Թենիս. Ճոքովիչ Վերադարձաւ Առաջին Դիրք

Ինչպէս ծանօթ է, կիրակի, 2 փետրուարին, սերպ թենիսմեն Նովաք Ճոքովիչ տիրացաւ 2020 տարուան Աւստրալիոյ թենիսի առաջին կրան շլեմի միջազգային բաց մրցաշարքի տիտղոսին:

Այդ տիտղոսին տիրանալուն շնորհիւ, Ճոքովիչ սպանացի Ռաֆայէլ Նատալէն խլեց թենիսի միջազգային դասաւորման պարագլուխի դիրքը` իր տրամադրութեան տակ ունենալով վարկանշային 9720 կէտ: Նատալ ունի 9395 կէտ:

Երրորդ դիրքին վրայ կը գտնուի զուիցերիացի Ռոժէ Ֆետերեր (7130):

Առաջին անգամ 4 յուլիս 2011-ին դասաւորման առաջին դիրքը գրաւած Ճոքովիչ այսպիսով 276-րդ շաբաթն ըլլալով պիտի մնայ առաջին դիրքին վրայ:

Ամէնէն շատ պարագլուխի դիրքին վրայ մնացած թենիսմենն է զուիցերիացի Ռոժէ Ֆետերեր (310 շաբաթ):

Երկրորդ կը հանդիսանայ իր արհեստավարժ ասպարէզը աւարտած ամերիկացի Փիթ Սամփրաս (286 շաբաթ):

Ճոքովիչ կը գրաւէ երրորդ դիրքը (276 շաբաթ):

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )