Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հայաստանի Սփիւռքի Նախարարութիւնը Մեծարեց Երաժշտահան Ժան Ալմուխեանին

December 25, 2012
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՐՄԻՆԷ ՄԻՆԱՍԵԱՆ

Օրին «Հայրենի կեանք» էջով անդրադարձած էինք արժանթինահայ երաժշտահան եւ խմբավար Ժան Ալմուխեանի մեծարումին եւ պարգեւատրումին, որ կազմակերպուած էր Հայաստանի Սփիւռքի նախարարութեան կողմէ: Այդ առիթով հրատարակած էինք նաեւ «Հայերն այսօր»-ի հարցազրոյցը` սփիւռքահայ խմբավարին հետ: Ստորեւ` Արմինէ Մինասեանի յօդուածը Ժան Ալմուխեանի անցած երաժշտական ուղիին եւ իրագործած նուաճումներուն մասին:

«Ա.»

Սփիւռքի տարածքում ոեւէ հայ իրեն հպարտ է զգում, երբ նա արժանանում է իր հայրենիքի, հարազատ մօր` Հայաստանի գնահատանքին:

6 հոկտեմբեր, 2012 թուի օրը բացառիկ մի երեկոյ էր արժանթինահայ երաժշտահան եւ խմբավար Ժան Ալմուխեանի համար: Այդ օրը Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութիւնը ձեռնարկել էր մի շատ գեղեցիկ յոբելենական հանդէս` նուիրուած նրա  80-ամեակին եւ երաժշտական գործունէութեան  55-ամեակին առիթով:

Յոբելենական համերգը տեղի ունեցաւ Երեւանի Արամ Խաչատրեանի անուան համերգասրահում: Ներկայ էին տեղացի երաժշտասէրներ, ծանօթներ եւ հարազատներ:

Յոբելենական համերգի յայտագիրն էր զարդարում Հայաստանի պետական ակադեմական երգչախումբը, որի գլխաւոր եւ գեղարուեստական ղեկավարն է վաստակաւոր եւ անուանի խմբավար Յովհաննէս Չեքիչեանը: Յայտագիրը պարունակում էր մեներգներ,  դաշնամուրային մենակատարումներ եւ խմբային երգեր` Վ. Դաւթեանի, Դ. Վարուժեանի, Պ. Հաճեանի, Ա. Կաշեանի, Վ. Աճեմեանի Յ. Թումանեանի եւ նաեւ` Ժան Ալմուխեանի ստեղծագործութիւններից: Համերգը չվերջացած` Ժան Ալմուխեանը ղեկավարեց երգչախումբը` ներկայացնելով իր ստեղծագործութիւններից «Զարթօնք» խմբերգը,  որը դրսեւորում էր նախերգանքը հայ նահատակաց, վերածնունդ` մայիսեան պայծառ առաւօտ եւ մայր հայրենիքի անկախութեան յաղթանակը: Հզօր էր ու ազդեցիկ եռաժանրային ելեւէջներով ստեղծագործութիւնը: Վստահ ենք, որ խոր ազդեցութիւն ու տպաւորութիւն ձգեց ներկաների վրայ:

Սոյն մեծարանքին սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը մայեսթրօ Ժան Ալմուխեանին պարգեւատրեց նախարարութեան ոսկէ մետալով: Նաեւ այդ առումով կարդացուեց Մեծի Տան Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա. վեհափառի կոնդակը, շնորհաւորական նամակներ` Պուէնոս Այրեսի ՀՅԴ Կ. կոմիէտից,  Ռամկավար ազատական կուսակցութիւնից, ՀՄԸՄ-ից, ՀՕՄ-ից, ՀԲԸՄիութիւնից, Հայ կեդրոնից եւ Մարաշի հայրենակցութեան միութիւնից, «Համազգային»-ի Կ. վարչութիւնից (Պէյրութ) եւ «Համազգային»-ի Նիւ Եորքի մասնաճիւղի վարչութիւնից:

Երաժշտահան եւ խմբավար ժան Ալմուխեանը ծնուել է 1932-ին, Յունաստան: 1947թ. ընտանեօք հաստատուել է Արժանթին: Նա իր երաժշտական ուսումը կատարել է Արժանթինի ականաւոր վարպետների մօտ, ինչպէս` Էմիլիօ Սամփիեթրօ (տեսաբանութիւն), Քարլոս Թուքսեն Պանկ (ներդաշնակութիւն), Փետրօ Վալենթի Քոսթա (խմբավարութիւն) եւ աշխարհահռչակ երաժշտահան Ալպերթօ Խինասթերայի մօտ (քոնթրափունթ, յօրինում եւ գործիքաւորում):

1957-ին մի խումբ արուեստասէր ընկերների հետ հիմքն է դնում «Հայ երաժշտութեան բարեկամներ»-ի ընկերակցութեան եւ նրա «ԱՐԱՔՍ» երգչախումբին, որի հիմնադիրն ու գեղարուեստական խմբավարն է մինչեւ այսօր: «ԱՐԱՔՍ» երգչախումբը Պուէնոս Այրեսի սիրողական լաւագոյն խմբերից մէկն է մինչ այսօր, եւ իր երգացանկը կը բաղկանայ աւելի քան 350 հայկական, արժանթինեան եւ այլ ժողովուրդների խմբերգներից: «ԱՐԱՔՍ» երգչախմբի նպատակն է եղել միշտ հայ երաժշտութիւնը իր արժանի բարձունքի վրայ հնչեցնել եւ տարածել ո՛չ միայն հայ հասարակութեան, այլ նաեւ մեզ հիւրընկալող տեղացի ժողովուրդներին մէջ: Ճիշդ այդ առումով էլ արձանագրել է կարեւոր ձեռքբերումներ Արժանթինի պետական, քաղաքապետարանի եւ այլ կարեւոր ձայնասփիւռի կայարանների կողմից: Յիշատակելի են իր համերգները` ներկայացուած «Ունիվերսիտատ մուսէօ սոսիալ Արհնթինոյի (Արժանթինի ընկերային թանգարան) համալսարանի կողմից, ինչպէս նաեւ ելոյթներ ճարտարապետական համալսարանի, հրեաների, ճափոնցիների եւ այլ համայնքների մէջ: Անմոռանալի ձեռքբերում եղաւ, երբ 1972-ին Պուէնոս Այրեսի մէջ տեղի ունեցաւ միջազգային մասնագէտ ձայնաբանների (Ֆոնիաթրի) հերթական համագումարը, բժշկական համալսարանի մէջ, որին պիտի մասնակցէին 36 երկիրներ, որոնց կարգին` Միացեալ Նահանգները, Խորհրդային Միութիւնը, Անգլիան, Ֆրանսան, Իտալիան, Սպանիան եւ այլն: Վերոյիշեալ համագումարի հանդիսութեան հրաւիրուեց «ԱՐԱՔՍ» երգչախումբը` կատարելու բացումը, որը կատարուեց միջազգային դասական երաժշտութեամբ, իսկ փակումը` միայն արժանթինեան ստեղծագործութիւնով: «ԱՐԱՔՍ»-ը իր ելոյթներով հանդէս է եկել Պուէնոս Այրեսի կարեւորագոյն սրահների մէջ, ինչպէս` «Քոլոն» (պետական), «Սան Մարթին» (պետական), «Սերվանթես» (պետական), «Օտէոն», «Սփլենտիտ», Միսերիքորտիա» եւ այլն, արժանանալով Արժանթինի եւ հայ մամուլի բարձր գնահատանքին: «ԱՐԱՔՍ»-ը համերգներով հանդէս է եկել նաեւ Քորտոպա քաղաքի եւ Ուրուկուէյի մէջ, ու ելոյթներ է ունեցել հեռատեսիլով:

1960 թիւը Ալմուխեանի երաժշտական կեանքի մէջ բախտորոշ անկիւնադարձ եղաւ, երբ առաջին ճամբորդութիւնը կատարեց դէպի հայրենիք` ուսումնասիրելու եւ շփման նէջ մտնելու հայրենի գեղարուեստական, ինչպէս նաեւ մտաւորական կեանքի հետ: Այդ երեք ու կէս ամսուայ ընթացքում կազմաւորւում ու աւելի է խորանում հայ երաժշտութեան արմատներն ուսումնասիրելու, եւ որը խորապէս հետքեր է թողնում հայ արուեստագէտի հոգու, նկարագրի ու գործունէութեան վրայ:

Այնուհետեւ, շարունակաբար Ալմուխեանը հրաւիրւում է Սփիւռքահայութեան կապի կոմիտէի կողմից, 1968-ին, 1969-ին, 1970-ին եւ 1971-ին,  այցելելու հայրենիք, ինչպէս նաեւ` Միջին Արեւելք, Եւրոպա.  Թեհրան, Աթէնք, Պէյրութ, եւ Պոլիս` ղեկավարելու երգչախմբեր ու բանախօսելու:  Իբրեւ յօրինող եւ խմբավար` Ալմուխեանը լայն ճանաչում է գտնում ամէնուրեք եւ այս առիթով էլ 1972-ին  Մեծի Տանն Կիլիկիոյ (Պէյրութ) Խորէն Ա. կաթողիկոսը պարգեւատրում է նրան «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:

Դարձեալ 1979-ին Սփիւռքի կապի կոմիտէի հրաւէրով ճամբորդում է հայրենիք` ելոյթ ունենալու եւ ղեկավարելու Հայաստանի երգչախմբային ընկերութեան Արամ Տէր Յովհաննիսեանի անուան երգչախումբը` հեղինակային համերգով, որն արձանագրում է արտակարգ յաջողութիւն. եւ ըստ «Սովետական Արուեստ» հանդէսի, կը վերածուի` «իսկական տօնախմբութեան»:

Ալմուխեանը յօրինել է նշանակելի թւով գործեր` երգչախմբային, սենեկային, սիմֆոնիկ, մեներգներ, դաշնամուրային, որոնք կատարուել են Արժանթինի եւ այլ երկրների մէջ, ինչպէս` Իտալիա, Զուիցերիա, Պոլիվիա, Ուրուկուէի, եւ այլն: Նա անդամ է «Սատայիք»-ի (Արժանթինի երաժշտահանների ընկերութիւն): Ալմուխեանի 25-ամեայ երաժշտական գործունէութեան համար 1982-ին, երբ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգէն Ա. հովուական այցելութեամբ Պուէնոս Այրես ժամանեց, Ալմուխեանին է շնորհում «Սահակ Մեսրոպ» շքանշան»-ը:

Ալմուխեանը 1986, 1987, 1988 եւ 1989-ին Հայ կրթական  եւ մշակութային միութեան Նիւ Եորքի մասնաճիւղի կողմից հրաւիրւում է կազմաւորելու եւ խմբավարելու «Համազգային»-ի երգչախումբը եւ համերգներ ներկայացնելու կազմակերպութեան հիմնադրութեան  25-ամեակին առիթով: Յիշեալ համերգները տեղի ունեցան Նիւ Եորք, Պոսթըն, եւ Ուաշինկթըն` Միշտ արձանագրելով աննախընթաց յաջողութիւն: Դարձեալ 1987թ. Հայաստանի մշակութի նախարարութիւնը եւ Երաժիշտների միութիւնը Ալմուխեանին են շնորհում «ԿՈՄԻՏԱՍ» բարձր շքանշանը:

2006-ին լրանում է Ալմուխեանի երաժշտական գործունէութեան 50-ամեակը, այդ առիթով հոկտեմբերին Պուէնոս Այրեսի «Հաճըն տան» կազմակերպութեամբ, տեղի է ունենում համագաղութային մի շքեղ միջոցառում մասնակցութեամբ տեղի բոլոր միութիւնների ու կազմակերպութիւնների: Իսկ 2007-ի նոյեմբերին տեղի է ունենում «ԱՐԱՔՍ» երգչախմբի 50-ամեակի յոբելենական համերգը` ամբողջութեամբ Ալմուխեանի ստեղծագործութիւններով,  հովանաւորութեամբ Հայաստանի դեսպանի, առաջնորդ սրբազանի եւ յատուկ կազմակերպող յանձնախմբի: Այս առիթով եւս Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսը կոնդակով շնորհաւորում է խմբավարին եւ երգչախմբին:

2010 թ. Արժանթինի 200-ամեակի առթիւ Ալմուխեանը ելոյթ է ունենում երկու համերգներով: Յայտագիրը բաղկացած է լինում առաջին մասը Կոմիտասի իսկ երկրորդն արժանթինեան երգերով մշակուած Ալմուխեանի կողմից: Առաջինը տեղի է ունենում «Հայ կեդրոն»-ի «Սիրանուշ» սրահի մէջ, իսկ երկրորդը` մայրաքաղաքի կեդրոնը գտնւող հանրածանօթ «Կալերիա կուեմես»-ի մէջ կազմակերպուած նոյն սրահի տնօրէնութեան կողմից: 2011-ին, Հայաստանի անկախութեան 20-ամեակի առիթով, սփիւռքի նախարարութիւնը Ժան Ալմուխեանին պարգեւատրում է «ԿՈՄԻՏԱՍ» շքանշանով:

2012-ին օգոստոս 28-ին Դաշնակցութեան Պուէնոս Այրեսի  Կ. կոմիտէն Ժան Ալմուխեանին է պատւում` կազմակերպելով մեծարանքի երեկոյ նրա 80-ամեայ եւ երաժշտական գործունէութեան 55-ամեակի առթիւ: Միեւնոյն ժամանակ նոյեմբեր 18-ին Հայաստանից վերադառնալով Պուէնոս Այրես` անմիջապէս կեդրոնի «Սիրանուշ» սրահի մէջ տեղի է ունենում յոբելենական հանդիսութիւն` հովանավորութեամբ Հայաստանեաց առաքելական եկեղեցւոյ, Հայաստանի դեսպանութեան եւ Հայ կեդրոնի, ուր ցուցադրւում է մայր հայրենիքում կայացած մեծարանքի երեկոյի խտասալիկը` ցուցադրուած Հայաստանի պետական հեռուստատեսութիւնից:

Այսօր, 55 տարի անց, ամբողջ մի կեանք նուիրելով հայ երաժշտութեան ու արուեստին, Ժան Ալմուխեանը եւ «ԱՐԱՔՍ» երգչախումբը կը մնան որպէս հայ մշակոյին ծառայող կարեւոր ազդակներից մէկը:

Հայ ազգն ու հայ մշակոյթը կանգուն են միայն ձեզ նման ազգասէր ու նուիրելալ անձերի տքնաջան աշխատանքով ու զոհողութիւնով, սիրելի՛ մայեսթրօ, վարձքդ ի կատար:

Նիւ Եորք

 

Նախորդը

Ստախօս Իլհամը. Մինչեւ Հիմա Աչքերիս Առաջ Է Զանգելանի` Մինչեւ Վերջ Մերկացուած Արական Սեռի Արարածների Տեսարանը

Յաջորդը

Ստեփանակերտում ՀՅԴ 122-Ամեակի Առիթով ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտէի Ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանի Ելոյթը

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

Բարոյական Ուժը

November 21, 2026
Արցախը Մեր Տեսակն Է (Անկախութեան Տօնի 28-ամեակ)
Անդրադարձ

Իմ Սիւնակը-Ձեր Աշխարհը. Հնաբոյր Եւ Փոշոտած Քաղաքական Համակարգի Մը Դէմ Յանդիման (Լիբանանի Անկախութեան 83-Ամեակ)

November 21, 2026
Պարտութենէն Անդին` Պատմութիւնը Ուրանալու Վտանգը
Անդրադարձ

Լիբանանի Անկախութիւնը. Տօնակատարութիւններ Եւ Իրականութիւն

November 21, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.