
Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը վաւերացուց նախորդ շաբաթավերջին արձանագրուած մրցումներուն արդիւնքները:
Հրապարակուեցաւ նաեւ այս շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը, որ պիտի ընթանայ հետեւեալ ժամանակացոյցով.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 5-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՈՒՐԲԱԹ, 20 ՆՈՅԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Նըժմէ – Սաժես | 15:30 | Պուրճ Համուտ |
| Սալամ Զղարթա – Անսար | 15:30 | Զղարթա |
| ՇԱԲԱԹ, 21 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Նեպի Շիթ – Սաֆա | 15:30 | Նեպի Շիթ |
| ԿԻՐԱԿԻ, 22 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Իժթիմահի – Շապապ Ղազիէ | 14:15 | Թրիփոլի |
| Ռասինկ – Թրիփոլի | 14:15 | Պուրճ Համուտ |
| Շապապ Սահել – Ահտ | 15:30 | Սայտա |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 6-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՈՒՐԲԱԹ, 20 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Ահլի Նապաթիէ – Հիլալ Հարեթ | 14:15 | Քֆարժոզ |
| Մապարրա – ՀՄԸՄ | 14:15 | Ահտ |
| ՇԱԲԱԹ, 21 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Ահլի Սայտա – Ռիատա Ուալ Ատապ | 14:15 | Սայտա |
| ԿԻՐԱԿԻ, 22 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Ումմալ Թրիփոլի – Իսլահ Պըրժ Շիմալի | 14:15 | Զղարթա |
| Ախա Ահլի Ալէյ – Թատամոն Սուր | 14:15 | Պհամտուն |
| Ամալ Մաարաքէ – Շեպիպեթ Մազրաա | 14:15 | Սուր |
Ֆետերասիոնը յայտնեց, որ ճշդում մը կը կատարէ Ախա Ահլի Ալէյի պատասխանատուներէն` Ահմետ Նաամանիի ստացած պատիժին գծով, յայտնելով, որ ան կը կախակայուի միայն 2 ամիսով:
Իսկ ինչ կը վերաբերի նախորդ շաբաթավերջին դեղին քարտ ստացող մարզիկներուն, անոնց կարգին է Քրիսթիան Թիմունեան (ՀՄԸՄ):
Իսլահ Պըրժ Շիմալիի մարզիկներէն Ռաէֆ Ապպաս 3 մրցումով կախակայուեցաւ, մինչ անոր ակումբը 3 միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ` իր անկարգապահ համակիրներուն պատճառով:
Սալամ Զղարթա մէկ միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ, որովհետեւ դաշտ ներկայացուց իր ակումբին տոմարներուն վրայ չստորագրած մարզիկ մը (Չարլի Շալլիթա):
Ախա Ահլի Ալէյ, Ահտ եւ Իժթիմահի 100 հազարական լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցան, որովհետեւ իրենց մարզիկներուն անդամաքարտերը ցոյց չտուին, երբ անոնք դաշտ մուտք կը գործէին:
Ինչ կը վերաբերի ֆութսալին, Բ. դասակարգի ախոյեանութեան մասնակցող Ալի Հայտար (Ռապիհ) եւ Ատիպ Արար (Թըմնին) կախակայուեցան վեցական մրցումով:
Նարեկ Յարութիւնեան, Ներսէս Պէրպէրեան, Գէորգ Քարաճապելեան (ՀՄԸՄ Պէյրութ) եւ Աւետիս Տոնպուրեան (ՀՄԸՄ Պուրճ Համուտ) դեղին քարտ ստացան, այլ ակումբներու շարք մը մարզիկներուն հետ:


