Մաքս Վերշթափըն (Նետերլանտներ) իր ասպարէզին մէջ առաջին անգամ ըլլալով շահեցաւ Չինաստանի կրան փրին: 2019-էն ի վեր կրան փրի տեղի չէր ունեցած Չինաստանի մէջ, եւ վերջին 3 տարիներու ախոյեան Վերշթափըն մրցումի սկիզբէն մինչեւ աւարտը մնաց առաջին դիրքի վրայ` շահելով իր 4-րդ կրան փրին, 5 մրցումներէ ետք:
Առաջին անգամ ըլլալով այս տարի նոյն ինքնաշարժը առաջին երկու դիրքերը չգրաւեց:
Արդարեւ, Վերշթափընի խմբակից Սերխիօ Փերես (Մեքսիքա) գրաւեց 3-րդ դիրքը, մինչ բրիտանացի Լանտօ Նորիս իր Մաքլարենով գրաւեց 2-րդ դիրքը:
Վերշթափընի ասպարէզի 58-րդ յաղթանակն էր այս, եւ Շանկհայ դարձաւ 26-րդ շրջավազքը, ուր ան կը շահէր մրցում մը:
Ստորեւ` արդիւնքները.
ԿԷՏ | |
1.- Մ. Վերշթափըն | 25 |
2.- Լ. Նորիս | 18 |
3.- Ս. Փերես | 15 |
4.- Շ. Լըքլեր | 12 |
5.- Ք. Սայնց | 10 |
6.- Ճ. Ռասըլ | 8 |
7.- Ֆ. Ալոնսօ | 7 |
8.- Օ. Փիասթրի | 4 |
9.- Լ. Համիլթըն | 2 |
10.- Ն. Հուլքենպերկ | 1 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Մ. Վերշթափըն | 110 |
2.- Ս. Փերես | 85 |
3.- Շ. Լըքլեր | 76 |
4.- Ք. Սայնց | 69 |
5.- Լ. Նորիս | 58 |
6.- Օ. Փիասթրի | 38 |
7.- Ճ. Ռասըլ | 33 |
8.- Ֆ. Ալոնսօ | 31 |
9.- Լ. Համիլթըն | 19 |
10.- Լ. Սթրոլ | 9 |
ԻՆՔՆԱՇԱՐԺՆԵՐ | |
1.- Ռետ Պուլ | 195 |
2.- Ֆեռարի | 151 |
3.- Մաքլարեն | 96 |
4.- Մերսետես | 52 |
5.- Ասթոն Մարթին | 40 |