Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Ոսկին Ոսկի Է, Պղինձն Էլ` Պղինձ. Ոսկին Չի Կարող Պղինձ Դառնալ, Պղինձն Էլ` Ոսկի»

January 22, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter
Թուրքիայի Հայերի Ներկայիս Վիճակն Է Ներկայացնում Տիգրանակերտում Բնակուող Սասունահայը

ԿԱՐՕՏ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Խաղաղութեան գործընթաց» անուամբ յայտնի ժամանակաշրջանում Թուրքիայում բազմաթիւ բարենորոգումներ եղան ժողովրդավարացման ոլորտում: ԵՄ-ը Թուրքիան իր չափանիշներին համապատասխանեցնելու համար փաթեթներ ներկայացնելով` բազում բարեփոխումներ իրականացրեց յատկապէս մարդու իրաւունքների բնագաւառում (ձեւացրեցին, թէ անում են այդ բարեփոխումները): Շատ երկար տարիներ ձգուած դադարից յետոյ Թուրքիայի սահմաններում ապրող բազմաթիւ ցեղային ու կրօնական խմբեր, հանգիստ կերպով ինքնաարտայայտուելով, ի վիճակի դարձան ազատօրէն իրենց կրօնական արարողութիւններն անել (իրականում թուրքական իշխանութիւնները գիտակցաբար աչք փակեցին դրանց վրայ): Առաջին անգամ Թուրքիայի խորհրդարանում 3 հայ պատգամաւորներ ընտրուեցին, որոնցից մէկն իշխանական ղեկին գտնուող Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնից է, միւսը` գլխաւոր ընդդիմադիր եղող Ժողովրդահանրապետական կուսակցութիւնից, իսկ վերջինն էլ` քրտերի կուսակցութիւնը համարուող Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցութիւնից:

Տարբեր կուսակցութիւնների ընտրացուցակներով ոչ-մահմետական պատգամաւորներ ընտրուեցին: Պոլսից հայ պատգամաւոր ընտրուեց (ԱԲԿ-ից Մարգար Եսայեանը), Մարտինից` ասորի (ԺԺԿ-ից Էրոլ Դորան), Հաթայից` քրիստոնեայ (ԺՀԿ-ից Սելին Սէյեք Պէօքեն), Զմիւռնիայից` հայ (ԺՀԿ-ից Սելինա Տողանը), Պոլսից եւս հայ պատգամաւոր (ԺԺԿ-ից Կարօ Փայլանը) ընտրուեց: Մի հայ էլ (Էթիէն Մահչուփեանը) Թուրքիայի վարչապետի խորհրդական նշանակուեց:

Այս առումով` հայերի համար եւս նշանակալի քայլեր ձեռնարկուեցին: Թոյլ տուեցին հայկական համայնքին ենթակայ անշարժ ու շարժական գոյքը եւ եկեղեցիները վերականգնել. նոյնիսկ որոշ հայկական եկեղեցիներ վերանորոգուեցին: Թոյլատրուեց, որ Վանի Աղթամար կղզում գտնուող Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնելով` որպէս թանգարան բացուի, եւ այնտեղ տարեկան մէկ անգամ կրօնական արարողութիւն արուի: Տիգրանակերտում գտնուող` Մերձաւոր Արեւելքի ամենամեծ եկեղեցին` Սուրբ Կիրակոսը, վերանորոգուեց` եկեղեցու խորհրդի, սփիւռքահայերի, Կ. Պոլսոյ հայոց պատրիարքարանի եւ, մասամբ էլ, Տիգրանակերտի քաղաքապետարանի աջակցութեամբ: Ոչ պաշտօնապէս թոյլ տրուեց, որ այստեղ տարեկան մէկ անգամ պատարագ մատուցուի: Որոշ բարենորոգումներ էին սկսուել նաեւ Պոլսի հայկական դպրոցներում: Որոշ շրջաններում հայոց լեզուի դասընթաց էր մեկնարկել: Մի քանի նահանգներում հայկական միութիւններ էին հիմնուել:

Սակայն 2015թ. ընտրութիւնների նախօրէին սլաքները հակառակ կողմ ուղղուեցին: ԱԲԿ կուսակցութիւնը ծայրայեղ, ազգայնամոլական արտայայտութիւններով եւ զանազան խարդախութիւններով, մի կերպ շահեց ընտրութիւնները: ԱԲԿ-ն, Ազգայնական շարժում ազգայնամոլ կուսակցութեան հետ միաբանուելով, Սահմանադրութիւնը փոխելով եւ մի բեմագրութեան  միջոցով յեղաշրջում կազմակերպելով` Թուրքիայում արտակարգ դրութիւն սահմանեց: Ղեկավարման այդ ընկալումը կիրառուել էր նաեւ 1915թ. Մեծ եղեռնի ժամանակ: Անցած հարիւրամեակի ընթացքում ամենաազգայնամոլ եւ ամենաբարբարոս կառավարութիւնը հէնց այս կառավարութիւն է եղել: Տիգրանակերտում, Ճիզրէում, Շըռնաքում եւ Իւքսեքովայում մարդկանց անխղճաբար սպանելով` նրանց ողջակիզեցին նկուղներում: Բազմաթիւ զինուորներ ու ոստիկաններ, հայերի վերաբերեալ չափազանց ցեղապաշտական արտայայտութիւններ անելով, սկսեցին իրենց դէմ դուրս եկող ամէն մի անձի ահաբեկել եւ ճնշման տակ պահել:

Այս գործընթացում Տիգրանակերտի Սուր շրջանում գտնուող Սուրբ Կիրակոս եկեղեցին մեծ վնասներ կրեց: Դարձեալ Սուրում գտնուող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին եւ այսօր որպէս մզկիթ օգտագործուող եւ Քուրշունլու անունը կրող Սուրբ Թէոդորոս հայկական եկեղեցին եւս աւերուեցին:  Ներկայում Սուր շրջանում գտնուող այդ թաղամասեր մուտքն ու ելքն արգելուած են: Այնինչ, ասորիներին պատկանող Սուրբ Աստուածածին եկեղեցում հնարաւոր է կրօնական արարողութիւններ անել, իսկ հայկական ոչ մի եկեղեցում պատարագ չի մատուցւում: Աւելի՛ն. արգելւում է այդ եկեղեցիներ գնալ: Մեզ մօտ բոլոր հին հայկական տները եւ այլ շինութիւններ քանդուած վիճակում են: Այդ աւերումները շարունակւում են: Տիգրանակերտում գտնուող բազմաթիւ պատմական յուշարձաններ հանրայնացուել են եւ զաւթուել պետութեան կողմից: Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացման փորձի պատճառով անգամ դատարան ենք դիմել: Տեղի հայկական վագըֆը եւ միութիւններն առանձնապէս ուշադրութեան չարժանանալու պատճառով կրաւորական վիճակում են մնացել:

Միւս կողմից` Թուրքիայի պետութիւնը թոյլ չի տալիս, որ հայերն իրենց ազատ կամքով պատրիարք ընտրեն: Անուղղակի կերպով ճնշումներ են բանեցւում, որպէսզի Պոլսում ապրող հայերի ազատ կամքով ընտրուած պատրիարքի տեղապահ Գարեգին Պեքճեանը պատրիարք չդառնայ: Եւ թոյլ չի տրւում պատրիարքի ընտրութիւններ անցկացնել: Պետութիւնը ջանքեր է թափում սրբազան Արամ Աթեշեանին պատրիարք դարձնելու ուղղութեամբ, որին օգտագործում է որպէս խամաճիկ: Այդ պատճառով Արամ Աթեշեանը հրաժարական չի տալիս: Թոյլ չի տրւում պատրիարքի ընտրութիւնների համար ճանապարհ բացել:

Ամփոփելով` նշեմ, որ այսօրուայ Թուրքիայի պետութիւնը ձգտում է իր պէս չմտածող իւրաքանչիւր անձի դէմ ճնշումներ եւ բռնութիւն գործադրելով եւ նրան ահաբեկելով` ոչնչացնել: Հետեւաբար, մենք` այստեղ ապրող հայերս, եւս մեծապէս տուժում ենք դրանից: Բազմաթիւ հայ գործարարներ ստիպուած եղան արտերկիր հեռանալ: Թուրքիայում մնացած միւս հայերը վախից ձայն չեն հանում: Անգամ հարկադրուած են լինում թաքցնել իրենց հայ լինելը: Այսինքն կրիայի պէս մի փոքր աղմուկի դէպքում անմիջապէս մեր պատեանի մէջ ենք քաշւում…

Թարգմանեց`
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ

«Ակունք»

Նախորդը

Ծպտեալ Հայերը Դուրս Են Գալիս Ստուերների Տակից

Յաջորդը

Նշմար. Սուլթանի Մը Ուրուականը` Աթաթուրքակէզ Էրտողան

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Խորհրդարանական Հարցապնդում Եւ Խաղաղութեան Խոստում

September 16, 2026
Հետաքրքրական Եւ Արժէքաւոր Յուշագրութիւն Մը.  Մովսէս Ա. Քհնյ. Շրիգեանի «Յուշեր»-ու Հրատարակութեան Առիթով
Անդրադարձ

Հետաքրքրական Եւ Արժէքաւոր Յուշագրութիւն Մը. Մովսէս Ա. Քհնյ. Շրիգեանի «Յուշեր»-ու Հրատարակութեան Առիթով

September 16, 2026
Ազգային Արժէքներու Եւ Հայ Եկեղեցւոյ Կարեւորութիւնը` Սփիւռքի Մէջ Հայկական Ինքնութեան Պահպանման Համար. Նոր Իրավիճակի Մարտահրաւէրներ
Անդրադարձ

Ազգային Արժէքներու Եւ Հայ Եկեղեցւոյ Կարեւորութիւնը` Սփիւռքի Մէջ Հայկական Ինքնութեան Պահպանման Համար. Նոր Իրավիճակի Մարտահրաւէրներ

September 16, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.