Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 14-րդ հանգրուանի մրցումները:
Դասաւորման պարագլուխի դիրքին վրայ կը շարունակէ մնալ գործող ախոյեան Ալաշկերտ: Աբրահամ Խաշմանեանի կազմը ունի 30 կէտ:
Երկրորդ դիրքին վրայ կը գտնուի Գանձասար – Կապան, մինչ երրորդ դիրքը կը գրաւէ Բանանց:
Ստորեւ դասաւորման պատկերը` 14-րդ հանգրուանէն ետք:
| ԿԷՏ | |
| 1.- Ալաշկերտ | 30 (25-12) |
| 2.- Գանձասար-Կապան | 21 (21-13) |
| 3.- Բանանց | 19 (17-16) |
| 4.- Շիրակ | 19 (13-14) |
| 5.- Փիւնիկ | 11 (9-18) |
| 6.- Արարատ | 9 (9-21) |


