Լիբանանի պասքեթպոլի ֆետերասիոնի մամլոյ քարտուղարութիւնը հրապարակեց Լիբանանի պասքեթպոլի աղջկանց Բ. դասակարգի ախոյեանութեան 2016-2017 տարեշրջանի 6-րդ եւ 7-րդ հանգրուանի մրցումներուն նոր յայտագիրը:
6-րդ հանգրուանին ծիրին մէջ տեղի ունենալիք ՀՄԸՄ Պուրճ Համուտ – Անուար մրցումը, որ յետաձգուած էր, նոր յայտագիրին հիմամբ տեղի պիտի ունենայ այսօր` չորեքշաբթի, 9 օգոստոսին, երեկոյեան ժամը 19:00-ին, Պիպլոսի դաշտին վրայ (Ժիպէյլ):
Ստորեւ` բարեփոխուած յայտագիրը.
| 6-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ.- | ||
| ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 9 ՕԳՈՍՏՈՍ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| ՀՄԸՄ Պուրճ Համուտ – Անուար | 19:00 | Պիպլոս |
| Պըրժ Այնթուրա – Մութթահետ | 20:30 | Պիպլոս |
| ՀԻՆԳՇԱԲԹԻ, 10 ՕԳՈՍՏՈՍ.- | ||
| 1875 – Ժամհուր | 19:00 | Պիպլոս |
| Հուփս Մեթն – Էներժի | 20:30 | Պիպլոս |
| 7-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ.- | ||
| ԿԻՐԱԿԻ, 13 ՕԳՈՍՏՈՍ. | ||
| Մութթահետ – Անուար | 11:00 | Պիպլոս |
| ՀՄԸՄ Պուրճ Համուտ – 1875 | 13:00 | Պիպլոս |
| Էներժի – Պըրժ Այնթուրա | 15:00 | Պիպլոս |
| Ժամհուր – Հուփս Մեթն | 17:00 | Պիպլոս |


