Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը տուաւ շարք մը որոշումներ, որոնց կարգին հրապարակեց շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը, ինչպէս նաեւ վաւերացուց նախորդ շաբաթավերջին կատարուած մրցումներուն արդիւնքները:
Ֆետերասիոնը շնորհաւորեց Լիբանանի պիչ-վոլիպոլի ազգային խումբը, որ տպաւորիչ արդիւնքներ արձանագրելով Տոհայի մէջ (Քաթար), գրաւեց 4-րդ դիրքը` Ասիոյ 2015-ի բաժակի մրցաշարքին:
Ֆետերասիոնը իր տոմարներէն ջնջեց իրաւարար Մոհամետ Ապտոյի անունը, երբ ի յայտ եկաւ, որ ան մրցումի մը ընթացքին կաշառք ստացած է:
Իսկ իրաւարար Հայտար Հայտար մինչեւ այս տարեշրջանին աւարտը կախակայուեցաւ:
Սաժեսի մարզիկներէն Մոհամետ Զըրաքաթ 2 տարիով կախակայուեցաւ` իրաւարարներուն եւ ֆետերասիոնին հայհոյած ըլլալուն համար:
Հիլալ Հարեթ Նաամէի մարզիկներէն Ապտել Ռահման Ֆախրէտտին 5 միլիոն լիբանանեան ոսկիի տուգանք մը ստացաւ` իր ոչ մարզավայել կեցուածքին համար:
Ֆետերասիոնը իր տոմարներուն մէջէն ջնջեց այլ իրաւարարի մը անունը` Մոհամետ Ալին, որ Արեւմտեան Ասիոյ ֆութպոլի մրցաշարքին գործեց աններելի սխալներ:
Ինչ կը վերաբերի Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան կարգ մը յետաձգուած մրցումներուն, անոնք պիտի ընթանան հետեւեալ յայտագիրին հիմամբ.
|
22-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
||
| ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 1 ԱՊՐԻԼ. | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Ումմալ Թրիփոլի – Իսլահ Պըրժ Շիմալի | 15:30 | Թրիփոլի |
| Մապարրա – Ահլի Նապաթիէ | 15:30 | Ահտ |
|
20-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
||
| ՀԻՆԳՇԱԲԹԻ, 2 ԱՊՐԻԼ | ||
| Ահլի Սայտա – Իժթիմահի | 15:00 | Սայտա |
| Սաժես – ՀՄԸՄ | 15:00 | Ահտ |
|
21-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
||
| ԵՐԵՔՇԱԲԹԻ, 7 ԱՊՐԻԼ. | ||
| Իժթիմահի – ՀՄԸՄ | 15:30 | Թրիփոլի |
| Շեպիպեթ Մազրաա – Սաժես | 15:30 | Ահտ |
| Ահլի Սայտա – Ռիատա Ուալ Ատապ | 15:30 | Սայտա |
Ինչ կը վերաբերի Գ. դասակարգի ախոյեանութեան, Բ. խմբակին մաս կազմող ՀՄՄ, որ 12-րդ հանգրուանին 2-1 արդիւնքով յաղթեց Շապապ Թրիփոլիին, 13-րդ հանգրուանին կը մրցի Իթթիհատ Հարեթ Նաամէի դէմ, Սաֆայի դաշտին վրայ, շաբաթ, 4 ապրիլին, յետմիջօրէի ժամը 15:30-ին:
Վերջապէս, Ա. դասակարգի ախոյեանութեան 18-րդ հանգրուանի մրցումներուն յայտագիրը հետեւեալն է.
| ՈՒՐԲԱԹ, 3 ԱՊՐԻԼ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Անսար – Նեպի Շիթ | 15:30 | Պէյրութ |
| ՇԱԲԱԹ, 4 ԱՊՐԻԼ | ||
| Ախա Ահլի Ալէյ – Շապապ Սահել | 15:30 | Պհամտուն |
| Շապապ Ղազիէ – Թատամոն Սուր | 15:30 | Քֆարժոզ |
| Սալամ Զղարթա – Ռասինկ | 15:30 | Զղարթա |
| Ահտ – Սաֆա | 15:30 | Սայտա |
| ԿԻՐԱԿԻ, 5 ԱՊՐԻԼ | ||
| Թրիփոլի – Նըժմէ | 15:30 | Թրիփոլի |


