհանուր Նպատակի Շուրջ
Անդրադարձ

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Քաղաքական Դաշինքներ Եւ Միասնութիւն Ընդհանուր Նպատակի Շուրջ

February 3, 2026
Լոյս Տեսաւ ՀՅԴ Պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2026-ի Առաջին Թիւը
Անդրադարձ

Լոյս Տեսաւ ՀՅԴ Պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2026-ի Առաջին Թիւը

February 3, 2026
Փարիզի Հայկական Սփիւռքի Ժառանգութիւնը Կը Վերածուի Թուային Քարտէսի Մը
Անդրադարձ

Փարիզի Հայկական Սփիւռքի Ժառանգութիւնը Կը Վերածուի Թուային Քարտէսի Մը

February 3, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.