«Ազդակ» Բացառիկը Եւ Հատտէճեանի «Յուշատետր»-երը Ներկայացուեցին Երեւանում
Լուսանկարը` ԳԱԲՐԻԷԼ ՓԱՆՈՍԵԱՆի Յունուարի 22-ին Երեւանի ուրբաթ լրագրողների ակումբում տեղի ունեցաւ Պէյրութի «Ազդակ» օրաթերթի բացառիկ հատորի եւ Պոլսի մարմարա օրաթերթի գլխաւոր խմբագիր Ռոպեր Հատտէճեանի գրքերի շնորհահանդէսը: «Ազդակ» բացառիկ-2014-ը եւ Հատտէճեանի «Յուշատետր»-երը եւ միւս հատորները ներկայացրեց հայրենի լրագրող Թաթուլ Յակոբեանը: Երրորդ տարին անընդմէջ «Ազդակ» բացառիկը ներկայացւում է Հայաստանում: «Սփիւռքում գործող մեր լրատուամիջոցներն ու գրագէտները արեւմտահայերէնը պահող եւ պահպանող լուսատու փարոսներն են:...

















