Լիբանանի պասքեթպոլի տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան 4-րդ հանգրուանի ծիրին մէջ, այսօր` երեքշաբթի, 31 հոկտեմբերին տեղի կ՛ունենան երկու ճակատումներ: Երկու մրցումներն ալ կը սկսին երեկոյեան ժամը 20:30-ին:
Անթունիէ իր դաշտին վրայ կը հիւրընկալէ Մութթահետը, իսկ Թատամոն` Շանվիլը, «Նուհատ Նաուֆալ» մարզահամալիրին մէջ:
Դասաւորման պատկերը այժմ կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.
| ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. | |
| 1.- Ռիատի | 4 | 0 |
| 2.- Շանվիլ | 3 | 0 |
| 3.- Սաժես | 2 | 2 |
| 4.- Մութթահետ | 2 | 1 |
| 5.- Պէյրութ | 1 | 3 |
| 6.- ՀՄԸՄ | 2 | 0 |
| 7.- Պիպլոս | 1 | 2 |
| 8.- Անթունիէ | 1 | 2 |
| 9.- Լուէյզի | 0 | 3 |
| 10.- Թատամոն | 0 | 3 |


