Միլանօ Քաղաքի Երկու
Խումբերը Պարտուեցան
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան ծիրին մէջ, պարագլուխի դիրքը գրաւող հինգ խումբերն ալ յաղթանակներ արձանագրելով ամրապնդեցին իրենց դիրքերը:
Անգլիոյ մէջ (18-րդ հանգրուան), ցարդ անպարտելի միակ խումբը` Մանչեսթըր Սիթի, դարձեալ մնաց անկասելի, երբ արձանագրեց իր 17-րդ յաղթանակը` 4-1 արդիւնքով պարտութեան մատնելով Թոթենհամը:
Յաղթանակներ արձանագրեցին նաեւ Մանչեսթըր Եունայթըտ, Չելսի, Արսենալ եւ Լիվըրփուլ:
Իտալիոյ մէջ (17-րդ հանգրուան), մինչ առաջին դիրքը գրաւող Նափոլի յաղթանակ մը արձանագրեց, անդին Ինթեր Միլան իր դաշտին վրայ 3-1 արդիւնքով պարտութիւն մը կրելով Ուտինեզէէն, իր երկրորդ դիրքը զիջեցաւ գործող ախոյեան Եուվենթուսին, որ 3-0 արդիւնքով յաղթեց Պոլոնիային:
Միլանօ քաղաքի երկրորդ խումբը` Ա. Սէ. Միլանը նոյնպէս պարտուեցաւ:

Սպանիոյ մէջ (16-րդ հանգրուան), Պարսելոնա (առաջին) եւ Աթլեթիքօ Մատրիտ (երկրորդ) շարունակեցին մնալ անպարտելի:
Պարսելոնա, որ հիւրընկալեց Տեփորթիւօ Քորունան, 4-0 արդիւնքով հանգիստ յաղթանակ մը արձանագրեց, Լուիս Սուարեզ (29-րդ), Փաուլինիօ (41-րդ), Լուիս Սուարեզ (47-րդ) եւ Փաուլինիօ (75-րդ) նշանակեցին Պարսայի կոլերը:
Մրցումին 75-րդ վայրկեանին, Լիոնել Մեսսի փենալթի մը չկրցաւ կոլի վերածել, մինչ չորս անգամ հարուածեց մրցակիցին բերդին սիւնին:
Գերմանիոյ մէջ (17-րդ հանգրուան), երթի մրցումները աւարտեցան, երբ Պայէրն Միւնիխ 1-0 արդիւնքով յաղթական վերադառնալէ ետք Շթութկարթի դաշտէն, 11 կէտի հանգիստ առաւելութեամբ մը պիտի սկսի ձմեռնային արձակուրդին: Թոմաս Մէօլըր նշանակեց Պայէրնի կոլը (79-րդ):
Յաղթանակ արձանագրեց նաեւ Պորուսիա Տորթմունտ` Հոֆընհայմի դէմ (2-1) իր յաղթանակի կոլը նշանակելով 89-րդ վայրկեանին:
Վերջապէս, Ֆրանսայի մէջ (18-րդ հանգրուան), Փարիզ Սեն Ժերմեն 4-1 արդիւնքով յաղթական վերադառնալով Ռեննի դաշտէն, ապահովեց տարեշրջանի իր 47-րդ կէտը: Նէյմար նշանակեց երկու կոլ (4-րդ եւ 76-րդ), մինչ իւրաքանչիւր կազմէն մէկական մարզիկ դաշտէն վտարուեցան:
Ստորեւ` մրցումներուն արդիւնքները.
ԱՆԳԼԻԱ. 18-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
Լայսթըր Սիթի – Քրիսթալ Փալաս | 0-3 | |
Արսենալ – Նիւքասըլ | 1-0 | |
Պրայթըն – Պըրնլի | 0-0 | |
Չելսի – Սաութհեմփթըն | 1-0 | |
Սթոք Սիթի – Ուեսթ Համ | 1-4 | |
Ուաթֆորտ – Հատըրսֆիլտ | 0-3 | |
Մանչեսթըր Սիթի – Թոթենհամ | 4-1 | |
Ուեսթ Պրոմուիչ – Մանչեսթըր Եունայթըտ | 1-2 | |
Պուրնըմաութ – Լիվըրփուլ | 0-4 | |
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | ԺԱՄ | |
Էվըրթըն (10) – Սուանզի (20) | 22:00 | |
ԻՏԱԼԻԱ. 17-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
Ինթեր Միլան – Ուտինեզէ | 1-3 | |
Թորինօ – Նափոլի | 1-3 | |
Ա. Էս. Ռոմա – Քալիարի | 1-0 | |
Հելաս Վերոնա – Ա. Սէ. Միլան | 3-0 | |
Պոլոնիա – Եուվենթուս | 0-3 | |
Քրոթոնէ – Քիեւօ Վերոնա | 1-0 | |
Ֆիորենթինա – Ճենովա | 0-0 | |
Սամտորիա – Սասուոլօ | 0-1 | |
Պենեւենթօ – ՍՓԱԼ-2013 | 1-2 | |
Աթալանթա – Լացիօ Ռոմա | 3-3 | |
ՍՊԱՆԻԱ. 16-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
Աթլեթիքօ Պիլպաօ – Ռէալ Սոսիետատ | 0-0 | |
Էյպար – Վալենսիա | 2-1 | |
Աթլեթիքօ Մատրիտ – Ալաւես | 1-0 | |
Կիրոնա – Կեթաֆէ | 1-0 | |
Սելթա Վիկօ – Վիարէալ | 0-1 | |
Լաս Փալամաս – Էսփանիոլ | 2-2 | |
Լեկանես – Ռէալ Մատրիտ (յետաձգուած) | ||
Պարսելոնա – Տեփորթիւօ Քորունա | 4-0 | |
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | ԺԱՄ | |
Մալակա (19) – Ռէալ Պեթիս (12) | 22:00 | |
ԳԵՐՄԱՆԻԱ. 17-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
Օկզպուրկ – Ֆրայպուրկ | 3-3 | |
Այնթրախթ Ֆրանքֆորթ – Շալքէ | 2-2 | |
Քէօլն – Վոլֆսպուրկ | 1-0 | |
Շթութկարթ – Պայէրն Միւնիխ | 0-1 | |
Վերտըր Պրեմըն – Մայնց-05 | 2-2 | |
Պորուսիա Տորթմունտ – Հոֆընհայմ | 2-1 | |
Հանովըր-96 – Պայէր Լեւերքուզըն | 4-4 | |
Լայփցիկ – Հերթա Պերլին | 2-3 | |
ՖՐԱՆՍԱ. 18-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
Ռենն – Փարիզ Սեն Ժերմեն | 1-4 | |
Քան – Կենկան | 0-0 | |
Տիժոն – Լիլ | 3-0 | |
Մոնփելիէ – Մես | 1-3 | |
Սթրազպուրկ – Թուլուզ | 2-1 | |
Թրուա – Ամիեն | 1-0 | |
Նանթ – Անժէ | 1-0 | |
Նիս – Պորտօ | 1-0 | |
Լիոն – Մարսէյ | 2-0 |