Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ապրիլ 24. Ինչպէ՞ս Է Այս Օրը Մտել Հայոց Մէջ

March 30, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակի օրը ապրիլ 24-ին է նշւում, քանի որ 1915-ի այդ օրը Պոլսի հայ մտաւորականութեանը Հայտարփաշա երկաթուղային կայարանից ուղարկեցին մահուան ճամբորդութեան: Հէնց այդպէս սկսուեց Արեւմտեան Հայաստանում հայ ժողովրդի տեղահանման եւ բնաջնջման ծրագիրը, որը շարունակուեց մի քանի տարի:

Հայաստանի խորհրդայնացման առաջին տարիներին եկեղեցիներում յիշատակւում էր ապրիլ 24-ը, իսկ հետագայում` մինչեւ 1965թ. զարթօնքը, 1915 թուականը պաշտօնապէս կամ հասարակական լայն շրջանակներում չէր նշւում: Ցեղասպանութեան զոհերի յիշատակի օրը որպէս հարազատների ու մերձաւորների յիշատակի օր յիշւում էր ընտանիքների ներսում միայն:

Առաջինը երգիծաբան Երուանդ Օտեանն է Պոլսի «Ժամանակ» օրաթերթում առաջարկել 1915-ի անմեղ զոհերի համար յիշատակի յատուկ օր ընդունել եւ ոգեկոչել այդ օրը: Իսկ գրող, Վաղարշապատի դպրոցների տեսուչ Վրթանէս Փափազեանը նամակով դիմել է Գէորգ Ե. Ամենայն Հայոց կաթողիկոսին` առաջարկելով ապրիլի 24-ը յայտարարել Նահատակների օր` ի յիշատակ հայ մտաւորականների, ովքեր 1915 թ. ապրիլի 23-ի լոյս 24-ի գիշերը ձերբակալուեցին Պոլսում եւ Հայտարփաշա կայարանից տարուեցին դէպի Այաշ, Չանղըրը եւ միւս սպանդանոցներ:

Մի քանի օր անց կաթողիկոսի դիւանը շրջաբերականով (ըստ այլ տեղեկութիւնների, նաեւ` կաթողիկոսական կոնդակով) հրահանգել է ապրիլ 24-ն ընդունել որպէս Մեծ եղեռնի զոհերի յիշատակի օր եւ բոլոր եկեղեցիներում այդ օրը մատուցել հոգեհանգստեան պատարագ:

Մինչեւ քեմալականների վերջնական յաղթանակը եւ Թուրքիայի Հանրապետութեան հիմնադրումը 1923-ին, հայութիւնը ապրիլ 24-ը նշուել է նաեւ Պոլսում: Այսպէս, եթէ Երեւանում լոյս տեսնող «Խորհրդային Հայաստան» պաշտօնաթերթի 1922 թուականի ապրիլեան համարներում անդրադարձ չկայ Մեծ եղեռնին, ապա Պոլսի հայկական թերթերը բաւական տեղ են յատկացրել:

ՀՅԴ Պոլսի «Ճակատամարտ» օրաթերթը ընթերցողներին տեղեկացրեց, որ` «համաձայն հայրապետական կարգադրութեան, առաջիկայ երկուշաբթի օրը` ապրիլ 24-ը, ազգային տօն է հռչակուել ի յիշատակ մեր  բիւրաւոր նահատակների, նոյն օրը Հայաստանի բոլոր եկեղեցիներում պիտի մատուցուի պատարագ եւ կատարուի  հոգեհանգիստ»: «Ըստ այս հայրապետական հրամանի, յանձնարարում ենք նոյն օրը փակել թաղի բոլոր ազգային վարժարանները եւ եկեղեցիներում մատուցել սուրբ պատարագ եւ կատարել հոգեհանգստեան պաշտօն` ի յիշատակ նահատակների», գրեց «Ճակատամարտ»-ը:

Ապրիլի 25-ի համարում «Ճակատամարտ»-ը շարունակեց. «Երէկ կէսօրին անհամար բազմութիւն էր հաւաքուել Շիշլիի Ազգային գերեզմանատանը` յարգելու յիշատակը ապրիլ 24 զոհերի: Դաշնակցութեան կողմից խօսեց Ամատունին, հնչակեանների կողմից` Սեդրակ Քառեանը: Հայ արուեստի տան անունից խօսեց Վահան Թեքեյեանը: Նա ասաց, որ եկել ենք խոնարհուելու մեր մեծ մեռելների յիշատակին: Հայ երիտասարդութեան անունից խօսք ասաց Միսաք Մանուշեանը. «Ամբողջ ժողովրդի կէսը դարձել է յուղարկաւորը միւս կէսին: Մեռելներ, մեռելներ, մեռելներ` 7 տարի առաջ, 13 տարի առաջ, 27 տարի առաջ»:

Հայոց ցեղասպանութիւնից փրկուածները, ովքեր ապաստան գտան Խորհրդային Հայաստանում, չէին կարող բարձրաձայնել իրենց պատուհասած ողբերգութիւնը, քանի որ Թուրքիայի եւ Խորհրդային Միութեան միջեւ հաստատուել էին բարեկամական յարաբերութիւններ: Հայութեան ընդհանուր ցաւը եւ հաւաքական յիշողութիւնները պարփակուել ու «կողպուել էին» առանձին ընտանիքների ներսում:

Ապրիլ 24-ը Խորհրդային Հայաստանում սկսեց նշուել միայն 1965-ից: Երկու տարի անց Ծիծեռնակաբերդի բարձունքում կառուցուեց Հայոց Մեծ եղեռնի զոհերի եւ վերապրածների յուշահամալիրը: Այդ կառոյցի թոյլատուութիւնը Մոսկուայից ստանալու հարցում կարեւոր դեր կատարեց այն ժամանակուայ Խորհրդային Հայաստանի առաջնորդ Եակով Զարոբեանը:

Խորհրդային Հայաստանի մէկ այլ առաջնորդի` Կարէն Դեմիրճեանի ղեկավարման տարիներին,  մտցուեց ապրիլ 24-եան «Լռութեան րոպէն»:

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի ղեկավարման տարիներին Ծիծեռնակաբերդի բարձունքում կառուցուեց թանգարան, որը հետագայում անուանուեց թանգարան-հիմնարկ: Թանգարանը բացուեց 1995-ի ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանութեան 80-րդ տարելիցի օրը:

ԱՆԻ կենտրոն

 

 

Նախորդը

Սարգիս Զէյթլեանի Առեւանգման 30-Ամեակ

Յաջորդը

Տասը Պատճառ, Թէ Ինչո՛ւ Նախագահ Օպաման Պէտք Է Ապրիլ 24-ին Հայաստան Այցելէ

RelatedPosts

Չորրորդ Դասարանի Գծագրութենէն Մինչեւ Արարատի Գագաթը
Անդրադարձ

Չորրորդ Դասարանի Գծագրութենէն Մինչեւ Արարատի Գագաթը

October 26, 2026
Ուրուագիծ Դիմանկարի Համար Պարոյր Աղպաշեան /Պէյրութ, 1945/ Ծննդեան 80-Ամեակի Առթիւ
Անդրադարձ

Դէպի Ո՞ւր Ընթանալու Ճամբուն Վրայ. Լիբանանը` Իր Արտաքին Թէ Ներքին Օրինակարգերով

October 24, 2026
Իրմայի Յիշատակին. Պատիւ ու յարգանք արուեստին եւ հայեցի արժէքներուն
Անդրադարձ

Իրմայի Յիշատակին. Պատիւ ու յարգանք արուեստին եւ հայեցի արժէքներուն

October 23, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.