Սենթ Քից Էնտ Նեւիսի դէմ տեղի ունեցած ֆութպոլի միջազգային բարեկամական մրցումին յաջորդ օրը, Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի ֆութպոլիստներուն տրուեցաւ միօրեայ հանգիստ:
Երէկ` երեքշաբթի, 6 յունիսին, Արթուր Պետրոսեանի գլխաւորած խումբը սկսաւ իր հաւաքին եւ փորձերուն` Աւանի ֆութպոլի ակադեմիային մէջ:
Երէկ հաւաքականին միացաւ Կամօ Յովհաննիսեան, մինչ Արմէն Համբարձումեան, որ փաստաթղթային խնդիրներ ունի եւ պիտի չկարենայ մասնակցիլ Մոնթենեկրոյի դէմ տեղի ունենալիք մրցումին, լքեց հաւաքականին հաւաքը:
Ստորեւ` 21 ֆութպոլիստներուն ցանկը.
ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Արսէն Բեգլարեան (Ալաշկերտ), Գրիգոր Մելիքսէթեան (Գանձասար-Կապան) եւ Արամ Հայրապետեան (Բանանց):
ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Տարօն Ոսկանեան (Քարմիոթիսա, Կիպրոս), Հրայր Մկոյեան (Իսթիղլալ, Իրան), Կայէլ Անտոնեան (Վերիա, Յունաստան), Լեւոն Հայրապետեան (Փէյքան, Իրան), Գագիկ Դաղբաշեան, Արտակ Եդիգարեան (Ալաշկերտ) եւ Արմէն Մանուչարեան (Փիւնիկ):
ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.– Հենրիխ Մխիթարեան (Մանչեսթըր Եունայթըտ, Անգլիա), Արազ Օզպիլիս (Պեշիքթաշ, Թուրքիա), Էտկար Մանուչարեան (Ուրալ, Ռուսիա), Էտկար Մալաքեան (Սթալ, Ուքրանիա), Մարքոս Փիցելլի (Քսանթի, Յունաստան), Կամօ Յովհաննիսեան (Թորփետօ, Պիելոռուսիա), Արտակ Գրիգորեան (Ալաշկերտ) եւ Նարեկ Ասլանեան (Փիւնիկ):
ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Ռուսլան Քորեան (Խապարովսք, Ռուսիա), Արթուր Սարգիսով (Ենիսէյ, Ռուսիա) եւ Տիգրան Բարսեղեան (Վարտար, Մակեդոնիա):



