
Աշխարհի թիւ մէկ դասուած սերպ Նովաք Ճոքովիչ չորրորդ անգամ ըլլալով նուաճեց Թորոնթոյի մէջ տեղի ունեցած «Մասթըրզ-1000» շարքի թենիսի մրցաշարքի ախոյեանի տիտղոսը, աւարտականին 1 ժամ 22 վայրկեանի մէջ պարտութեան մատնելով ճափոնցի Կէյ Նիսիքորին (6-3, 7-5):
Ասիկա Ճոքովիչի 30-րդ տիտղոսն էր մասթըրզներուն մէջ, որոնց յառաջատար հնգեակը կը ներկայացնենք ստորեւ`
| Մարզիկ | Տիտղոսներ |
| Նովաք Ճոքովիչ | 30 |
| Ռ. Նատալ | 28 |
| Ռ. Ֆետերեր | 24 |
| Ա. Աղասի | 17 |
| Ա. Միւրէյ | 12 |
Սիմոնա Հալեփ Նուաճեց Մոնրէալի Մրցաշարքը

Սիմոնա Հալեփ դարձաւ Մոնրէալի մէջ տեղի ունեցած թենիսի մրցաշարքի ախոյեան:
Ռումանացի մարզիկը աւարտականին երկու սեթով` 7-6, 6-3 արդիւնքով յաղթեց ամերիկուհի Մետիսըն Քիսին:
Մրցաշարքի մրցանակային հիմնադրամը կը կազմէր 2,4 միլիոն տոլար:


