«Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքի ծիրին մէջ, որ տեղի կ՛ունենայ խմբակներու դրութեամբ, այսօր եւ վաղը կը կատարուին դարձի ճակատումները: Ցարդ խումբերը կատարած են երեքական մրցում:
Կարեւորագոյն ճակատումը տեղի պիտի ունենայ այսօր, երբ Անգլիոյ մէջ Մանչեսթըր Սիթի հիւրընկալէ Պարսելոնան:
Անգլիական կազմը վրէժ մը ունի լուծելիք Պարսելոնայէն` նկատի ունենալով, որ երթին անիկա Սպանիոյ մէջ 4-0 արդիւնքով ծանր պարտութիւն մը կրեց:
Նշենք, որ Պարսելոնայէն բացի երկու այլ կազմեր եւս` Աթլեթիքօ Մատրիտ եւ Լայսթըր Սիթի, արձանագրած են երեքական յաղթանակ` ապահովելով առաւելագոյն 9 կէտը:
Պայէրն Միւնիխ այսօր կարեւոր մրցում մը ունի կատարելիք, երբ հիւրը ըլլայ ՓՍՎ Այնտհովընի:
Ստորեւ` մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| ԱՅՍՕՐ | |
| Ա. ԽՄԲԱԿ | ԺԱՄ |
| Պալ – Փարիզ Սեն Ժերմեն | 21:45 |
| Լուտոկորեց – Արսենալ | 21:45 |
| Բ. ԽՄԲԱԿ | |
| Պեշիքթաշ – Նափոլի | 19:45 |
| Պենֆիքա – Տինամօ Քիեւ | 21:45 |
| Գ. ԽՄԲԱԿ | |
| Մէօնշընկլատպախ – Սելթիք | 21:45 |
| Մանչեսթըր Սիթի – Պարսելոնա | 21:45 |
| Դ. ԽՄԲԱԿ | |
| Աթլեթիքօ Մատրիտ – Ռոսթով | 21:45 |
| ՓՍՎ Այնտհովըն – Պայէրն Միւնիխ | 21:45 |
| ՎԱՂԸ | |
| Ե. ԽՄԲԱԿ | |
| Մոնաքօ – Մոսկուայի Բանակայիններ | 21:45 |
| Թոթենհամ – Պայէր Լեւերքուզըն | 21:45 |
| Զ. ԽՄԲԱԿ | |
| Պորուսիա Տորթմունտ – Սփորթինկ Լիզպոն | 21:45 |
| Լեկիա Վարշաւա – Ռէալ Մատրիտ | 21:45 |
| Է. ԽՄԲԱԿ | |
| Քոփենհակըն – Լայսթըր Սիթի | 21:45 |
| Փորթօ – Ֆ. Ք. Պրիւժ | 21:45 |
| Ը. ԽՄԲԱԿ | |
| Եուվենթուս – Լիոն | 21:45 |
| Սեւիլլա – Տինամօ Զաղրեպ | 21:45 |


