Հարաւային Ամերիկայի գօտիին մէջ տեղի ունեցող 2018-ի մոնտիալի ֆութպոլի զտումի մրցաշարքի 10-րդ հանգրուանի մրցումներուն, Պրազիլ 2-0 արդիւնքով յաղթական վերադառնալէ ետք վերջին դիրքին վրայ գտնուող Վենեզուելայի դաշտէն, Ուրուկուէյէն խլեց պարագլուխի դիրքը: Վերջինս 2-2 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Քոլոմպիոյ դաշտին վրայ:

Պրազիլի 2 կոլերը նշանակեցին Կապրիել Ժեզուս (8-րդ) եւ Վիլիան (53-րդ):
Արժանթին, որ իր դաշտին վրայ հիւրընկալեց Փարակուէյը, 1-0 արդիւնքով պարտութիւն մը կրեց անկէ: Տերլիս Կոնզալես նշանակեց հիւր կազմին կոլը (18-րդ), մինչ Արժանթինի մարզիկներէն Սերճիօ Ակուերօ 47-րդ վայրկեանին չկրցաւ ի նպաստ իր կազմին փենալթի մը կոլի վերածել:
Ստորեւ դասաւորման պատկերը` 10-րդ հանգրուանէն ետք.
|
Յ. |
Հ. | Պ. |
ԿԷՏ |
|
| 1.- Պրազիլ |
6 |
3 | 1 |
21 |
| 2.- Ուրուկուէյ |
6 |
2 | 2 |
20 |
| 3.- Էքուատոր |
5 |
2 | 3 |
17 |
| 4.- Քոլոմպիա |
5 |
2 | 3 |
17 |
| 5.- Արժանթին |
4 |
4 | 2 |
16 |
| 6.- Փարակուէյ |
4 |
3 | 3 |
15 |
| 7.- Չիլի |
4 |
2 | 4 |
14 |
| 8.- Փերու |
2 |
2 | 6 |
8 |
| 9.- Պոլիվիա |
2 |
2 | 6 |
8 |
| 10.- Վենեզուելա |
0 |
2 | 8 |
2 |


