Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Առաջին Լրատուական»-Ի Հարցազրոյցը Ազգային Ժողովի ՀՅԴ Խմբակցութեան Քարտուղար Աղուան Վարդանեանի Հետ. Համատարած Կուսակցականացումն Անընդունելի Է

August 27, 2012
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՌՈԶԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Պարոն Վարդանեան, հնարաւո՞ր է նախագահական ընտրութիւնների նախաշեմին էլ կրկնուի խորհրդարանական ընտրութիւնների սցենարը` ընդդիմադիր ուժերը միասնական շտաբում համախմբուեն:

ԱՂՈՒԱՆ ՎԱՐԴԱՆԵԱՆ.- Նախագահական ընտրութիւնների շեմը դեռ չի, մինչ այդ շատ ջրեր կը հոսեն: Դուք գիտէք մեր մօտեցումները նախագահական ընտրութիւնների հետ կապուած: Մենք հիմա փորձում ենք ձեւաւորել մի փլատֆորմ, որտեղ այն խնդիրներն են, որոնք կարծում ենք` անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետութիւնում արմատական որակական փոփոխութիւններ անելու համար: Յառաջիկայ մեր փլատֆորմը ՀՅԴ-ն կը պատրաստի եւ կը ներկայացնի քննարկման: Դրանից բխող կոնկրետ անելիքները, քայլերն արդէն հետագայի խօսակցութիւն են:

ՌՈԶԱ  ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Դիտարկելով այսօրուայ զարգացումները` ի՞նչ էք կարծում` ընդդիմութիւնը միասնական թեկնածու կ՛ունենա՞յ:

ԱՂՈՒԱՆ ՎԱՐԴԱՆԵԱՆ.- Բոլոր նախագահական ընտրութիւններից առաջ էլ այդ հարցը օրակարգում է դրւում: Ես կարծում եմ` հիմա շատ կարեւոր խնդիր է ձեւակերպել հարցերի այն շրջանակը, որոնք անհրաժեշտ են այս երկրին: Ակնյայտ է, որ մենք լրջագոյն խնդիրներ ունենք կապուած երկրի զարգացման, մեր քաղաքացիների ընկերային-տնտեսական վիճակի բարելաւման, ժողովրդավարութեան հաստատման, մարդու իրաւունքների պաշտպանութեան հետ: Այդ բոլոր հարցերը լուծումներ են պահանջում: Ցաւօք, խորհրդարանական ընտրութիւններն իրենց արտաքին ֆոնով հանդերձ իրականում իշխանութեան վերարտադրման մեքանիզմներ էին: Այս ընտրութիւնների բնոյթը հետեւեալն էր` որ ամբողջ պետական, մարզային, տեղական ինքնակառավարման համակարգերը վերածուել էին ընտրական համակարգի: Սա մեր երկրի հիմնական փրոպլեմներից մէկն է: Քանի դեռ պետական համակարգը վերածւում է ընտրական համակարգի եւ ծառայում է իշխանութեան վերարտադրմանը, դրական փոփոխութիւնների լուրջ ակնկալիք հնարաւոր չի ունենալ: Մեր առջեւ դրուած խնդիրը սա թոյլ չտալն է, սա բացառելն է, այդ թւում` նաեւ օրէնսդրական մեքանիզմներով: Երբ մարդու աշխատանքը գնահատւում է ոչ թէ օրէնքով, նրան տրուած լիազօրութիւնների կատարման որակով, այլ նրանով, թէ այդ մարդն իր կուսակցութեանը քանի ձայն է բերել, պետական ամբողջ համակարգն այլասերւում է եւ դադարում լինել ժողովրդավարական:

Այն, ինչ այսօր կատարւում է, այս համատարած կուսակցականացումն անընդունելի է: Այս խնդիրներն են այսօր առաջնահերթ, շատ կարեւոր է ձեւակերպել խնդիրները եւ փորձել գալ լայն համաձայնութեան, որ մեր հասարակութիւնը հասկանայ` իշխանութիւնն ինքնանպատակ չէ: Սա ձեւակերպելուց յետոյ կ՛երեւայ, թէ ե՛ւ քաղաքացիական հասարակութիւնը, ե՛ւ քաղաքական ուժերը ինչպիսի վերաբերմունք ունեն այս հարցերի վերաբերեալ: Եթէ այստեղ հնարաւոր լինի կոնսենսուսի (համախոհութեան) հասնել, նոր հնարաւոր կը լինի քննարկել միւս խնդիրները:

ՌՈԶԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Առանձնայատկութիւն ունենալո՞ւ են այս ընտրութիւնները, եթէ այո, ո՞րն է լինելու դա:

ԱՂՈՒԱՆ ՎԱՐԴԱՆԵԱՆ.-  Նախագահական ընտրութիւնները միշտ առանձնայատուկ են, որակապէս տարբերւում են խորհրդարանական ընտրութիւններից: Ցաւօք, քաղաքական դաշտի այսօրուայ պատկերը տեսնելով` դժուար է ակնկալել, որ հնարաւոր կը լինի նման մեծ կոնսենսուս ձեւաւորել: Միշտ կը լինեն անհատներ, այս կամ այն քաղաքական ուժի ներկայացուցիչներ, որոնք կը փորձեն իրենց առաջին պլան մղել, իրենց թեկնածութիւնն առաջ բերել: Առանձնայատկութիւնն այն է, որ ինչ-որ առումով իշխող կուսակցութիւնը յենուելու է իր` խորհրդարանական ընտրութիւնների շատ բարձր արդիւնքների վրայ եւ փորձելու է, կարծում եմ, նոյն մեքանիզմները կիրառել, ինչ որ խորհրդարանականի ժամանակ էր:  Հասարակութիւնն առաջին նշանները կարծես ցոյց է տալիս, կան հասարակութեան որոշ հատուածներ, որոնք գիտակցում են, որ խնդիրը ոչ թէ իշխանութեան վերարտադրութիւնն է, այլ Հայաստանն շատ աւելի լուրջ խնդիրներ ունի` ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին առումով: Տեսնենք, որքան մօտենան, այնքան աւելի ամէն ինչ կը յստականայ:

ՌՈԶԱ  ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը մշտապէս հակասութեան մէջ են եղել, սակայն այսօր կարծես համագործակցութեան քայլեր կան. ո՞ր խնդիրները «հաշտեցրին» այս երկու ուժերին:

ԱՂՈՒԱՆ ՎԱՐԴԱՆԵԱՆ.-  Նման նշոյլներ ինքս չեմ տեսնում, չեմ դիտարկում: Քաղաքական ուժեր են, այսօր խորհրդարանական ուժեր են, եւ բնականաբար կը լինեն որոշակի կոնկրետ հարցեր, որոնց շուրջ հնարաւոր կը լինի համագործակցել: Աւելի լայն համագործակցութեան նշաններ գոնէ ես չեմ տեսնում:

ՌՈԶԱ  ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- ՀՅԴ-ն այսօր յեղափոխութեան նպատակ ունի՞, հաշուի առնելով այն, որ վերջին ժամանակահատուածում շատ է ձեր գործիչների կողմից շեշտւում համակարգային փոփոխութիւնների անհրաժեշտութիւնը:

ԱՂՈՒԱՆ ՎԱՐԴԱՆԵԱՆ.-  Ես ասացի այն բոլոր հարցերի շրջանակը, որոնք պէտք է այս երկրում լուծուեն: Յեղափոխութիւն սեփական երկրում, սեփական ժողովրդի մէջ այն ընկալումներով, այն պատկերացումներով, որը մեր հասարակութեան մէջ վերջին 100 տարում ձեւաւորուել է, մենք նման խնդիր չենք դնում: Մենք խնդիր ենք դնում մարդկանց գիտակցութեան փոփոխութեան, մարդկանց համախմբման փոփոխութեան եւ, այո՛, արմատական փոփոխութիւնների, ինչը բնական քաղաքական գործընթաց է եւ արտառոց որեւէ բան չի ենթադրում: Բայց որ արմատական փոփոխութիւններ մեր երկրին անհրաժեշտ են, դա միանշանակ է:

ՌՈԶԱ  ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.-  Եթէ այնպէս ստացուի, որ ընդդիմութեան միասնական թեկնածու լինի Ռոբերտ Քոչարեանը, իսկ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն սատարեն նրա թեկնածութիւնը, ՀՅԴ-ն կը սատարի՞ նրա թեկնածութիւնը: Կամ` եթէ միասնական թեկնածուն լինի Լեւոն Տէր Պետրոսեանը, կը սատարէ՞ք` հաշուի առնելով, որ ՀԱԿ-ի կազմում գտնուող ուժերը Լեւոն Տէր Պետրոսեանին են դիտարկում որպէս միասնական թեկնածու:

ԱՂՈՒԱՆ ՎԱՐԴԱՆԵԱՆ.- Մենք այս փուլում անձի խնդիր չենք քննարկում, մենք քննարկում ենք մօտեցումների խնդիր, հարցերի շրջանակ ենք քննարկում: Երբ որ կը լինի այդ հարցերի շրջանակներում համաձայնութիւն, երկրորդ փուլը, բնականաբար, կարող է լինել թեկնածուների քննարկման հարցը: Մենք ասում ենք` մենք այս 3, 4, 5 հարցերն ենք տեսնում, որ պէտք է այս երկրում լուծուեն: Բնականաբար, մենք նաեւ վստահ ենք, որ այս հարցերի լաւագոյն լուծողը կը լինի հէնց մեր թեկնածուն: Այսօր խօսել թեկնածուների մասին` ոչ տեղին է, ոչ ժամանակին:

ՌՈԶԱ  ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.-  Բայց ՀՅԴ-ի  գործիչներն ասում են, որ եթէ որոշեն ընդդիմութեան միասնական թեկնածուին պաշտպանել, ապա նա պէտք է լինի անկուսակցական թեկնածու: Ո՞ւմ նկատի ունէք, Ռոպերթ Քոչարեանի՞ն:

ԱՂՈՒԱՆ ՎԱՐԴԱՆԵԱՆ.- Հայաստանում 100 հազարաւոր մարդիկ անկուսակցական են: Դաշնակցութիւնն ասում է հետեւեալը` մենք այս հարցերի շրջանակը ձեւակերպելով` պատրաստ ենք նոյնիսկ քննարկել ոչ կուսակցական թեկնածուի խնդիր: Ասում ենք սա ընդամէնը: Հայաստանում, բացի Ռոպերթ Քոչարեանից, կան 100 հազարաւոր ոչ կուսակցական այլ մարդիկ եւս: Եւ Արմէն Ռուստամեանը, երբ ասել է այդ մասին, նկատի չի ունեցել որեւէ կոնկրետ մարդու:

ՌՈԶԱ  ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.-  ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբեանն էլ ասում է, որ ընդդիմութեան միասնական թեկնածուն կը լինի հզօր թեկնածու: Ըստ ձեզ` ո՞վ է հզօր թեկնածուն:

ԱՂՈՒԱՆ ՎԱՐԴԱՆԵԱՆ.- Նախագահի ինստիտուտը Հայաստանում այնպիսին է, որ եթէ պիտի «հզօր» բառով բնորոշենք, դա կը լինի ամենասխալ ձեւակերպումը: Նախագահը պիտի լինի կազմակերպուած, իր երկրի դժուարութիւններն ու խնդիրները գիտակցող, նուիրուած, աշխատող, թիմային աշխատանքին պատրաստ, գործընկերներին շուրջը համախմբելուն ընդունակ մարդ:

Նախորդը

Յոբելեանը Առիթ` Խօսելու Լրատուական Դաշտի Խնդիրներից

Յաջորդը

Կիրակնօրեայ Խօսքը. Հոգեկա՛ն Ու Մարմնակա՛ն Յաւերժութեան Արժանի Ըլլալու Համար…

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.