Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ազրպէյճանի Պետական Ահաբեկչական Եւ Ցեղային Զտումների Քաղաքականութիւնը

January 15, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՅՈՎԻԿ ԱՒԱՆԷՍՈՎ

bank_11358_56751Պաքուի հայկական ջարդերից 25 տարի է  անցել: Միայն թէ այդ ջարդերն իրենց  մաշկի վրայ զգացած մարդիկ բոլոր մանրամասներով կարող են պատմել տեսածն ու ապրածը: Ազրպէյճանի մայրաքաղաքում ապրող հայերը  1990 թուականի յունուարի 13-ից շուրջ մէկ շաբաթ հալածուեցին, հետապնդուեցին ու ցեղասպանութեան ենթարկուեցին: Այսօր Հայաստանում գրանցուած իւրաքանչիւր  3  փախստականից երկուսը այստեղ  հաստատուել են Պաքուից:

Ցեղային զտումներ, կոտորածներ եւ ջարդեր…  Պատշգամբներից նետուող կենդանի  ջահեր`  մարդիկ եւ մոխրացած դիակներ կամուրջներին: Տեղի ունեցած այդ հրէշագործութիւնը  անհասանելի է մարդկային  մտքին:

Մինչ օրս զոհուած հայերի թիւը ստոյգ յայտնի  չէ, քանի որ յատուկ վիճակագրութիւն չի  կատարուել կոտորածների ժամանակ:

Մի քանի օրուայ ընթացքում Պաքւում հայ  չմնաց, թեւ այնտեղ բնակւում էր 250,000 հայ: 1990թ. յունուարի  20-ին  Պաքւում արտակարգ  դրութիւն յայտարարուեց եւ խորհրդային զօրքերը զօր. Ալեքսանտր Լեպետի հրամանատարութեամբ  մտան Պաքու (ներկայումս  Ազրպէյճանի «պատամաշինարաները» պետական   մակարդակով  կեղծելով  այդ դէպքերը`  միջազգային ասպարէզում  փորձում  են  զոհի  կերպարանք  ստեղծել) եւ, փաստօրէն, փրկեցին  հրաշքով  ողջ մնացած հայերին:  Նրանք   հաստատուեցին Հայաստանում, Թուրքմենստանում եւ այլ երկրներում:

1997թ.-ին Պաքուի դէպքերն արտացոլուած էի ՄԱԿ-ի «Կանանց դէմ խտրականութեան   վերացման  հարցերով  զբաղուող յանձնաժողովի» 17-րդ  համագումարում  հայկական պատուիրակութեան կողմից ներկայացուած զեկոյցում (1997թ. յուլիսի  17-25), որում ասւում էր. «1990թ.-ի յունուարին Ազրպէյճանի մայրաքաղաք Պաքւում հայ համայնքի ներկայացուցիչները  հինգ  օր  շարունակ  սպանւում, թալանւում  եւ  ստորացման էին ենթարկւում: Յղի կանայք   եւ  երեխաները ենթարկւում էին անասելի   խոշտանգումների: Աղջիկներին բռնաբարում  էին  ծնողների աչքի առաջ, նրանց  մէջքին   խաչ էին խարանում: Նման վերաբերմունքի  պատճառը քրիստոնէական հաւատն էր»:

Կազմակերպուած զանգուածային բռնութիւնները չսահմանափակուեցին Սումկայիթով, Պաքուով եւ Մարաղայով,  այլ   տարածուեցին նաեւ ԼՂԻՄ-ի, ինչպէս  եւ   հիւսիսից սահմանակից երկու  շրջանների` Խանլարի ու Շահումեանի  հայերի վրայ: Յունուարի 16-ին Ազրպէյճանի ղեկավարութիւնը վճռեց հետեւակային զօրամասերի, ինչպէս նաեւ  ուղղաթիռների միջոցով  կանոնաւոր կերպով  հրետակոծել Շահումեանի եւ Խանլարի  հայկական գիւղերը: Շահումեանի շրջանի Մանաշիդ գիւղակն առանձնակի վայրագութեամբ  հիմնովին գնդակոծուեց:

Հայերի ցեղասպանութեանն արժանի իրաւաքաղաքական գնահատական չտալու  հետեւանք  հանդիսացաւ վերոնշեալ  իրադարձութիւները: Այս ամէնի համար թուրք   ջարդարարներն եւ նրանց իրաւայաջորդները ոչ  միայն չպատժուեցին, այլ  այժմ  պետական  կարեւոր պաշտօններ են զբաղեցնում, ցեղասպան  պետութիւնը միջազգային  կառոյցների ղեկավարում է ստանձնում, ինչի  հետեւանքով  մինչ օրս Ազրպէյճանը  շարունակում է իր բացայայտ հակահայկական ֆաշիզմի եւ պետական ահաբեկչական  քաղաքականութիւնը:

Դրա փաստացի ապացոյցն է հանդիսանում Պուտապեշտում քնած հայ սպային  կացնահարելը, մարդասպանին արդարացնելն ու հերոսացնելը, հայկական սահմանամերձ բնակավայրերի ուղղութեամբ տարբեր տրամաչափի զէնքերով կրակելը` յատկապէս  թիրախ ընտրելով դպրոցները,  մանկապարտէզները ու հիւանդանոցները, ինչպէս նաեւ Ջուղայի նշանաւոր  գերեզմանոցի  ոչնչացումը:

Այսպիսով` ցեղասպանութիւններին, ահաբեկչութիւններին ու ցեղային զտումների  քաղաքականութեանը  համապատասխան  իրաւաքաղաքական գնահատական  չտալը  պարարտ հող հանդիսացաւ ներկայումս  աշխարհի տարբեր  ծայրերում նման  իրադարձութիւնների կրկնութեան համար:

«Ապառաժ»

 

Նախորդը

Գաղութէ Գաղութ

Յաջորդը

«Հայ Դատի Լսարան»-ի Չորրորդ Նիստը. «Արեւմտահայերէնն Ու Արեւմտահայաստանը»

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Խորհրդարանական Հարցապնդում Եւ Խաղաղութեան Խոստում

September 16, 2026
Հետաքրքրական Եւ Արժէքաւոր Յուշագրութիւն Մը.  Մովսէս Ա. Քհնյ. Շրիգեանի «Յուշեր»-ու Հրատարակութեան Առիթով
Անդրադարձ

Հետաքրքրական Եւ Արժէքաւոր Յուշագրութիւն Մը. Մովսէս Ա. Քհնյ. Շրիգեանի «Յուշեր»-ու Հրատարակութեան Առիթով

September 16, 2026
Ազգային Արժէքներու Եւ Հայ Եկեղեցւոյ Կարեւորութիւնը` Սփիւռքի Մէջ Հայկական Ինքնութեան Պահպանման Համար. Նոր Իրավիճակի Մարտահրաւէրներ
Անդրադարձ

Ազգային Արժէքներու Եւ Հայ Եկեղեցւոյ Կարեւորութիւնը` Սփիւռքի Մէջ Հայկական Ինքնութեան Պահպանման Համար. Նոր Իրավիճակի Մարտահրաւէրներ

September 16, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.