Կռփամարտ. Հայրենի Մարզիկները 8 Մետալով Վերադարձան Վրաստանէն

Վրաստանի մէջ տեղի ունեցած կռփամարտի երիտասարդական միջազգային մրցաշարքին իր մասնակցութիւնը բերած Հայաստանի հաւաքականը տիրացաւ 8 մետալի:

Հայաստանի կռփամարտի ֆետերասիոնին կայքը հաղորդեց, որ ոսկի մետալի տիրացան Գուրգէն Կակոյեան (64 քկ) եւ Արմէն Մանուկեան (69 քկ), արծաթ մետալի` Ռուտոլֆ Գարբոյեան (49 քկ), Ռուսլան Ասլիկեան (56 քկ) եւ Սարգիս Պօղոսեան (գերծանր կշիռի մէջ), իսկ պրոնզ մետալի` Արթուր Ղազարեան, Վիրաբ Մկրտչեան (52 քկ) եւ Ռաֆայէլ Յովհաննիսեան (81 քկ):

Հաւաքականին գլխաւոր մարզիչն է Կարէն Աղամալեան, իսկ անոր օգնականը` Գարիկ Պաղտասարեան:

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )