Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մոսկուա-Պաքու Մերձեցումը Վտանգաւոր Է Արցախի Համար

November 16, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Tatul Hagopian11ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով Հայաստանում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովը: Նա հանդիպում ունեցաւ իր հայ պաշտօնակից Էդուարդ Նալբանդեանի եւ նախագահ Սերժ Սարգսեանի հետ: Աւելի վաղ Լաւրովը այցելել էր Պաքու: Սեպտեմբերին Ազրպէյճանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամետեարովը ռուսական «Ռոսիա-24» հեռուստաընկերութեան հետ զրոյցում չէր բացառել Ազրպէյճանի անդամակցութիւնը Եւրասիական տնտեսական միութեանը (ԵՏՄ): Պաքուի տարբեր պաշտօնեաներ հասկացնում են, որ անդամակցութիւնը գին ունի` ակնարկելով Լեռնային Ղարաբաղին յարակից մի քանի շրջանների վերադարձը: Ռուսական «Քոմերսանթ» թերթը նոյեմբերի 10-ին գրեց, որ ղարաբաղեան բանակցութիւններում քննարկւում է կարգաւորման մի տարբերակ, ըստ որի, հայկական կողմը պէտք է վերադարձնի Լեռնային Ղարաբաղին յարակից շրջանները, բացառութեամբ Լաչինի (Բերձոր) եւ գուցէ` մէկ այլ շրջանի, որից յետոյ շրջանում կը տեղակայուեն խաղաղապահներ:

Ղարաբաղեան կարգաւորման գործընթացում վերջին 25 տարիներին ներգրաւուած են եղել ԵԱՀԿ-ն ու նրա շրջանակներում ձեւաւորուած Մինսքի խումբը, ինչպէս նաեւ կարճ ժամանակ` Իրանը, Թուրքիան, Ղազախստանը: Իրողութիւնն այն է, սակայն, որ հէնց Ռուսաստանն է եղել այդ գործընթացի առանցքային եւ անփոփոխ դերակատարը` սկսած 1991-ի սեպտեմբերից, երբ Ազրպէյճան, Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան այցելեց Ռուսաստանի ղեկավար Պորիս Ելցինը (նրա հետ էր նաեւ ԽՍՀՄ մեծութեամբ երկրորդ պետութեան` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարպայեւը):

1992-ին, երբ ձեւաւորուեց Մինսքի խումբը, Ռուսաստանը դարձաւ նրա անդամ, սակայն, միւս կողմից, շարունակեց իր առանձին միջնորդական առաքելութիւնը` յաճախ երկու ուղղութիւններով` արտաքին գործոց նախարարութեան եւ պաշտպանութեան նախարարութեան: 1992-1994 թթ. մի կողմից Ռուսաստանի, միւս կողմից` Արեւմուտքի հակասութիւնները միջնորդութեան առաջնորդութեան հարցում ակնյայտ էին: Նրանք յաճախ խափանում էին միմեանց միջնորդական ջանքերը: 1994-ի մայիսին Ռուսաստանը Պիշքեքում եւ Մոսկուայում կազմակերպած հանդիպումներով հակամարտութեան երեք կողմերին, ըստ էութեան, զինադադար պարտադրեց:

Բնական է, որ Ռուսաստանը ձգտում է ղարաբաղեան կարգաւորման գործընթացում խփել վերջին մեխը` առաջարկել կամ պարտադրել լուծում, մի լուծում, որը կը լինի ռուսական, եւ որից յետոյ Մոսկուայի դիրքերը Կովկասի տարածաշրջանում առնուազն չեն թուլանայ:

1994-1997 թթ. Ռուսաստանը առաջարկել է կարգաւորման մի քանի սեւագրեր, որոնցում յստակ են հետեւեալ հիմնական կէտերը` Լեռնային Ղարաբաղին յարակից մի քանի շրջաններ վերադարձւում են Ազրպէյճանին, տարածաշրջան են մտնում ռուս խաղաղապահներ, ինչպէս եղաւ Աբխազիայում 1994-ին, իսկ Արցախի կարգավիճակը չի յստակեցւում:

Այնպէս որ, «Կոմերսանթի» հրապարակումը պէտք չէ բացայայտում կամ անակնկալ համարել: Մանաւանդ, որ  մինչ այդ էլ դիւանագիտական արտահոսքերը հաստատում էին, որ Ռուսաստանը կրկին աշխուժանում է, այս անգամ Պաքուին հրապուրելով մի քանի շրջանների վերադարձի խոստումով, որի գինը Ազրպէյճանի մուտքն է ԵՏՄ:

Հայաստանի պաշտօնեաները երկրի անդամակցութիւնը ԵՏՄ-ին բացատրում էին նաեւ անվտանգութեան մտահոգութիւններով, այն է` եթէ Հայաստանը հրաժարուի անդամակցութիւնից, ապա Ռուսաստանը ճնշումներ կը բանեցնի ղարաբաղեան հարցում` յօգուտ Ազրպէյճանի: Դա, անշուշտ, տրամաբանական էր:

Այդ օրերին կար ոչ պակաս տրամաբանական ու հիմնաւոր մէկ այլ տեսակէտ, որ Հայաստանի անդամակցութիւնից յետոյ Ռուսաստանը կը փորձի ԵՏՄ բերել նաեւ Ազրպէյճանին, եւ դրա համար Պաքուին կը հրապուրի ազատագրուած մի քանի շրջանների վերադարձի խոստումով:

Ընդհանրապէս Հայաստանի եւ Արցախի համար ամէնից վտանգաւորը Մոսկուա-Պաքու մերձեցումն է, ինչի ականատեսն ենք վերջին շրջանում:

Այսօր Ռուսաստանը Հայաստանին առաջարկում է Ազրպէյճանին վերադարձնել պատերազմի ընթացքում ազատագրուած շրջանների մի մասը: Մոսկուա-Պաքու մերձեցումին եւ Ազրպէյճանի` ԵՏՄ-ին անդամակցելու խոստումներին զուգահեռ Ռուսաստանը կարող է Հայաստանին համոզել, ապա ճնշել եւ ինչու ոչ` պարտադրել:

Ղարաբաղեան կարգաւորման գործընթացի ողջ պատմութեան ընթացքում, որպէս չորս (կարգավիճակ, տարածքներ, փախստականներ, անվտանգութեան երաշխիքներ) հիմնական կէտերից մէկը միշտ էլ քննարկուել է տարածքների վերադարձի տարբերակը: Երեւանն ու Ստեփանակերտը այդ զիջմանը պատրաստ են եղել գնալու կամ հրապարակաւ յայտարարել են այդ մասին, պայմանաւ, որ նախ ամրագրուի Արցախի կարգավիճակը, այն է` նուազագոյնը նրա վերադարձի անհնարինութիւնը Ազրպէյճանի կազմ:

Եթէ կարգաւորման ռուսական ծրագիրը ենթադրում է տարածքների վերադարձ` առանց Արցախի կարգավիճակի ամրագրման, ապա դա կարելի է որակել ղարաբաղեան կարգաւորման ռուսական վտանգ:

Եթէ ռուսական նախաձեռնութեան մէջ տեղ չգտնի կարգավիճակի ամրագրման ձեւակերպում, ապա դրան դէմ են լինելու ոչ միայն Երեւանն ու Ստեփանակերտը, այլեւ Մինսկի խմբի պետութիւններից Ֆրանսան ու Միացեալ Նահանգները, անշուշտ` այլ մտահոգութիւններ եւ շահեր հաշուի առնելով: Արեւմուտքի համար անընդունելի է լինելու կարգաւորման այն առաջարկը, որը կը բերի ռուսական ռազմական ներկայութեան աւելացման ու ամրապնդման ղարաբաղեան կարգաւորման գօտում:

Իսկ եթէ, այնուամենայնիւ, Արեւմուտքը համաձայնութեան գայ Ռուսաստանի հետ, ապա դա կը նշանակի, որ ղարաբաղեան կարգաւորման խնդիրը դառնում է սակարկութեան առարկայ Մոսկուայի եւ Արեւմուտքի միջեւ: Դա Հայաստանի եւ Արցախի համար ամենաանցանկալի հեռանկարներից կարող է լինել:

Այսօր բանակցութիւնների սեղանին չկայ փաստաթուղթ, կամ կողմերը յղում են անում փաստաթղթի տարբեր տարբերակների (Մատրիտեան, Նորացուած, Քազանի եւ այլն): Անկախ տրուող գնահատականներից` Մատրիտեան փաստաթուղթը պարունակում է Արցախի ինքնորոշման մասին յստակ ձեւակերպում, ինչի պատճառով հէնց այդ առաջարկութիւնն անընդունելի է Պաքուի համար:

Երբ չկան բանակցութիւններ, միջազգային հանրութեան համար մոռացւում է նաեւ Արցախի  ինքնորոշման իրաւունքի ամրագրումը: Անկախ բանակցութիւնների ընթացքից եւ ելքից` հայկական կողմը պէտք է անի հնարաւորը, որպէսզի կրկին քննարկման դրուի այն փաստաթուղթը, որն ամրագրում է Արցախի ինքնորոշման իրաւունքը:

Առանց Արցախիժժ կարգավիճակի, այն է` ինքնորոշման իրաւունքի ամրագրման, անթոյլատրելի է խօսել Ազրպէյճանին անգամ մէկ գիւղ զիջելու մասին:

 

Նախորդը

Հրատարակութիւններու Լուսանցքին. Ակնարկ` Անցեալին. Բեկորներ Հայոց Պատմութեան Կամ «Հայկական Մրցադաշտը` Պատերազմի Եւ Յեղափոխութիւններու Միջեւ», Անահիտ Տէր Մինասեան «L’Echiquer Arménien Entre Guerres Et Révolutions, 1878-1920» Editions Karthala, Paris, 2015 (Ա. Մաս)

Յաջորդը

125 Դէմք Եւ Խորհուրդ` ՀՅԴ 125-Ամեակին

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Խորհրդարանական Հարցապնդում Եւ Խաղաղութեան Խոստում

September 16, 2026
Հետաքրքրական Եւ Արժէքաւոր Յուշագրութիւն Մը.  Մովսէս Ա. Քհնյ. Շրիգեանի «Յուշեր»-ու Հրատարակութեան Առիթով
Անդրադարձ

Հետաքրքրական Եւ Արժէքաւոր Յուշագրութիւն Մը. Մովսէս Ա. Քհնյ. Շրիգեանի «Յուշեր»-ու Հրատարակութեան Առիթով

September 16, 2026
Ազգային Արժէքներու Եւ Հայ Եկեղեցւոյ Կարեւորութիւնը` Սփիւռքի Մէջ Հայկական Ինքնութեան Պահպանման Համար. Նոր Իրավիճակի Մարտահրաւէրներ
Անդրադարձ

Ազգային Արժէքներու Եւ Հայ Եկեղեցւոյ Կարեւորութիւնը` Սփիւռքի Մէջ Հայկական Ինքնութեան Պահպանման Համար. Նոր Իրավիճակի Մարտահրաւէրներ

September 16, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.