Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Սահմանամերձ Այգեհովտի Բնակիչները Պատերազմից Չեն Վախենում, Սակայն Խաղաղութիւն Են Երազում

October 30, 2012
| Հայ Դատ
0
Share on FacebookShare on Twitter

Այգեհովիտ գիւղը Տաւուշի մարզի սահմանամերձ համայքներից է: Օրը բացւում է, սակայն տեղի բնակիչները չգիտեն` այն ինչպէս կ՛աւարտուի, քանի որ թշնամու կրակոցները ժամ ու պատարագ չունեն: «Արմենփրես»-ի փոխանցմամբ  հակառակորդի կրակոցների յաճախակիութեան մասին գիւղում խօսում են բոլորը:

68-ամեայ Ռիման շատ է վախենում թոռնիկի համար: «Այս տարի թոռս առաջին անգամ դպրոց պիտի գնայ: Հեսա, սեպտեմբերի 1-ն է, չգիտեմ ո՞նց կը լինի: Շատ ենք վախենում, դպրոցների վրայ յաճախ են կրակում», ասում է նա: Ռիմայի նման վախենում է նաեւ 80-ամեայ Գուրգէն պապը, սակայն ոչ միայն իր թոռնիկի, այլեւ ամբողջ գիւղի բնակիչների համար: Գուրգէն պապն իր աճեցրած նռան ծառից մեզ միրգ է հիւրասիրում եւ անթաքոյց յուզմունքով ու արցունքներն աչքերին պատմում է, որ հակառակորդի կրակոցների ձայների տակ են քնում:

«Ես պատերազմից չեմ վախենում, սակայն խաղաղութիւն եմ ուզում, այդ ազրպէյճանցին չի հասկանում այդքանը, իր զինուորի մահի համար չի ցաւում, բայց մենք էդպէս չենք: Անգամ մեր զինուորի կամ գիւղացու փոքր վնասուածքի դէպքում` մեծ ցաւ ենք ապրում», ասում է Գուրգէն պապը: Նա ցաւում է նաեւ, որ «թուրք»-ի սահմանին մօտ է գտնւում իր խաղողի այգիները, որոնք չի կարողանում մշակել: «Հէնց ուզում ենք մտնելու աշխատել, մէկ էլ կրակում են, դուրս ենք գալիս, նորից ենք մտնում, էլի են կրակում», ասում է նա:

Գուրգէն պապը ցանկութիւն ունի նաեւ, որ գիւղացու խնդիրները լուծում ստանան: «Ա՛յ բալես, ապրում ենք թշնամու կողքին, վախի, սարսափի մթնոլորտում, զինուորի նման` մենք էլ ենք պահում ու պաշտպանում գիւղը, բայց գոնէ մեր խնդիրները մի քիչ լուծուեն: Գիւղի տանիքները նորոգման կարիք ունեն, աշխատատեղեր չկան, բացի դա, ունենք ահռելի քանակութեամբ բուսաբուծական մթերքներ, որոնք չենք կարողանում իրացնել, քանի որ շուկան փոքր է եւ չենք կարողանում այդքան դեղձ, սալոր, տանձ վաճառենք:  Մենք ուզում ենք պետութիւնը մեզ օգնի, որ կարողանանք մթերել», ասում է Գուրգէն պապը:

Այգեհովիտի գիւղապետի օգնական Հենրիկ Յովսէփեանը մեզ հետ զրոյցում նշեց, որ կրակոցներ հիմնականում լինում են սահմանագծի մօտ, սակայն աւելի յաճախ` Կայանաւան բնակավայրի մերձակայքում, որն աւելի մօտ է սահմանին: «Դրանից ներքեւ մենք ունենք խաղողի այգիներ, վարելահողեր, որոնք չենք մշակում հակառակորդի պատճառով: Մօտ 670 հեկտար հողատարածք ունենք, որոնց ընդհանրապէս չենք կարողանում մօտենալ, քանի որ շատ մօտ են ազրպէյճանական սահմանին», նշեց Յովսէփեանը: Նա շեշտեց, որ իրենց կողքին ազրպէյճանական Ջափառլի գիւղն է, որտեղ հիմնականում իրենց յենակէտերն են: «Եթէ թշնամու յենակէտերն աւելի բարձր դիրք են գրաւում, քան մերը, ապա մեզ աւելի քիչ են անհանգստացնում, այսինքն չեն համարձակւում», վստահեցրեց նա:

Ազրպէյճանական կողմի կրակոցների թուի աւելացման մասին խօսում են նաեւ փաստերը: Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան գլխաւոր սպայակոյտի ներկայացուցիչ Անդրանիկ Մկրտումեանը տեղեկացրեց, որ հակառակորդի կողմից հրադադարի խախտման դէպքերը կտրուկ աճել են: Նրա փոխանցմամբ, եթէ 2011թուականին` սահմանագծի ամբողջ երկայնքով արձանագրուել է հրադադարի խախտման 12 հազար 700 դէպք, ապա ընթացիկ տարուայ 8 ամիսների ընթացքում ազրպէյճանական կողմն արդէն հասցրել է հրադադարը խախտել աւելի քան 12 հազար անգամ, որից միայն 1200-ի դէպքում է հայկական կողմից պատասխան կրակոց արձակուել:

 

 

Նախորդը

Պարտիզակի Նախկին Բնակիչ Հայերու Մասին

Յաջորդը

Նախագահական Ընտրութիւններու Սեմին.- Ի Նպաստ Ոչ Ոքի

RelatedPosts

Հայ Դատ

Համալսարանի Մէջ Ուսանողներուն Ապսպրուած Գիտական Աշխատանքի Քննութիւն. «Պատրաստեցէք Հայոց Ցեղասպանութեան Պնդումները Ջրող Աշխատասիրութիւն»

December 31, 2014
1231fatih
Հայ Դատ

Մէկ Ժապաւէնը Չի Կարող Ներողութիւն Խնդրել. Ֆաթիհ Աքըն

December 31, 2014
Հայ Դատ

«Զաման». «Թուրքիոյ Միակ Հայկական Գիւղը` Վաքըֆլը»

December 31, 2014
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.