Միլանօ Քաղաքի Երկու
Խումբերը Պարտուեցան
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան ծիրին մէջ, պարագլուխի դիրքը գրաւող հինգ խումբերն ալ յաղթանակներ արձանագրելով ամրապնդեցին իրենց դիրքերը:
Անգլիոյ մէջ (18-րդ հանգրուան), ցարդ անպարտելի միակ խումբը` Մանչեսթըր Սիթի, դարձեալ մնաց անկասելի, երբ արձանագրեց իր 17-րդ յաղթանակը` 4-1 արդիւնքով պարտութեան մատնելով Թոթենհամը:
Յաղթանակներ արձանագրեցին նաեւ Մանչեսթըր Եունայթըտ, Չելսի, Արսենալ եւ Լիվըրփուլ:
Իտալիոյ մէջ (17-րդ հանգրուան), մինչ առաջին դիրքը գրաւող Նափոլի յաղթանակ մը արձանագրեց, անդին Ինթեր Միլան իր դաշտին վրայ 3-1 արդիւնքով պարտութիւն մը կրելով Ուտինեզէէն, իր երկրորդ դիրքը զիջեցաւ գործող ախոյեան Եուվենթուսին, որ 3-0 արդիւնքով յաղթեց Պոլոնիային:
Միլանօ քաղաքի երկրորդ խումբը` Ա. Սէ. Միլանը նոյնպէս պարտուեցաւ:

Սպանիոյ մէջ (16-րդ հանգրուան), Պարսելոնա (առաջին) եւ Աթլեթիքօ Մատրիտ (երկրորդ) շարունակեցին մնալ անպարտելի:
Պարսելոնա, որ հիւրընկալեց Տեփորթիւօ Քորունան, 4-0 արդիւնքով հանգիստ յաղթանակ մը արձանագրեց, Լուիս Սուարեզ (29-րդ), Փաուլինիօ (41-րդ), Լուիս Սուարեզ (47-րդ) եւ Փաուլինիօ (75-րդ) նշանակեցին Պարսայի կոլերը:
Մրցումին 75-րդ վայրկեանին, Լիոնել Մեսսի փենալթի մը չկրցաւ կոլի վերածել, մինչ չորս անգամ հարուածեց մրցակիցին բերդին սիւնին:
Գերմանիոյ մէջ (17-րդ հանգրուան), երթի մրցումները աւարտեցան, երբ Պայէրն Միւնիխ 1-0 արդիւնքով յաղթական վերադառնալէ ետք Շթութկարթի դաշտէն, 11 կէտի հանգիստ առաւելութեամբ մը պիտի սկսի ձմեռնային արձակուրդին: Թոմաս Մէօլըր նշանակեց Պայէրնի կոլը (79-րդ):
Յաղթանակ արձանագրեց նաեւ Պորուսիա Տորթմունտ` Հոֆընհայմի դէմ (2-1) իր յաղթանակի կոլը նշանակելով 89-րդ վայրկեանին:
Վերջապէս, Ֆրանսայի մէջ (18-րդ հանգրուան), Փարիզ Սեն Ժերմեն 4-1 արդիւնքով յաղթական վերադառնալով Ռեննի դաշտէն, ապահովեց տարեշրջանի իր 47-րդ կէտը: Նէյմար նշանակեց երկու կոլ (4-րդ եւ 76-րդ), մինչ իւրաքանչիւր կազմէն մէկական մարզիկ դաշտէն վտարուեցան:
Ստորեւ` մրցումներուն արդիւնքները.
|
ԱՆԳԼԻԱ. 18-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| Լայսթըր Սիթի – Քրիսթալ Փալաս | 0-3 | |
| Արսենալ – Նիւքասըլ | 1-0 | |
| Պրայթըն – Պըրնլի | 0-0 | |
| Չելսի – Սաութհեմփթըն | 1-0 | |
| Սթոք Սիթի – Ուեսթ Համ | 1-4 | |
| Ուաթֆորտ – Հատըրսֆիլտ | 0-3 | |
| Մանչեսթըր Սիթի – Թոթենհամ | 4-1 | |
| Ուեսթ Պրոմուիչ – Մանչեսթըր Եունայթըտ | 1-2 | |
| Պուրնըմաութ – Լիվըրփուլ | 0-4 | |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | ԺԱՄ | |
| Էվըրթըն (10) – Սուանզի (20) | 22:00 | |
|
ԻՏԱԼԻԱ. 17-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| Ինթեր Միլան – Ուտինեզէ | 1-3 | |
| Թորինօ – Նափոլի | 1-3 | |
| Ա. Էս. Ռոմա – Քալիարի | 1-0 | |
| Հելաս Վերոնա – Ա. Սէ. Միլան | 3-0 | |
| Պոլոնիա – Եուվենթուս | 0-3 | |
| Քրոթոնէ – Քիեւօ Վերոնա | 1-0 | |
| Ֆիորենթինա – Ճենովա | 0-0 | |
| Սամտորիա – Սասուոլօ | 0-1 | |
| Պենեւենթօ – ՍՓԱԼ-2013 | 1-2 | |
| Աթալանթա – Լացիօ Ռոմա | 3-3 | |
|
ՍՊԱՆԻԱ. 16-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| Աթլեթիքօ Պիլպաօ – Ռէալ Սոսիետատ | 0-0 | |
| Էյպար – Վալենսիա | 2-1 | |
| Աթլեթիքօ Մատրիտ – Ալաւես | 1-0 | |
| Կիրոնա – Կեթաֆէ | 1-0 | |
| Սելթա Վիկօ – Վիարէալ | 0-1 | |
| Լաս Փալամաս – Էսփանիոլ | 2-2 | |
| Լեկանես – Ռէալ Մատրիտ (յետաձգուած) | ||
| Պարսելոնա – Տեփորթիւօ Քորունա | 4-0 | |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | ԺԱՄ | |
| Մալակա (19) – Ռէալ Պեթիս (12) | 22:00 | |
|
ԳԵՐՄԱՆԻԱ. 17-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| Օկզպուրկ – Ֆրայպուրկ | 3-3 | |
| Այնթրախթ Ֆրանքֆորթ – Շալքէ | 2-2 | |
| Քէօլն – Վոլֆսպուրկ | 1-0 | |
| Շթութկարթ – Պայէրն Միւնիխ | 0-1 | |
| Վերտըր Պրեմըն – Մայնց-05 | 2-2 | |
| Պորուսիա Տորթմունտ – Հոֆընհայմ | 2-1 | |
| Հանովըր-96 – Պայէր Լեւերքուզըն | 4-4 | |
| Լայփցիկ – Հերթա Պերլին | 2-3 | |
|
ՖՐԱՆՍԱ. 18-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| Ռենն – Փարիզ Սեն Ժերմեն | 1-4 | |
| Քան – Կենկան | 0-0 | |
| Տիժոն – Լիլ | 3-0 | |
| Մոնփելիէ – Մես | 1-3 | |
| Սթրազպուրկ – Թուլուզ | 2-1 | |
| Թրուա – Ամիեն | 1-0 | |
| Նանթ – Անժէ | 1-0 | |
| Նիս – Պորտօ | 1-0 | |
| Լիոն – Մարսէյ | 2-0 | |


