Մասնակցութեամբ տասը խումբերու, 18-26 յունուարին Արաբական Միացեալ Էմիրութիւններու մէջ տեղի կ՛ունենայ Տուպայի 29-րդ պասքեթպոլի միջազգային մրցաշարքը:
Մրցաշարքին մասնակցող խումբերն են. Ա. խմբակ – Սալա (Մարոք), Սաժես (Լիբանան), Նաժըմ Սահելի (Թունուզ), Ռետ Լայընզ (Ֆիլիփեաններ) եւ Արաբական Միացեալ Էմիրութիւններու ազգային խումբ:
Բ. ԽՄԲԱԿ.- ՀՄԸՄ (Լիբանան), Ռիատի (Լիբանան), Նաժըմ Ռատեսի (Թունուզ), Պոլ Ըպաւ Օլ (Արաբական Միացեալ Էմիրութիւններ) եւ Նասըր (Լիպիա):
Մրցաշարքին պաշտօնական բացումը տեղի կ՛ունենայ հինգշաբթի, 18 յունուարին, ժամը 16:00-ին (Պէյրութի ժամանակացոյցով), որուն կը յաջորդեն երկու մրցումներ:
Ստորեւ կու տանք մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| ՀԻՆԳՇԱԲԹԻ, 18 ՅՈՒՆՈՒԱՐ | ԺԱՄ |
| Սաժես – Արաբական Միացեալ Էմիրութիւններու ազգային խումբ | 17:00 |
| ՀՄԸՄ – Պոլ Ըպաւ Օլ | 19:00 |
| ՈՒՐԲԱԹ, 19 ՅՈՒՆՈՒԱՐ | |
| Ռատես – Նասըր | 13:00 |
| Նաժըմ Սահելի – Սալա | 15:00 |
| Ռիատի – ՀՄԸՄ | 17:00 |
| Արաբական Միացեալ Էմիրութիւններու ազգային խումբ – Ռետ Լայընզ | 19:00 |
| ՇԱԲԱԹ, 20 ՅՈՒՆՈՒԱՐ | |
| Նասըլ – Պոլ Ըպաւ Օլ | 13:00 |
| Սալա – Սաժես | 15:00 |
| Ռատես – Ռիատի | 17:00 |
| Ռետ Լայընզ – Նաժըմ Սահելի | 19:00 |
| ԿԻՐԱԿԻ, 21 ՅՈՒՆՈՒԱՐ | |
| Արաբական Միացեալ Էմիրութիւններու ազգային խումբ – Սալա | 15:00 |
| Սաժես – Նաժըմ Սահելի | 17:00 |
| Ռատես – ՀՄԸՄ | 19:00 |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 22 ՅՈՒՆՈՒԱՐ | |
| Նաժըմ Սահելի – Արաբական Միացեալ Էմիրութիւններու ազգային խումբ | 13:00 |
| ՀՄԸՄ – Նասըր | 15:00 |
| Ռիատի – Պոլ Ըպաւ Օլ | 17:00 |
| Սալա – Ռետ Լայընզ | 19:00 |
| ԵՐԵՔՇԱԲԹԻ, 23 ՅՈՒՆՈՒԱՐ | |
| Պոլ Ըպաւ Օլ – Ռատես | 15:00 |
| Նասըր – Ռիատի | 17:00 |
| Ռետ Լայընզ – Սաժես | 19:00 |
| ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 24 ՅՈՒՆՈՒԱՐ | |
| Քառորդ աւարտական | |
| ՀԻՆԳՇԱԲԹԻ, 25 ՅՈՒՆՈՒԱՐ | |
| Կիսաւարտական | |
| ՈՒՐԲԱԹ, 26 ՅՈՒՆՈՒԱՐ | |
| Աւարտական |



