Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ծպտեալ Հայերը Դուրս Են Գալիս Ստուերների Տակից

January 22, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՔԵԹՐԻՆ ԵՍԱՅԵԱՆ

Վերջերս դէպի Թուրքիայի` մի ժամանակ հայերին պատկանած արեւելեան շրջաններ կատարած ճանապարհորդութեան ընթացքում այցելեցինք Տիարպեքիր, որը շրջանի ամենամեծ քաղաքներից մէկն է` մօտ 1 միլիոն բնակչութեամբ:

Պատմութիւնը ցոյց է տալիս, որ հայերն ապրել են այստեղ մօտ 4000 տարի առաջ, ընդհուպ` մինչեւ 1915 թ.: Տիարպեքիրի հին անուանումը Տիգրանակերտ է եղել` Տիգրանի քաղաք, ի պատիւ բոլոր ժամանակների հայ մեծագոյն թագաւորի, ով իր մայրաքաղաքը կառուցել է այս տարածքում (Ն.Ք. առաջին դար):

Ինձ համար նորութիւն էր այն, որ Տիարպեքիրի կեդրոնում կայ շատ հին միջնաբերդ, որը կառուցուել է մօտ 500 թ.: Ուղեկցորդը մեզ ասաց, որ քաղաքի միջով անցնող ամրոցի երկարութիւնը մօտ 7 քմ է: Դրանք ամենամեծ ու ամենաերկար պաշտպանական պատերն են, որոնք զիջում էին միայն չինական Մեծ պատին: Այն կառուցուել է Կոստանդին Երկրորդ կայսեր կողմից:

Ես ապշեցի, երբ տեսայ այսպէս լաւ պահպանուած կառոյց, որը մինչեւ հիմա էլ կանգուն է մնացել քաղաքի կեդրոնում: Պատերը կառուցուած էին սեւ քարերով եւ ունէին 10 մեթր բարձրութիւն: Այն ունէր 12 աշտարակ` ի պատիւ Յիսուսի 12 աշակերտների: Մեր այցելած գրեթէ բոլոր քաղաքներում տեսանք հին բերդեր, բայց նրանցից եւ ոչ մէկն այսպէս լաւ պահպանուած չէր:

Քաղաքում այժմ կար նաեւ մի գեղեցիկ յուշարձան, որը տեղադրուել է 2013 թ.` ի յիշատակ սպաննուած կամ աքսորուած հայերի ու ասորիների: Սեւ մարմարից կերտուած յուշարձանն ունէր 6 ոտնաչափ բարձրութիւն` այրուող գրքի տեսքով: Մի էջում լացող աչք էր պատկերուած: Դա իմաստալից յուշարձան էր: Ըստ իս, այրուող գիրքը խորհրդանշում է մեր պատմութիւնը, որն այրւում էր ու անհետանում, իսկ լացող աչքը` մեր տանջանքները:

Յուշարձանի դիմաց ու նրա տարբեր անկիւններում գտնուող նկարները տեսնելուց ու հիանալուց յետոյ մեքենան մեզ տարաւ մի հին շուկայի մօտ, ու մենք իջանք այնտեղ: Այնուհետեւ մենք քայլեցինք դէպի մօտ 600 թ? կառուցուած հին հռոմէական եկեղեցի: Թուրքիայում մզկիթի վերածուած բազմաթիւ եկեղեցիներ կան, եւ այդ եկեղեցին  դրանցից մէկն էր: Այն սպիտակ քարերով կառուցուած բազմաթիւ սիւներով ու իր բիւզանդական ճարտարապետութեամբ ապշեցնող բակ ունէր:

Մենք հեռացանք եկեղեցուց եւ պտտուեցինք շուկայի վաճառակէտերով: Չորացրած մրգերի տեսարանն արժանի է յիշատակման: Չորացրած պղպեղը շատ տարածուած է թուրքական խոհանոցում, եւ դրանք վաճառւում էին խանութների դիմաց թելաձեւ կախուած վիճակում: Մանրավաճառները վաճառում էին յատուկ հիւթ եւ զարմացնում գնորդներին` մետաղեայ բաժակների ծնգոցներով: Փախլաւայի խանութներն իրենց ապրանքը ցուցադրում էին հսկայական սկուտեղների վրայ: Վառ գոյներն ու գեղեցիկ ձեւաւորումները գոյների  խճանկար էին ստեղծում մեր աչքի առջեւ:

Ընթրեցինք շուկայի կեդրոնում գտնուող ճաշարաններից մէկում: Եղանակը մեղմ էր, բայց ջրի շիթերը շոգը տանելի էին դարձնում: Սովորական աթոռների փոխարէն` ճաշարաններից առաջարկում էր «թախտեր» կամ «տիւաններէ» աւանդական մերձաւորարեւելեան փայտէ մահճակալներ, որոնք ծածկուած էին գորգերով եւ ունէին թիկնելու համար նախատեսուած բարձեր:

Ցեղասպանութեան Յուշարձանը

Նախատեսուած յաջորդ այցն ամենակարեւորն էր: Յաջորդը Տիարպեքիրում գտնուող Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին էր, որը վերակառուցուել էր 2012 թ., 2.5 միլիոն տոլարով: Այնուամենայնիւ, եկեղեցին վնասուել է անցած տարի տեղի ունեցած թուրք-քրտական բախումների պատճառով: Ըստ որոշ պատմաբանների, եկեղեցին ամենամեծն է Թուրքիայում եւ Մերձաւոր Արեւելքում:

Մեր շրջագայութեան կազմակերպիչը շատ ջանաց, որ մենք մօտենանք եկեղեցուն, սակայն չյաջողեց, քանի որ եկեղեցին ամբողջովին փակ էր, եւ դա ոչ միայն շրջակայ տարածքի` ոստիկաններով շրջափակուած լինելու, այլեւ եկեղեցու` թուրք-քրտական բախումների պատճառով ցաւալիօրէն վնասուած լինելու պատճառով: Դրա փոխարէն` հայկական համայնքի ղեկավարը մեզ համար հանդիպում կազմակերպեց Տիարպեքիրում բնակուող սակաւաթիւ հայերի հետ:

Ընթիրքից յետոյ մենք կանգառեցինք մեր օթոպիւսն ու գնացինք դէպի շրջանի ակումբ` հանդիպման: Մօտ 20 հոգի եկել էին հանդիպան: Նստեցինք հաստաբուն ծառերի ստուերում տեղադրուած երկար սեղանի շուրջ: Ակումբի միւս կողմում կարելի էր տեսնել ընտանիքներ, որոնք զուարճանում էին լողաւազանում եւ մի փոքր հանգստանում տապից:

Մենք պատրաստակամ էինք հանդիպել Տիարպեքիրի հայերին, այնպէս, ինչպէս նրանք էին պատրաստակամ մեզ տեսնել: Այնտեղ կային նաեւ Հայոց ցեղասպանութեան ժամանակ փրկուածների ժառանգներ: Նրանցից շատերն ձուլուել էին երկու-երեք սերունդների ընթացքում:

Նրանցից միայն մի քանիսն էին կարողանում խօսել հայերէն, բայց մենք հասկանում էինք միմեանց` մի փոքր անգլերէն ու հայերէն խառնելով խօսքին: Շատ քչերն էին պահպանել իրենց հայկական ինքնութիւնն ու լեզուն: Բոլորը յուզւում էին, երբ քննարկում էինք նրանց հայկական ժառանգութեան կրող լինելու թեման: Նրանք մեր հայրենակիցներն էին, ում պատմաբանները անուանում են «ծպտեալ կամ իսլամացուած հայեր»: Երբ ես խօսեցի նրանցից մի քանիսի հետ, նրանք բազմաթիւ պատմութիւններ պատմեցին:

Ես հանդիպեցի Ուտի Երուանդի հետ: Նա երաժիշտ է եւ ուտ է նուագում: Երուանդը կատարեալ հայերէն էր խօսում եւ ասաց ինձ, որ յաճախ է ճանապարհորդում Թուրքիայից դուրս ու համերգներ տալիս:

Երկրորդ ծպտեալ հայը, ում հանդիպեցի, Արմէն Տեմիրճեանն էր: Արմէնը որեւէ գաղափար չի ունեցել իր հայ լինելու մասին մինչեւ 25 տարեկան: Սակայն հօր մահից յետոյ գիւղի աւագները պատմել են նրան ճշմարտութիւնը: Տեմիրճեանի հայրը փրկուել էր 4 տարեկան հասակում, երբ մի քիւրտ որդեգրել էր նրան: Արմէնը վերցրել է իր պապի ազգանունն ու փոխել իր անունը` Ապտուլ Ռահիմ Զօրարսլանից դառնալով Արմէն Տեմիրճեան:

50 տարեկանում Տեմիրճեանը շատ ոգեւորուած էր իր ժառանգութիւնն յայտնաբերելու ու այն ընդունելու համար: Նա բաւականաչափ հայերէն գիտէր զրուցելու համար: Նրա կինն ու 6 երեխաները դեռեւս շարունակում են հաւատարիմ մնալ քրտական ինքնութեանը:

Այնուհետեւ ինձ բախտ վիճակուեց խօսել Ֆաթիմայի (սա նրան իսկական անունը չէ) եւ նրա որդու հետ: Նա կառավարութեան աշխատակից էր եւ չցանկացաւ վտանգի ենթարկել պաշտօնը` իր իրական անունը տալով: Ֆաթիման հայերէն չէր կարողանում խօսել,  բայց նրա 16 տարեկան որդին հիանալի առոգանութեամբ անգլերէն էր խօսում: Նա ասաց, որ անգլերէն խօսել սովորել է համակարգչային խաղեր խաղալու միջոցով: Նա իմ ճանապարհորդութեան ընթացքում հանդիպած երկրորդ պատանին էր, ով անգլերէն սովորել էր համակարգչային խաղեր խաղալու շնորհիւ:

Ֆաթիման ասաց, որ իր ծնողները ծպտեալ հայերի երկրորդ սերնդից են եղել, բայց հայերէն չէին խօսում: Այնուամենայնիւ, ծնողների հայկական ոգին նրան էլ էր փոխանցուել: Ֆաթիման Տիարպեքիրի հոգեւոր երգչախմբի անդամ էր: Նա մեզ համար  շատ գեղեցիկ հայկական երգ երգեց, որը սովորել էր երգչախմբում:

Իմ փոքրիկ ուսունասիրութիւնը ցոյց տուեց, որ հայերի թիւը Տիարպեքիրում յստակ չէ, այնուամենայնիւ, հազարաւոր հայեր` ծպտուած կամ բացայայտ, հնարաւոր է` ապրում են Տիարպեքիրում ու շրջակայ գիւղերում:

Չունկուշ Գիւղի Եկեղեցին

Հետաքրքիրն այն էր, որ հետապնդումից խուսափելու համար իսլամ ընդունած պապերի սերունդները, ովքեր մեծացել են որպէս մուսուլման, բացայայտում են իրենց ու դուրս գալիս ստուերների տակից:

Հանդիպումից յետոյ մենք գնացինք դէպի Չունկուշ գիւղ, որտեղ մինչեւ 1915 թ. ապրում էր մօտ 10.000 հայ: Մենք կանգնեցինք գիւղից մի քանի քմ հեռաւորութեան վրայ գտնուող կիրճի մօտ: Մեր ուղեկցորդն ասաց, որ սա մի տեղ է եղել, որտեղ գիւղի հայերին հաւաքել են ու նետել կատաղի գետի յորձանուտը: Մաթէոս Կարանեանն իր «պատմական Հայաստանը 100 տարի անց» գրքում ներկայացնում է կոտորածի այդ սարսափելի տեսարանը:

Ոչ աւել, քան 10 տարեկան երիտասարդ մի հայ աղջիկ կանգնած է եղել մահուան շեմին: Նա այն խմբից էր, որին տանում էին դէպի կիրճ` կոտորելու. այն օրերից մէկն էր, որը Չունկուշի իր հարեւաններն ընտրել էին «արտաքսման» համար: Այդ աղջիկը գեղեցիկ էր եւ գրաւել է սպաննելու համար հայերին հաւաքած թուրք զինուորներից մէկի ուշադրութիւնը: Նրա կեանքը խնայել են, ու նա 10 տարեկանում դարձել է այդ զինուորի հարսնացուն: 5 տարի անց` 1920 թ., նրանց միութիւնից մի երեխայ է ծնւում` Ասեա անունով:  Նրան մեծացրել էր Չունկուշում Ցեղասպանութիւնից փրկուած մայրը: Ասեան կարողացել է ապրել իր ամուսնու տանը` որպէս գիւղի ծպտեալ հայերից մէկը:

Կարանեանը հանդիպել է Ասեային 2014 թ.` դէպի Արեւմտեան Հայաստան կատարած ուխտագնացութեան ժամանակ: Այդ ժամանակ Ասեան 95 տարեկան է եղել ու Չունկուշի փրկուած վերջին ծպտեալ հայն էր: Նա շատերից մէկն էր, որ տանջւում էր լուռ` երբեք չփորձելով բացայայտել անցեալը: Բայց հիմա ամէն բան փոխուել է:

Կարանեանն ասում է, որ երբ նա հարցրել է Ասեային, թէ ինչպէ՛ս է նա զգում իրեն, երբ հանդիպում է սփիւռքից եկած հայերի, Ասեան պատասխանել է. «Ես լերան չափ ուրախանում եմ»: Սա շատ բան է արտայայտում:

Մենք Չունկուշ ժամանեցինք մայրամուտին` մի փոքր ժամանակ թողնելով մինչ մթնելը, հայկական եկեղեցու աւերակները տեսնելու համար: Չունկուշի պատմական  կարեւորութիւնից բացի` ցանկանում էինք տեսնել այս գիւղը նաեւ այն պատճառով, որ մեր շրջագայութեան մասնակիցներից մէկի` Լիզայի տատն այդ գիւղում էր ծնուել:

Այդ գիշեր մենք մնացինք Էլեազըղում, որը գտնւում էր մէկ այլ հին հայկական քաղաքի` Խարբերդի հարեւանութեամբ, որն Ուրարտուի թագաւորութեան մաս է եղել: Խարբերդ բառացի նշանակում է` «քարէ ամրոց» եւ գտնւում է ժամանակակից Էլեազըղից 5 Քմ հեռաւորութեան վրայ:

Խարբերդի ամրոցում վերակառուցման աշխատանքներ էին ընթանում: Մենք այն կարողացանք տեսնել միայն դրսի կողմից:

Ամենասպասուած այցը Վանայ լճի Աղթամար կղզի այցն էր, ուր գնացինք յաջորդ օրը: Այս մասին առաւել մանրամասն` իմ յաջորդ յօդուածում:

http://asbarez.com/166153/hidden-armenians-coming-out-of-the-shadows/

Անգլերէնից թարգմանեց
ԱՆԻ ՄԵԼՔՈՆԵԱՆԸ

«Ակունք»

Նախորդը

50 Տարի Առաջ (22 Յունուար 1968)

Յաջորդը

«Ոսկին Ոսկի Է, Պղինձն Էլ` Պղինձ. Ոսկին Չի Կարող Պղինձ Դառնալ, Պղինձն Էլ` Ոսկի»

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Խորհրդարանական Հարցապնդում Եւ Խաղաղութեան Խոստում

September 16, 2026
Հետաքրքրական Եւ Արժէքաւոր Յուշագրութիւն Մը.  Մովսէս Ա. Քհնյ. Շրիգեանի «Յուշեր»-ու Հրատարակութեան Առիթով
Անդրադարձ

Հետաքրքրական Եւ Արժէքաւոր Յուշագրութիւն Մը. Մովսէս Ա. Քհնյ. Շրիգեանի «Յուշեր»-ու Հրատարակութեան Առիթով

September 16, 2026
Ազգային Արժէքներու Եւ Հայ Եկեղեցւոյ Կարեւորութիւնը` Սփիւռքի Մէջ Հայկական Ինքնութեան Պահպանման Համար. Նոր Իրավիճակի Մարտահրաւէրներ
Անդրադարձ

Ազգային Արժէքներու Եւ Հայ Եկեղեցւոյ Կարեւորութիւնը` Սփիւռքի Մէջ Հայկական Ինքնութեան Պահպանման Համար. Նոր Իրավիճակի Մարտահրաւէրներ

September 16, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.