Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Արգելուած Թեմա. Սպաննուելուց Առաջ Ինչ Ասաց Ռըզան Աթաթուրքին

June 17, 2015
| Ազդակ Գաղափարաբանական
0
Share on FacebookShare on Twitter

ԱՐԹՈՒՐ ՅԱԿՈԲԵԱՆ

6-17-15_ATATURK-RIZAԹուրքիայում կան թեմաներ, որոնց վերաբերեալ կան չբարձրաձայնելու մասին չգրուած օրէնքներ: Այդ թեմաներից են Թուրքիայում 1937-1938 թուականների Տէրսիմի կոտորածին վերաբերուող շատ մանրամասներ:

«Նիւզ ամ.»-ն այս անգամ ներկայացնում է Տէրսիմի կոտորածի ժամանակ ժողովրդի պաշտպանութիւնը կազմակերպած Սէյիտ Ռըզայի եւ Աթաթուրքի միջեւ գաղտնի խօսակցութիւնը, որի մասին բարձրաձայնել է թուրքական «Ենի Շաֆաք» պարբերականը` ներկայացնելով այդ ամէնը ապացուցող` Թուրքիայի ազգային հետախուզութեան ծառայութեան փաստաթուղթը:

Ըստ այդ փաստաթղթի, թուրքական դատարանի կողմից Տէրսիմի ապստամբութեան առաջնորդ Սէյիտ Ռըզայի դէմ մահապատժի որոշում կայացնելուց յետոյ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը նրա հետ գաղտնի հանդիպում է անցկացրել:

Հանդիպման ժամանակ Թուրքիայի այն ժամանակուայ նախագահ Աթաթուրքը Սէյիտ Ռըզային ասել է, որ եթէ նա ասի, որ զղջացել է եւ ներում հայցի, մահապատիժը չեն իրականացնի: Սէյիտ Ռըզան պատասխանել է, որ ինքը այնպիսի բան չի արել, որ զղջայ կամ ներում հայցի, քանի որ ընդամէնը փորձել է պաշտպանել իրենց կեանքը, հողերն ու տները:

Սէյիտ Ռըզան Աթաթուրքին յիշեցրել է, որ իրեն խաբելով են ձերբակալել: Նա նշել է, որ երբ կանչել էին իբր Աթաթուրքի հետ խաղաղութեան համար բանակցելու, ինքն իր կամքով եկել է, սակայն նահանգապետը ձերբակալել է: «Այսքանից յետոյ ձեզ ինչպէ՞ս վստահեմ: Ես իմ արած որեւէ բանի համար չեմ զղջացել ու ներում էլ չեմ հայցելու, սա իմ վերջին խօսքերն են», ասել է Սէյիտ Ռըզան:

Աթաթուրքն այս խօսքերից կատաղել է` հրահանգելով տանել կախաղան բարձրացնելու Ռըզային: «Ես գնում եմ մահուան: Թող դա ինձ տարտ լինի, իսկ որ ես չխոնարհուեցի ձեր առաջ, թող դա էլ ձեզ համար տարտ լինի», ասել է Սէյիտ Ռըզան:

Նշենք, որ Սէյիտ Ռըզան ծնուել է Տէրսիմի գիւղերից մէկում, հանդիսացել է ալեւի-զազա ցեղերից մէկի առաջնորդը, գլխաւորել թուրքական պետութեան դէմ ապստամբութիւնները: Թուրքական մամուլում բազմաթիւ վկայութիւններ կան, որ նա հայ է եղել: Նրա վրանից խուզարկութեան ժամանակ յայտնաբերել են հայերէն գրութիւններով խաչեր եւ հայերէնով գիրք:

Տէրսիմի ապստամբութիւնը թուրքական իշխանութիւնները արեան մէջ են խեղդել` վերացնելով հազարաւոր գիւղեր: Տարբեր աղբիւրների հաղորդմամբ` Տէրսիմի կոտորածներին զոհ է գնացել մինչեւ 100 հազար հոգի:

1915-ի Հայոց ցեղասպանութիւնից փրկուած եւ Տէրսիմի տարբեր գիւղերում պատսպարուած հազարաւոր հայերը 1938-ին կրկնակի ցեղասպանութեան ենթարկուեցին:

«Նիուզ»

Նախորդը

Հայրենի Կեանք

Յաջորդը

Էրտողանի «Մահուան» Պատճառը` ԺՀԿ, ԱՇԿ, ԺԺԿ

RelatedPosts

Ազդակ Գաղափարաբանական

Աղօթք Ամանորի

December 27, 2025
Հրատարակութիւններու Լուսանցքին.  Պատմագրական Մարտահրաւէր Եւ Ստանձնում
Ազդակ Գաղափարաբանական

Ռոստոմի Գաղափարական Աշխարհը` Բնագիրներու Ընդմէջէն

July 6, 2019
Աշխատաւորի Կազմակերպման Անհրաժեշտութիւնը
Ազդակ Գաղափարաբանական

Միջազգայնական Համերաշխութեան Ռոստոմեան Ուղղուածութեան Հետքերով

July 6, 2019
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.