Ցեղասպանութիւն Եւ Տարհանում. Հայ Երեխաների Տարհանումն Օսմանեան Թուրքիայից 1914-1922 Թթ.
Սառա Քոռնինկի կողմից Զմիւռնիայից տարհանուած երեխաները, 1922թ. 1914-1922թթ. Հայոց ցեղասպանութեան պատճառով շուրջ 500 հազար հայ երեխաներ սպաննուեցին (ողջակիզուեցին, թունաւորուեցին, խեղդամահ արուեցին), մահացան սովից, տարբեր համաճարակային հիւանդութիւններից: Ցեղասպանութիւնը վերապրած շատ երեխաներ` որբացան, բռնի իսլամացուեցին: Կենդանի մնացածներին վերահաս մահից փրկելու եւ կայսրութեան տարածքից տարհանելու գործուն աշխատանքներ իրականացրին հայկական միութիւնները, եկեղեցական կառոյցները, օտարերկրեայ նպաստամատոյց կազմակերպութիւնները (Մերձաւոր Արեւելքի ամերիկեան նպաստամատոյց կոմիտէ, Լոնտոնի քաղաքագլխի ֆոնտ,...














