Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ցեղասպանութիւնը` Ծաղրանկարներում

May 8, 2015
| Գիտութիւն
0
Share on FacebookShare on Twitter

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴԵԱՆ

5-08-15_dza-1«Արեւավիշապ» պատկերաւոր հումորի միջազգային փառատօնը հիմնադրուել է 2013թ., Հայաստանի երգիծանկարիչների ընկերակցութեան կողմից: Ամէն տարի փառատօնն անցնում է տարբեր խորագրերի ներքոյ: Կազմակերպիչներն ընտրում են յատուկ թեմա` ելնելով ժամանակակից եւ համամարդկային խնդիրներից: «Արեւավիշապ» պատկերաւոր հումորի փառատօնը ոչ միայն լայնածաւալ ցուցադրութիւն է, այլեւ` նոյն թեմայի շուրջ տարբեր մշակոյթներ համարելու եւ միաձուլելու միջոց:

Նկարիչների միութիւնում բացուած «Արեւավիշապ» 2015 «Փանտորայի արկղ» խորագիրը կրող փառատօնը նուիրուած է Հայոց ցեղասպանութեան հարիւրամեայ տարելիցին:

Հաւանաբար շատերին տարօրինակ կը թուայ ծանր, հոգեցունց այս թեմային ծաղրանկարների, երգիծանկարների «լեզուով» անդրադառնալը, սակայն չմոռանանք նաեւ, որ ծաղրանկարչութիւնը եւս քարոզչութեան լուրջ միջոց է: Ծաղրանկարիչը խարազանում է արատաւոր, ցաւոտ երեւոյթներն ու խնդիրները, համամարդկային չարիքը: Ի վերջոյ, ծաղրանկարը թարգմանել պէտք չէ` այն հասկանալի եւ հասանելի է բոլորին:

Այս տարուայ փառատօնի աշխարհագրութիւնը բաւականին ընդարձակ է` մասնակցում են 141 հեղինակներ 47 երկրներից, ընդ որում` Թուրքիայից մասնակցում է ինը երգիծանկարիչ: Նկարիչների միութեան առաջին յարկի ցուցասրահում ներկայացուած են մրցութային, երկրորդ յարկում` յետահայեաց աշխատանքները` ողբերգական դէպքերին առնչուող միջազգային պարբերական մամուլի («Rire», «Silence»…) էջերում տարբեր ժամանակներում (1875-1920-25թ) տպուած նկարներ եւ պաստառներ: Երրորդ յարկում էլ հրաւիրուած երգիծանկարիչների ցուցահանդէսն է:

5-08-15_dza-2Նկարիչների միութեան նախագահ Կարէն Աղամեանը մեզ հետ զրոյցում շեշտեց. «Այստեղ միայն Հայոց ցեղասպանութեան թեման չէ արտացոլուած, այլ նաեւ անդրադարձ կայ Ողջակիզումին, ընդհանրապէս` պատերազմներին, բռնութեանը, չարիքին, այլատեացութեանը, ահաբեկչութեանը… Այս ամէնը մեր բոլորի ընդհանուր ցաւն է, բոլորի հոգսն ու մտահոգութիւնը: Ծաղրանկարիչը նկարել է այն, ինչ զգացել է, իր պատկերացումներն են, վերաբերմունքը այս ամէնին»:

Տարբեր ժանրերով` երգիծանկար, պատկերաւոր հումոր, հարց արծարծող գծագրութիւն, պաստառ, շարժ, քոմիքս, ստեղծուած գործերում զգում ես արուեստագէտի ցաւը, տեսնում ողբերգութեան խորքային շերտերը եւ նաեւ ցաւագնօրէն գիտակցում` հարիւր տարուայ մէջ գրեթէ ոչինչ չի փոխուել` դարձեալ կեղծիք, խաբէութիւն, ստորութիւն եւ բռնութիւն, ոտնահարուած իրաւունքներ: Եւ պատերազմ. ռազմական մեքենան մէկ վայրկեանում աւերակում է շէն ու ծաղկուն կեանքով լցուած տները, ու մեքենայի դագաղներ են դուրս գալիս (Շահրամ Ռէազի (Իրան), թուրք դահիճը ուզում է կացնահարել պորտալարը դեռ չկտրուած նորածնին (Վալերի Թարասենքօ (Ռուսաստան), փշրուած մանկութիւն` ձեռքը կտրած երեխան արկերի եւ ռումբերի վայրի կաղկանձի տակ շտապում է դպրոց (Ուիսամ Ատել Ասատի (Սիրիա)….

5-08-15_dza-3Ուշագրաւ է Պաւել Ճանկիրովի նկարը` Թուրքիան Եւրոպա է ուզում, բայց ոտքի տակ (ասել է` խղճի վրայ) 1915 թուականն է: Դանիացի ծաղրանկարիչ Պօ Եորկենսենի նկարում միամիտ տեսքով, ձեռքերը կողմ պարզած Էրտողանն է, որ հարցնում է` ո՞ւր են հայերը, իսկ յետեւում մէկ այլ թուրք արագ-արագ թաքցնում է հայերի գանկերի բլուրը: Մէկ այլ ծաղրանկարում դահիճը լաց է լինում, իբր` ցաւդ է կիսում, սակայն ներքեւում երեւում է ձեռքի դանակը… Ուքրանացի ծաղրանկարիչ Վլատիմիր Քազանեւսքու գործերից մէկում գլխաւոր հերոսը մահն է, իսկ զօրավարները եկել են խրախճանքի եւ դիտում են թատրոն, որի բեմագրութեան հեղինակները հէնց իրենք են: Ծաղրանկարիչ Արզոյի ստեղծագործութիւններից մէկում արիւնով ներկուած անապատում ընկած գանկի միջից կակաչ է դուրս եկել… Տիգրան Վարդիկեանի (Լեհաստան) նկարում էլ Տրովադայի ձիով յաղթական առաջ է շարժւում թուրքը դէպի Իրաք, Սիրիա, Եւրոպա…

Ծաղրանկարները զգօնութեան կոչ են անում, սթափութեան ահազանգ հնչեցնում: «Ուրիշի վիշտ, ուրիշի ցաւ չկայ,- յուշում է Հեմինկուէյը,-մեր բոլորի մահն է գուժում զանգը, եթէ չսթափուենք…»:

Ցուցասրահի խորհրդանշական Փանտորայի արկղում էլ մեր բոլորի յոյսն է, որ յուսավառ սպասում է, որ մի օր մարդկութիւնը կը սթափուի…

Մրցութային յանձնաժողովի որոշմամբ լաւագոյն է ճանաչուել լեհ Վիթոլտ Պարպարայի` Ցեղասպանութեան տարելիցին նուիրուած ծաղրանկարը:
Մրցութային յանձնաժողովի որոշմամբ լաւագոյն է ճանաչուել լեհ Վիթոլտ Պարպարայի` Ցեղասպանութեան տարելիցին նուիրուած ծաղրանկարը:

«Հայ զինուոր»

 

Նախորդը

Թուրքիոյ «Ժամանակակից Իրաւաբաններու Միութիւնը» Ներողութիւն Խնդրած Է Հայերէն

Յաջորդը

Սասնոյ Դիւցազնուհին` Խմբապետուհի Ռըպէ – Մահուան 100-Ամեակ

RelatedPosts

Կատարումի Ձայնագիտութեան Պատմական Ամփիթատրոններ Եւ Եկեղեցական Կուժեր
Գիտութիւն

Կատարումի Ձայնագիտութեան Պատմական Ամփիթատրոններ Եւ Եկեղեցական Կուժեր

June 30, 2026
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

Սառնամանիքի Սիրողական Բնագիտութիւն

March 11, 2026
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

Հրթիռապատում Բ. Պաղ Պատերազմէն Մինչեւ Արեւի Խուզարկու

December 9, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.