Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 15-րդ հանգրուանի ծիրին մէջ, նախորդ շաբաթավերջին ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը, որ Սաֆայի դաշտին վրայ հիւրը եղաւ Շապապ Արապիի, կրեց տարեշրջանի իր 8-րդ պարտութիւնը` 2-1 արդիւնքով:
Մրցումին մինչեւ 65-րդ վայրկեանը թէեւ խումբերը չյաջողեցան կոլ նշանակել, սակայն մրցակից կազմը 65-րդ վայրկեանին բացաւ հաշիւը, իսկ 85-րդ վայրկեանին նշանակեց իր երկրորդ կոլը:
Աւարտէն 2 վայրկեան առաջ, Ճոնի Քոնճեան նշանակեց մրցումին վերջին եւ ՀՄԸՄ-ի առաջին կոլը:
Իր կրած այս պարտութենէն ետք, ՀՄԸՄ 17 կէտով մնաց 8-րդ դիրքին վրայ, մինչ մրցակից կազմը ամրապնդեց իր 2-րդ դիրքը` 32 կէտով, չորս կէտով ետ մնալով պարագլուխի դիրքը գրաւող Իսլահ Պըրժ Շիմալիէն:
Ստորեւ` դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Իսլահ Պըրժ Շիմալի | 36 (37-18) |
| 2.- Շապապ Արապի | 32 (35-12) |
| 3.- Շապապ Ղազիէ | 30 (33-16) |
| 4.- Մապարրա | 28 (22-16) |
| 5.- Ահլի Նապաթիէ | 28 (22-16) |
| 6.- Նասեր Պար Էլիաս | 19 (14-17) |
| 7.- Ամալ Մաարաքէ | 18 (17-25) |
| 8.- ՀՄԸՄ | 17 (21-23) |
| 9.- Ահլի Սայտա | 16 (19-22) |
| 10.- Սաժես | 13 (17-34) |
| 11.- Ռիատա Ուալ Ատապ | 12 (15-27) |
| 12.- Շեպիպեթ Մազրաա | 9 (12-30) |


