10 յունիսին տեղի ունենալիք Մոնթենեկրօ – Հայաստան մրցումին, որ կ՛իյնայ 2018-ի մոնտիալի զտումի մրցաշարքին ծիրին մէջ, իրաւարարները պիտի ըլլան Հոլանտայէն, յայտնեց «Եու. Է. Էֆ. Ա.»-ի պաշտօնական կայքը:
Կեդրոնի գլխաւոր իրաւարարը պիտի ըլլայ Քեւին Պլոմ, մինչ անոր օգնականները` Տէյվ Կուսենս եւ Եան Վրիս:
Այս մրցումը, որ կ՛իյնայ Եւրոպայի ցամաքամասի Ե. խմբակի զտումի մրցումներուն ծիրին մէջ, պիտի սկսի ժամը 21:45-ին` Պէյրութի ժամանակացոյցով:
Հայրենի կազմը զտումի իր մրցումները սկսաւ 1-0 արդիւնքով պարտութեամբ մը` Դանիայէն, որուն յաջորդեց երկրորդը` Ռումանիայէն (5-0), ապա, երրորդը` Լեհաստանէն (2-1):
Չորրորդ մրցումին, Հայաստան արձանագրեց իր առաջին յաղթանակը` նոյնինքն Մոնթենեկրոյի դէմ (3-2), ապա արձանագրեց այլ յաղթանակ մը` Ղազախստանի դէմ (2-0):
Կ՛ակնկալուի, որ Հայաստան Մոնթենեկրոյի դէմ արձանագրէ իր երրորդ յաղթանակը:
Ստորեւ` Ե. խմբակին դասաւորումը.
Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
1.- Լեհաստան | 4 | 1 | 0 | 12 | 6 | 13 |
2.- Մոնթենեկրօ | 2 | 1 | 2 | 10 | 6 | 7 |
3.- Դանիա | 2 | 1 | 2 | 7 | 5 | 7 |
4.- Ռումանիա | 1 | 3 | 1 | 6 | 4 | 6 |
5.- ՀԱՅԱՍՏԱՆ | 2 | 0 | 3 | 6 | 10 | 6 |
6.- Ղազախստան | 0 | 2 | 3 | 3 | 13 | 2 |