Յայտարարութիւններ (8 Մարտ 2018)
ԱՅՍ ՈՒՐԲԱԹ «ՎԱՆԱՅ ՁԱՅՆ»-ԷՆ` ՅԱՏՈՒԿ ՀԱՐՑԱԶՐՈՅՑ` ԱՌԻ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ԾՐԱԳԻՐՆԵՐՈՒՆ ՄԱՍԻՆ ԱՌԻ (Արցախ Ռուց Ինվեսթմընթ) ընկերութեան տարեկան ընդհանուր ժողովին առիթով, այս ուրբաթ, 9 մարտին, կէսօրուան ժամը 12:00-ին, յատուկ հարցազրոյց` ԱՌԻ-ի վարչական խորհուրդի անդամներ Ստեփան Տէր Պետրոսեանի, Մասիս Ալեքսանտրեանի եւ Վահան Գասարճեանի հետ: ---------------------------------------- ԱՆՈՒԱՆԱԿՈՉՈՒԹԻՒՆ ՍՐԲՈՑ ՔԱՌԱՍՆԻՑ ՄԱՆԿԱՆՑ ԵԿԵՂԵՑՒՈՅ Ուրախութեամբ կը յայտնենք, որ այս կիրակի, 11 մարտ 2018-ին, յատուկ հանդիսութեամբ պիտի նշուի...