Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան մրցումներուն ծիրին մէջ, Չելսի ամրապնդեց պարագլուխի իր դիրքը` 2-1 արդիւնքով յաղթելէ ետք Սթոք Սիթիին:
Արսենալ 4-1 արդիւնքով ջախջախեց իր հիւրը` Լիվըրփուլը, մինչ Մանչեսթըր Եունայթըտ` Ասթոն Վիլան, 3-1 արդիւնքով:
Իտալիոյ մէջ, Եուվենթուս ամրապնդեց պարագլուխի իր դիրքը` 2-0 արդիւնքով յաղթելէ ետք Էմփոլիին: Իր արձանագրած այս յաղթանակէն ետք, Եուվենթուս ունեցաւ 70 կէտ, մինչ անոր անմիջական մրցակիցը` Ա. Էս. Ռոմա, 56 կէտ: Նշենք, որ վերջինս 1-0 արդիւնքով յաղթեց Նափոլիին:
Եուվենթուսի առաջին կոլը նշանակեց Քարլոս Թեւեզ (43-րդ):
Սպանիոյ մէջ, Պարսելոնա քիչ մը դժուար յաղթանակ մը արձանագրեց, երբ 1-0 արդիւնքով յաղթական վերադարձաւ Սելթա Վիկոյի դաշտէն: Ժերեմի Մեթիու նշանակեց Պարսելոնայի կոլը (73-րդ):
Սելթա Վիկօ մրցումը աւարտեց տասը մարզիկով, երբ 88-րդ վայրկեանին Ֆապիան Օրելլանա կարմիր քարտ ստացաւ:
Իր արձանագրած այս յաղթանակէն ետք, Պարսելոնա ունեցաւ 71 կէտ` 29-րդ հանգրուանի մրցումներէն ետք, մինչ անոր անմիջական մրցակիցը` Ռէալ Մատրիտ ունի 67 կէտ:
Ռէալ Մատրիտի փորթուգալցի յառաջապահ Քրիսթիանօ Ռոնալտօ մեծապէս օգտակար հանդիսացաւ իր կազմին, որ անիկա 9-1 արդիւնքով յաղթէ Կրանատային:
Ան այս մրցումին հանդիսացաւ փենթա-թրիքի հեղինակ` նշանակելով 5 կոլ (30-րդ, 36-րդ, 38-րդ, 54-րդ եւ 89-րդ):
30 տարեկան Ռոնալտօ, որ Ռէալ Մատրիտի հետ իր առաջին փենթա-թրիքը իրագործեց, այլ կարեւոր իրագործում մըն ալ արձանագրեց` նկատի ունենալով, որ ան իր արհեստավարժ ասպարէզին ամէնէն արագ հեթրիքը իրագործեց 8 վայրկեանի ընթացքին:
Բացի ատկէ, ան հեթրիքներու թիւով շրջանցեց մատրիտցիներու անցեալի ֆութպոլիստ Ալֆրետօ Տի Սթեֆանոն:
Ռոնալտօ, որ ցարդ նշանակած է 36 կոլ, չորս կոլով կը գերազանցէ Պարսելոնայի արժանթինցի յառաջապահ Լիոնել Մեսսին:
Գերմանիոյ մէջ, գագաթի ճակատումին, Պայէրն Միւնիխ 1-0 արդիւնքով յաղթեց Պորուսիա Տորթմունտին: Վերջինիս դաշտին վրայ տեղի ունեցած մրցումին, Ռոպերթ Լեվանտովսքի նշանակեց Պայէրնի կոլը (36-րդ):
Պայէրն այժմ 10 կէտով կը գերազանցէ Վոլֆսպուրկը (2-րդ), որ 3-1 արդիւնքով յաղթեց Շթութկարթի:
Համպուրկ 4-0 արդիւնքով պարտութիւն մը կրելէ ետք Պայէր Լեւերքուզընէն, նահանջեց 16-րդ վտանգաւոր դիրք:
Իսկ ինչ կը վերաբերի Ֆրանսայի, շաբթուան գագաթի ճակատումին Փարիզ Սեն Ժերմեն 3-2 արդիւնքով յաղթեց Մարսէյի, հակառակ անոր որ վերջինս Ա. կիսախաղին 2-1 արդիւնքով կը յառաջանար:
Նշենք, որ մրցումին վերջին վայրկեանին, Մարսէյէն երկու մարզիկ` Անտրէ – Փիեռ Կինիաք եւ Անտրէ Այու կարմիր քարտ ստացան:
Այժմ Փարիզ Սեն Ժերմեն ունի 62 կէտ, մինչ անոր անմիջական մրցակիցը` Լիոն, 61 կէտ:
Ստորեւ` շաբաթավերջի մրցումներուն արդիւնքները.
|
ԱՆԳԼԻԱ. 31-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| Արսենալ – Լիվըրփուլ | 4-1 | |
| Լայսթըր Սիթի – Ուեսթ Համ | 2-1 | |
| Սուանզի – Հալ Սիթի | 3-1 | |
| Մանչեսթըր Եունայթըտ – Ասթոն Վիլա | 3-1 | |
| Ուեսթ Պրոմուիչ – Քուինզ Փարք | 1-4 | |
| Էվըրթըն – Սաութհեմփթըն | 1-0 | |
| Չելսի – Սթոք Սիթի | 2-1 | |
| Պըրնլի – Թոթենհամ | 0-0 | |
| Սանտըրլենտ – Նիւքասըլ | 1-0 | |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | |
| 1.- Չելսի | 70 (63-26) | |
| 2.- Արսենալ | 63 (62-32) | |
| 3.- Մանչեսթըր Եունայթըտ | 62 (55-28) | |
| ………………………………………………….. | ||
| 18.- Պըռնլի | 26 (26-49) | |
| 19.- Քուինզ Փարք | 25 (35-55) | |
| 20.- Լայսթըր Սիթի | 22 (29-49) | |
|
ԻՏԱԼԻԱ. 29-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| Ա. Էս. Ռոմա – Նափոլի | 1-0 | |
| Աթալանթա- Թորինօ | 1-2 | |
| Քալիարի – Լացիօ Ռոմա | 1-3 | |
| Ճենովա – Ուտինեզէ | 1-1 | |
| Հելաս Վերոնա – Սեսենա | 3-3 | |
| Ինթեր Միլան – Փարմա | 1-1 | |
| Փալերմօ – Ա. Սէ. Միլան | 1-2 | |
| Սասուոլօ – Քիեւօ Վերոնա | 1-0 | |
| Ֆիորենթինա – Սամտորիա | 2-0 | |
| Եուվենթուս – Էմփոլի | 2-0 | |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | |
| 1.- Եուվենթուս | 70 (57-14) | |
| 2.- Ա. Էս Ռոմա | 56 (40-21) | |
| 3.- Լացիօ Ռոմա | 55 (54-28) | |
| ……………………………………………….. | ||
| 18.- Սեսենա | 22 (28-52) | |
| 19.- Քալիարի | 21 (35-56) | |
| 20.- Փարմա | 10 (22-54) | |
|
ՍՊԱՆԻԱ. 29-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| Սեւիլլա – Աթլեթիքօ Պիլպաօ | 2-0 | |
| Քորտոպա – Աթլեթիքօ Մատրիտ | 0-2 | |
| Ալմերիա – Լեվանթէ | 1-4 | |
| Մալակա – Ռէալ Սոսիետատ | 1-1 | |
| Ռէալ Մատրիտ – Կրանատա | 9-1 | |
| Վալենսիա – Վիարէալ | 0-0 | |
| Կեթաֆէ – Տեփորթիւօ Քորունա | 2-1 | |
| Սելթա Վիկօ – Պարսելոնա | 0-1 | |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | |
| 1.- Պարսելոնա | 71 (81-17) | |
| 2.- Ռէալ Մատրիտ | 67 (87-27) | |
| 3.- Աթլեթիքօ Մատրիտ | 62 (55-23) | |
| ………………………………………………… | ||
| 18.- Ալմերիա | 25 (24-46) | |
| 19.- Կրանատա | 23 (19-52) | |
| 20.- Քորտոպա | 18 (20-48) | |
|
ԳԵՐՄԱՆԻԱ. 27-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| Պայէր Լեւերքուզըն – Համպուրկ | 4-0 | |
| Այնթրախթ Ֆրանքֆորթ – Հանովըր-96 | 2-2 | |
| Ֆրայպուրկ – Քէօլն | 1-0 | |
| Հոֆընհայմ – Մէօնշընկլատպախ | 1-4 | |
| Վերտըր Պրեմըն – Մայնց-05 | 0-0 | |
| Վոլֆսպուրկ – Շթութկարթ | 3-1 | |
| Պորուսիա Տորթմունտ – Պայէրն Միւնիխ | 0-1 | |
| Օկզպուրկ – Շալքէ | 0-0 | |
| Հերթա Պերլին – Փատերպոռն | 2-0 | |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | |
| 1.- Պայէրն Միւնիխ | 67 (71-13) | |
| 2.- Վոլֆսպուրկ | 57 (60-30) | |
| 3.- Մէօնշընկլատպախ | 50 (41-21) | |
| …………………………………………………… | ||
| 16.- Համպուրկ | 25 (16-41) | |
| 17.- Փատերպոռն | 24 (23-52) | |
| 18.- Շթութկարթ | 23 (28-49) | |
|
ՖՐԱՆՍԱ. 31-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| Կենկան – Լիոն | 1-3 | |
| Լիլ – Ռեմ | 3-1 | |
| Լորիան – Ռենն | 0-3 | |
| Մես – Թուլուզ | 3-2 | |
| Մոնփելիէ – Պասթիա | 3-1 | |
| Նիս – Էվիան | 2-2 | |
| Պորտօ – Լանս | 2-1 | |
| Նանթ – Քան | 1-2 | |
| Մարսէյ – Փարիզ Սեն Ժերմեն | 2-3 | |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | |
| 1.- Փարիզ Սեն Ժերմեն | 62 (58-30) | |
| 2.- Լիոն | 61 (60-25) | |
| 3.- Մարսէյ | 57 (62-34) | |
| ………………………………………………… | ||
| 18.- Թուլուզ | 32 (33-52) | |
| 19.- Մես | 26 (25-44) | |
| 20.- Լանս | 25 (28-49) | |


