Ռիպերի Տեղափոխուեցաւ Ֆիորենթինա

Ֆրանսացի միջնապահ Ֆրանք Ռիպերի, որ նախորդ տարեշրջանի աւարտին հեռացաւ Պայէրն Միւնիխէն, ֆութպոլիստի իր արհեստավարժ ասպարէզը պիտի շարունակէ իտալական Ֆիորենթինա ակումբին հետ, որուն հետ ստորագրեց 2 տարուան պայմանագրութիւն մը` տարեկան 4 միլիոն եւրօ աշխատավարձով:

Նախքան անոր այս փոխանցումը տեղի ունենալը, 36 տարեկան ֆութպոլիստով հետաքրքրուած էին Լոքոմոթիւ Մոսկուա, ինչպէս նաեւ` չինական եւ ամերիկեան ակումբներ:

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )