Կռփամարտ. Անպարտելի Գոռ Երիցեան Շաբաթավերջին Կը Կատարէ Իր 11-րդ Մենամարտը

Հայ արհեստավարժ կռփամարտիկ, «ՏԱՊԸԼԻՈՒ. Պի. Օ.»-ի վարկածով աշխարհի 23 տարեկանէն վար ախոյեան Գոռ Երիցեան, այս շաբաթավերջին (շաբաթէն կիրակի լուսցող գիշերը) Միացեալ Նահանգներու Պըրպենք քաղաքին մէջ կը կատարէ իր արհեստավարժ ասպարէզին 11-րդ մենամարտը, յայտնեց «Փանչ Պոքսինկ Արմինիա» կայքը:

8 ռաունտնոց այս մենամարտին Երիցեան պիտի մրցի ամերիկացի Տերիըն Չափմանի դէմ:

Երիցեան ցարդ իր կատարած 10 մենամարտերէն բոլորին ալ յաղթած է, մինչ անոր մրցակիցը, որ կատարած է 8 ճակատում, արձանագրած է 3 յաղթանակ:

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )