
Երէկ` կիրակի, 18 նոյեմբերին, Մարիպորի մէջ (Սլովենիա) աւարտեցաւ աշխարհի ճատրակի կրտսերներու ախոյեանութիւնը, երբ տեղի ունեցան 11-րդ եւ վերջին հանգրուանի մրցումները: Մրցաշարքին իրենց մասնակցութիւնը բերին 1500 երկսեռ ճատրակ խաղացողներ:
Ինչպէս ծանօթ է, այս ախոյեանութեան իր մասնակցութիւնը բերաւ նաեւ Լիբանան` իր երկսեռ ախոյեաններով:
Հայ մասնակցողներուն կարգին, ամէնէն բարձր կէտը ապահովեց Հրակ Լախեան, որ 8 տարեկանէն վար եղողներուն մէջ ապահովեց 4,5 կէտ:
Նոյն դասակարգի աղջկանց մրցումներուն Նանոր Առնելեան ապահովեց 4 կէտ:
Վերջապէս, 12 տարեկանէն վար դասակարգին մէջ Քարլօ Դարբինեան ապահովեց 2,5 կէտ:
Բնականաբար, երեքին ալ արձանագրած արդիւնքները անխտիր կը նկատուին քաջալերելի, որովհետեւ անոնք մրցեցան միջազգային մակարդակ ունեցող խաղացողներու դէմ, որոնցմէ ոմանց կ՛ընկերանային իրենց մարզիչները:
Բաւական գնահատելի է Հրակ Լախեանի արձանագրած արդիւնքը, մանաւանդ եթէ նկատի ունենանք այն հանգամանքը, որ ան ապահովեց այնքան կէտ, որքան իր դասակարգին մէջ ելոյթ ունեցող Հայաստանի ներկայացուցիչը Յովհաննէս Մկրտչեանը:
Հայաստանի ներկայացուցիչներուն արձանագրած արդիւնքներուն առնչութեամբ նշենք, որ Շանթ Սարգսեան (10 տարեկանէն վար)` ապահովելով 9 կէտ, հանդիսացաւ փոխախոյեան:
Փոխախոյեան հանդիսացաւ նաեւ Յովհաննէս Կապուզեան (18 տարեկանէն վար), որ ապահովեց 8,5 կէտ:
Նշենք, որ լիբանանեան պատուիրակութիւնը այսօր` ժամը 15:30-ին կը վերադառնայ Պէյրութ:
Ստորեւ կու տանք Հայաստանի ներկայացուցիչներուն արձանագրած արդիւնքները.
| ԿԷՏ | ԴԻՐՔ | |
| Յովհաննէս Մկրտչեան (8 տարեկանէն վար) | 4,5 | 96-րդ |
| Շանթ Սարգսեան (10 տարեկանէն վար) | 9 | 2-րդ |
| Արթուր Դաւթեան (10 տարեկանէն վար) | 8 | 12-րդ |
| Հայկ Մարտիրոսեան (12 տարեկանէն վար) | 7 | 26-րդ |
| Արթուր Հողմրցեան (12 տարեկանէն վար) | 6 | 79-րդ |
| Մանուէլ Պետրոսեան (14 տարեկանէն վար) | 8,5 | 5-րդ |
| Տիգրան Յարութիւնեան (16 տարեկանէն վար) | 8 | 4-րդ |
| Յովհաննէս Կապուզեան (18 տարեկանէն վար) | 8,5 | 2-րդ |
| Կարէն Գրիգորեան (18 տարեկանէն վար) | 7,5 | 12-րդ |
| Տիգրան Ս. Պետրոսեան (18 տարեկանէն վար) | 6 | 47-րդ |
| Անահիտ Մկրտչեան (10 տարեկանէն վար) | 6,5 | 39-րդ |
| Մարիամ Աւետիսեան (12 տարեկանէն վար) | 6 | 46-րդ |
| Սիրանուշ Ղուկասեան (14 տարեկանէն վար) | 6 | 37-րդ |
| Սիւզաննա Կապոյեան (16 տարեկանէն վար) | 7 | 15-րդ |
| Մարիեթթա Սեւաչեան (16 տարեկանէն վար) | 6 | 44-րդ |
| Մարիա Գէորգեան (18 տարեկանէն վար) | 7 | 15-րդ |


